Չարենցյան նախագծեր

Իրականացման ժամկետը` մարտի 2-13

Մասնակիցներ` վեցերորդ դասարանի աշակերտներ

Իրականացման ընթացքը

  1. Չարենցյան ռուբայաթների մարտահրավերային ֆլեշմոբ
    • Դասարանի աշակերտներից մեկը տեսանյութ է պատրաստում, որտեղ արտասանում է մեկ ռուբայաթ Չարենցից ու մեկնաբանում այն: Այստեղ կարող ես հետևել մարտահրավերային ֆլեշմոբի ընթացքին:
    • Տեսանյութի վերջում նա մարտահրավեր է նետում` դասընկերներից մեկի կամ ընտանիքի անդամներից մեկի անունը տալով ու նշելով, թե վերջինս չարենցյան որ ռուբայաթը պետք է արտասանի և որտեղ (օրինակ` տանը կամ որևէ տեսարժան վայրում),
    • Դասընկերը կամ ընտանիքի անդամը ընդունում է մարտահրավերը` հաջորդ օրը դրան համապատասխան տեսանյութ պատրաստելով և այդպես շարունակ:
  2. Շարունակիր Չարենցին
    • Ընտրում ենք Չարենցից որևէ հայտնի ստեղծագործություն ու սովորում անգիր:
    • Ընտրում ենք պատահականության սկզբունքով 10 հոգու ու արտասանելով մի քանի տող` խնդրում ենք շարունակել ու նշել, թե որ գործից է հատվածը:
    • Ամբողջը տեսանկարահանում ենք կամ ձայնագրում` վերջում նշելով, թե հարցվածներից քանիսը գիտեին տվյալ գործի վերնագիրն ու շարունակությունը:
  3. Իմ չարենցյան ժողովածուն
    • Հավաքում ենք այս վերնագրի տակ մեր ամենասիրելի երեք ստեղծագործությունները Չարենցից:
    • Ձայնագրում ենք դրանցից յուրաքանչյուրը:
    • Յուրաքանչյուրի մասին գրում ենք մեր կարծիքը՝ նշելով, թե ինչի մասին է և ինչու է մեզ դուր եկել:
    • Եթե գտնում ենք տեղեկություններ այդ ստեղծագործությունների մասին, գրում ենք նաև դրանք:

Արդյունքներ՝ տեսանյութեր, ձայնագրություններ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s