Անհատական ուսուցման փաթեթներ

Առաջադրանքներ

  • Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին,

բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր……….

  • Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

Առաջադրանք

Ո՞րն է առակի ասելիքը:

  • Ինչպե՞ս ենք անվանում…

մարդ, որը լողում է —

մարդ, որը հեծանիվ է քշում —

մարդ, որը մեքենա է վարում

մարդ, որը ճամփա է գնում

մարդ, որն առաջնորդում է

մարդ, որը որս է անում

մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով

մարդ, որը գնումներ է կատարում

Առանձնացրո՛ւ այն մասը, որն ընդհանուր է բոլոր բառերի համար:
Մասնիկը գրի՛ր՝: _______________________

_______________________մասնիկը ցույց է տալիս ինչ-որ բան անող

  • Գրե՛ք մեկ բառով:

Կճղակ ունեցող- կճղակավոր

Սմբակ ունեցող-

Թև ունեցող-

Պոչ ունեցող-

Ձայն ունեցող-

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրե՛ք՝

Հիմա գրե՛ք՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:

________________ մասնիկը ցույց է տալիս ______________________:

Գոռ Գրիգորյան (6-1)

  • Դուրս գրել գոյականները և բայերը:
    • Անձրևը կտրվել է։ Երկինքը մաքուր է։ Արևը փայլում է։ Օրը տաք է։ Բակը գեղեցիկ է։ Ծառերը ծաղկել են։ Ծաղիկները բացվել են։ Բակը կանաչել է։ Երեխաներն աղմկում են։ Տատիկները գործում են: Մայրիկները զրուցում են: Կատուն խաղում է: Շունը հաչում է: Երեկո է: Հայրիկները վերադառնում են: Իջնում է գիշերը: Բակը խաղաղվում է:
  • Գրել հինգական գոյական, ածական և բայ: Օրինակ` վարդ, գեղեցիկ, սիրել:
  • Կազմել բառակապակցություններ տրված ածականներով, օրինակ` ազատ ժամանակ:
    • հարազատ
    • սիրուն
    • բարի
    • անսպասելի
    • մութ
    • տաք
    • համեղ
  • Կազմել բառակապակցություններ տրված գոյականներով:
    • տուն
    • մայրիկ
    • հանգիստ
    • գիշեր
    • դաս
    • գիրք
    • իշխան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s