Մայրենի, 6-2, 28.02.2020

  1. Գործնական քերականության՝ շաբաթվա առաջադրանքների քննարկում:
  2. Օգտվելով համացանցից՝ ներկայացրեք՝
  • ի՞նչ է Բարեկենդանը:
  •  ի՞նչ է Մեծ պահքը:
  • ի՞նչ է Զատիկը:

3. Ընթերցում ենք:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Զեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․

— Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

— Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

— Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակ<ը> տվի, տարավ։

— Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

— Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է, հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

— Անց կացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Բլոգումդ կշարադրես հետևյալ հարցերի պատասխանները «Կարդացի «Բարեկենդան» հեքիաթը» վերնագրի տակ:

  • Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը:
  • Ինչպե՞ս կվերնագրեիր հեքիաթը:

Ստուգում ենք մեր գիտելիքները

  1. Տրվածներից քանի՞սը չեն Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից: Թվարկել նրանց անունները՝ նշելով, թե ինչ ստեղծագործությունից են:
    • Քաջ Նազար
    • Անահիտ
    • Նադիր շահ
    • Նեսո
    • Սաքո
    • Վաչագան
  2. Գրել, թե Նադիր շահն ինչպես կարողացավ գրավել Թմկաբերդը:
  3. Գրել, թե Փարվանա արքայադուստրն ինչու որոշեց փոխել իր սրտի համար պայքարող քաջերի մրցման պայմանները:
  4. Բնութագրել Լոռեցի Սաքոյին:
  5. Քաջ Նազար արտահայտությունը գործածել նախադասության մեջ՝ բնութագրելով որևէ մեկին:
  6. Թումանյանը ո՞ր ստեղծագործության մեջ է ներկայացրել մեծ ապագայի արժանի ու տաղանդավոր, սակայն կյանքի կողմից հարվածներ ու տառապանք ստացած ու երազանքներին չհասած մարդու կերպարը:
  7. Թումանյանը ո՞ր ստեղծագործության մեջ է ներկայացրել անարժան, սակայն կյանքից մեծ բախտ ու պատիվ ստացած մարդու կերպարը:
  8. Տրված բառերից ոց, (նոց, անոց) ածանցով նոր բառեր կազմի´ր: Այդ ածանցն ի՞նչ է ցույց տալիս:

ա) ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու

բ) վիզ, գոգ, ձեռ, մատ
գ) կապել, խարտել,սփռել

դ) (քսան) դրամ, (հինգ) կիլոգրամ, (երեք) մետր

ե) խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ, հալհլել

 9.Նախադասություններն ավարտի´ր:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ …:
Հաճախ պատահաբար ենք  գտնում այն, ինչ որ ….:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ   :

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ…:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն…. …:

Հաճախ տարիներով  փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես……:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ……:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի……:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s