Աշխատանքները կատարում ենք, տեղադրում բլոգներում, հղումներն ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին`meri.sargsyan@mskh.am։
Իրականացման ժամկետը`մայիսի 11-մայիսի 15
Մասնակիցներ` 6-րդ դասարանի սովորողներ
Նպատակը` գովազի լեզվի ուսումնասիրություն, գովազդային տեսանյութերի ստեղծում
Իրականացման ընթացքը`
- Ուսումնասիրում ենք գովազդային տեքստեր ու տեսանյութեր:
- Փորձում ենք պարզել, թե ինչով է յուրահատուկ գովազդի լեզուն:
- Պատրաստում ենք գովազդային տեքստ ցանկացած թեմայով:
- Գովազդային տեսանյութի պատրաստում նշված թեմաներից մեկով.
- Քո երազանքների դպրոցը,
- Գիրք, որը կգերի բոլորին,
- Այլ:
- Տեսադաս-քննարկում` Ծնողների մասնագիտությունների ներկայացում գովազդի լեզվով:
Արդյունքներ` գովազդային տեսանյութեր, ռադիոնյութեր, պատումներ:
Գովազդային նյութեր
Օգտակար հղումներ, որոնցից կարող ես օգտվել ցանկության դեպքում
Գովազդային նմուշներ
- «….վարկային գործարքներ` տասներկուսուկես տոկոս տոկոսադրույքի չափով….»(«Անելիք բանկ»)
- «Որպեսզի քո երազանքներն իրականանան, մի՛ դադարիր երազել. քո երազանքները մեր ոգեշնչումն են» («Օրիֆլեյմ»)
- Արևաշող դաշտերի մեջ ոսկե հատիկն է աճում,/Մայրիկներին, հայրիկներին ճաշակելու է կանչում…(«Դարոինք» ընկերության քաղցրավենիքի գովազդ)
- Ինձ լսե՛ք, երեխանե՛ր,/Սիրելի՛ բարեկամներ,/Ձեզ բերել եմ նոր համեր,/Եգիպտացորենի ձողիկներ…
- Նրա գույնը արևի վառ շողերից ծնված խաղողն է,/Նրա բույրը բարեբեր հայրենի հողն է,/Նրա համն ամրոցի պես կայուն է,/Նրա անունը գավաթի պես զրնգուն է (գինի «Բերդաշեն»)
- Տոներն են մոտենում,/Տոներն են մոտենում…/Դու հավատա` հրաշքներ լինում են,/Եվ Ամանորին դրանք կատարվում են,/Շտապի՛ր դու արագ,/Պատմի՛ր երազանքդ… («Կոկա կոլա»)
- Կարող ենք մոռանալ ճանապարհը, բայց ոչ ուղեկցին: Կարող ենք մոռանալ տարեթիվը, բայց ոչ ուրախությունը: Կարող ենք մոռանալ վայրը, բայց ոչ հաղթանակը: Որովհետև հոգով ապրած պահերը մնում են միշտ մեզ հետ: «ArArAt»: Լեգենդը շարունակվում է: («Արարատ» կոնյակի գովազդային տեքստը)
- Անելիք բանկն առաջարկում է ցածր տոկոսադրույքներով բնակարանի գնման և վերանորոգման, ապառիկ տեխնիկայի և կահույքի, ավտոմեքենայի ձեռքբերման վարկեր ամենահարմար պայմաններով: Ձեր երազանքներն իրականացնող բանկ… գրեթե բոլոր («Անելիք բանկ»)
- Երբ խոսքերն ավելորդ են, Raffaello: Ձյունաճերմակ, նրբագեղ, թեթև, սրբահամ կրեմով և կոկոսի փաթիլներով պարուրված փոքրիկ սիրտ: Raffaello, հազարավոր բառերի փոխարեն:
Գովազդային կարգախոսների նմուշներ
- «Լավագույն ավանդույթները շարունակվում են» («Վեդի ալկո»),
- «Երկար ճանապարհ ունես Ֆերոյի հետ» («Ֆերո» սուրճ),
- «Հայերե՛ն քայլիր» («Արմենո» կոշիկի խանութների ցանց),
- «Եթե ԱՊՊԱ, ապա ԻՆԳՈ» («ԻՆԳՈ» ապահովագրական ընկերություն),
- «Լեգենդը շարունակվում է» («Արարատ» կոնյակ),
- «Կոնյակ «Անահիտ», 10 տարվա հնություն, ՄԱՊ ընկերություն»,
- «Բիլա՚յն, ընտրի՛ր կյանքի պայծառ կողմը»: