Ժամանակահատվածը՝ մարտի 2-8
Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի աշակերտներ, ընտանիքի անդամներ, ընկերներ, հարազատներ
Իրականացման ընթացքը.
- Ընտանիքի անդամների կամ այլ հարազատ մարդկանց հետ քննարկում ու ընտրում ենք որևէ հեռուստատեսային կամ համացանցային տեսաթողարկում՝ հաղորդում, ֆիլմ, գովազդներ և այլն:
- Ուշադրությամբ դիտում ու լսում ենք այն՝ փորձելով որսալ, գտնել այնտեղ եղած լեզվական սխալները՝ օտար բառերի անհարկի գործածություն, ավելորդ բառերի առկայություն և այլն:
- Աշխատանքը՝ հայտնաբերված սխալները, մեր կարծիքը տվյալ հաղորդման, ֆիլմի կամ գովազի լեզվի մասին, առանձնացնում ու ներկայացնում ենք տեսանյութերի տեսքով: Ցանկալի կլինի տեսանյութի մասնակից դարձնել նաև ընտանիքի անդամներին:
Արդյունքներ՝ տեսանյութեր: