Աշխատանքները կատարում ենք, տեղադրում բլոգներում, հղումներն ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին`meri.sargsyan@mskh.am։
Իրականացման ժամկետը` մարտի 30-ապրիլի 14

Մասնակիցներ` 6-րդ դասարանի աշակերտներ
Նպատակը` համեմատական կարողությունների զարգացում
Իրականացման ընթացքը`
- Ընթերցել Ղազարոս Աղայանի «Անահիտ» ստեղծագործությունը:
- Դիտել «Անահիտ» մուլտֆիլմը:
- Բլոգում «Անահիտ» հեքիաթի և մուլտֆիլմի տարբերությունները վերնագրի տակ համեմատել գիրքն ու մուլտֆիլմը:
- Սյուժետային տարբերություններ
- Հերոսների տարբերություններ
- Հերոսների բնավորության ու արարքների տարբերություններ
- Այլ տարբերություններ
- Աշխատանքը ներկայացնել տեսանյութով:
Արդյունքներ` համեմատական աշխատանքներ, տեսանյութեր: