Աշխատանքները կատարում ենք, տեղադրում բլոգներում, հղումներն ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին`meri.sargsyan@mskh.am։
Իրականացման ժամկետը`ապրիլի 23-մայիսի 14
Մասնակիցներ` 6-րդ դասարանի աշակերտներ
Նպատակը` «Սասնա ծռեր» էպոսի և նրա հետ կապված գործերի ուսումնասիրություն
Իրականացման ընթացքը`
- Էպոսի ընտանեկան ընթերցումներ, քննարկումներ:
- Էպոսային բացահայտում.
- Ընտրել էպոսում գործող որևէ կերպար (կարելի է ընտրել ոչ միայն կերպար, օրինակ` Թուր Կայծակին կամ Քուռկիկ Ջալալին),
- Նրա մասին հավաքել հնարավորին շատ ու հետաքրքիր տեղեկություններ` ամբողջը ներկայացնելով տեսանյութի տեսքով:
- Վերլուծական աշխատանքների թեմաներ
- Մեր էպոսի տված դասերը
- Զրույց Սասունցի Դավթի հետ
- Թե Թուր Կայծակի ունենայի…
- Մելիքի նմանների մասին
- Եթե Փոքր Մհերն այսօր դուրս գար քարայրից…
- Այլ թեմա
Արդյունքներ` տեսանյութեր, ռադիոնյութեր, ստեղծագործական աշխատանքներ