Վլոգինգային հանդիպումների լուսաբանումներ

Վլոգինգային փառատոնի և «Վլոգամանիա» նախագծի շրջանակներում դասավանդող Սուսան Ամուջանյանի հետ կազմակերպեցինք տարբեր ձևաչափերով հանդիպումներ մեր վլոգեր-սովորողների հետ: Ծանոթացանք սովորողների յություբյան ալիքների առանձնահատկություններին, զարգացման հեռանկարներին: Սուսան Ամուջանյանը օգտակար ու ուշագրավ տեղեկություններով համեմված հանդիպումներ ունեցավ սովորողների հետ` ծանոթացնելով նրանց որակյալ ու արդյունավետ նկարահանման հմտություններին: Սովորող-սովորեցնող տարբերակի գործարկումը այս նախագծում ամենաուշագրավն էր: Սովորող-վլոգերներ Մարիա Շոկարյանը և Սեդա Ստեփանյանը մի ամբողջական ծավալուն դասընթաց էին պատրաստել վլոգեր ընկերների համար: Հավաքել էին հսկայական տեղեկատվություն, կազմել սլայդային ներկայացումներ վլոգինգի հետ կապված ամենատարբեր հարցերի վերաբերյալ: Եղածն էլ իսկական մասնագետի հայացքով ու մոտեցմամբ էին մատուցում: Ընկեր սովորողների հարցերին պատասխանում էին սպառիչ, բարձրաձայնում հարթակում եղած տարբեր խնդիրներ, խոստովանում կիրառվող խորամանկությունների մասին, բացում մոնտաժային մասնագիտացված ծրագրերից օգտվելու գաղտնիքները: Աղջիկները իսկական գործող թիմ դարձան` պատրաստ շարունակելու իրենց դասընթացները արդեն մասնավոր տարբեր թեմաներով: Դե իսկ հանդիպումների շարքը եզրափակեցինք Յություբի հայկական հարթակում հսկայական քանակությամբ` ավելի քան 200.000 հետևորդ ունեցող վլոգեր Ռուբեն Եսայանի հետ հանդիպում-քննարկմամբ: Հայտնի վլոգերի հետ քննարկման արդյունավետության առումով կառանձնացնեմ հետևյալները.

  • Սովորողները բազմաթիվ կարևոր խորհուրդներ ստացան` հատկապես հանդիպող դժվարությունները հաղթահարելու և յություբյան հարթակում սեփական ճանապարհը գտնելու հետ կապված:
  • Ընդգծվեց սեփական ալիքի զարգացման համար ինքնատիպ մոտեցումներ գտնելու և դրանք իրագործելու կարևորությունը:
  • Կոտրվեցին բազմաթիվ միֆեր` սեփական ալիքը զարգացնելու մի շարք բարդություններին առնչվող:
  • Սովորողները ձեռք բերեցին նոր ընկեր-մասնագետ-խորհրդատու, որ, ոլորտում մոտ տասը տարվա ճանապարհ անցած լինելով, պատրաստ է օգնել ու ուղղորդել իրենց:

Հուսանք, որ այս հանդիպումները ավելի կոգևորեն մեր սովորողներին ու կօգնեն գտնել իրենց ապագա գործունեության հիմնաքարերը:

Սովորողների լուսաբանումները

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s