«Խորթ մայրերը հեքիաթներում» թեմայով մրցույթ-աշխատանքի արդյունքների ամփոփում

Փետրվարի 12-ին վերջապես ամփոփեցինք «Խորթ մայրերը հեքիաթներում» թեմայով մրցույթ-աշխատանքը` պատվոգրեր հանձնելով լավագույն աշխատանքների համար: Ձեզ ենք ներկայացնում դրանք:

Առաջին տեղը գրավեց Գոհար Բարսեղյանը 6-6 դասարանից:

Գոհարը, համադրելով ու համեմատելով հեքիաթներից հայտնի խորթ մայրերի տարբեր կերպարներ, նրանց խմբավորման ենթարկեց ու կերպարների բացասական երանգների հիմքը գտավ «խորթ» բառի մեջ: Երկրորդ տեղը կիսեցին Մարիա Շոկարյանը (6-6 դասարան) և Դավիթ Սարգսյանը (6-3 դասարան): Մարիան գեղեցիկ համեմատական աշխատանքներ էր իրականացրել, որոնց կարելի է ծանոթանալ նրա տեսանյութում:

Դավիթը, աշխատանքի ամփոփման մեջ ընդհանուր գծերով բնութագրելով հեքիաթային խորթ մայրերի կերպարները, շեշտել է նրանց ընդգծված բացասական բնույթը հատկապես Գրիմ եղբայրների հեքիաթներում: Սա Դավիթի արդեն երկրորդ պատվոգիրն է մրցույթ-աշխատանքներում:

Երրորդ տեղը գրավեց Արտյոմ Զաքարյանը (6-3 դասարան): Արտյոմը, ուսումնասիրելով վերոնշյալ հեքիաթային կերպարներին, նրանց տվեց ընդհանուր բնութագրում ու համեմատեց իրական կյանքում եղած խորթ մայրերի հետ` ընդգծելով տարբերությունը:

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին: Անկախ որևէ տեղ գրավելու-չգրավելու հանգամանքից` բոլոր մասնակիցներն էլ կատարել էին իրենց առաջին ուսումնասիրությունները գրականության բնագավառում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s