Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպումը

Այսօր հանդիպում ունեցանք կրթահամալիրի տնօրենի հետ: Հանդիպումների շարքի մեկնարկը դեռ երեկ էր տրվել: Տեարի ներածական խոսքին հաջորդեց մեզ հետ զրույցը: Քննարկեցինք տարբեր հարցեր` նախագծերի ինքնուրույնության, Բանգլադեշյան պլեների, հետագա անելիքների հետ կապված: Որպես մասնակից փաստեմ. նման հանդիպումների կարիք յուրաքանչյուրս ունեինք: Հանդիպմանը պատրաստվելիս մեկ տարվա անցած ճանապարհս վերհիշեցի, զգացի գործունեությանս փոփոխություններն ու զարգացումը: Ուշադրությամբ լսեցի բոլոր դիտարկումները: Այսօր հասցրի մեկ անգամ էլ զարմանալ, թե տնօրենը որքան լավ կարող է ճանաչել մեծաքանակ աշխատողներին: Նույն անհատական մոտեցումն է, որ մեր մանկավարժության անպակաս մասն է: Աշխատելու առաջին օրվանից զգացած նույն հոգատարությունն է, որ երբեք չի պակասում: Հաճելի ու հետաքրքիր է ամեն անգամ հանդիպման նոր միջավայրի ու նոր հարցերի ընտրությունը: Սիրով կշարունակեմ հետևել նաև մյուս հանդիպումներին, որոնց կմասնակցեն ինձ ծանոթ ու անծանոթ գործընկերներս: Կրթահամալիրն այս կարճ ժամանակահատվածում կյանքիս մասն է դարձել ու փոխել ինձ, ուրախ եմ, որ ես էլ կրթահամալիրի մի մասնիկն եմ:

Չասվածը

  • Ոգևորությունս ստիպեց մոռանալ. տարատարիք սովորողների մասնակցությամբ չարենցյան ամառային նախագիծ անպայման կլինի:
  • Ընտանեկան դպրոցների մերձեցմանը կարող են ծառայել բանավիճային հանդիպումները. կարող են ընտրվել ընտանիքի բոլոր անդամների համար հետաքրքիր թեմաներ, ընթանան բանավեճեր: Ընտանիքներն իրար ավելի լավ կճանաչեն: Հաճելի ու օգտակար կլինի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s