Թումանյանական նախագծեր

Իրականացման ժամանակահատվածը` փետրվարի 10-28

Մասնակիցներ` 6-րդ դասարանի աշակերտներ

Նպատակը` ծանոթություն Թումանյանի ստեղծագործություններին, վերլուծական, ստեղծագործական կարողությունների, բանավոր և գրավոր խոսքի զարգացում:

  1. Իմ թումանյանական ժողովածուն

Իրականացման ընթացքը.

  • Հավաքում ենք այս վերնագրի տակ մեր ամենասիրելի հինգ ստեղծագործությունները Թումանյանից:
  • Ձայնագրում ենք դրանցից յուրաքանչյուրը:
  • Յուրաքանչյուրի մասին գրում ենք մեր կարծիքը՝ նշելով, թե ինչի մասին է և ինչու է մեզ դուր եկել:
  • Եթե գտնում ենք տեղեկություններ այդ ստեղծագործությունների մասին, գրում ենք նաև դրանք:

Արդյունքներ` վերլուծական աշխատանքներ, ձայնագրություններ, տեսանյութեր:

2. Թումանյանական հերոսի մասին

Իրականացման ընթացքը.

  • Ընտրել Թումանյանի որևէ ստեղծագործության հերոսի:
  • Ներկայացնել, թե տվյալ ստեղծագործության մեջ ինչ դեր ունի:
  • Բնութագրել նրան և արտահայտել կարծիք նրա մասին:
  • Եթե կան տվյալներ, գրել հեղինակի կողմից նրա անվան ընտրության կամ նրա նախատիպի մասին տեղեկություններ:
  • Աշխատանաքը դարձնել տեսանյութ:

Արդյունքներ` վերլուծական աշխատանքներ, ձայնագրություններ, տեսանյութեր:

3. Բացահայտելով Թումանյանին

Իրականացման ընթացքը.

  • Թումանյանը մեծերի աչքերով (գրել, թե մեր մեծերից ով ինչ է պատմել Թումանյանի մասին):
  • Թումանյանը այլոց աչքերով (հարցազրույցներ իրականացնել և պարզել, թե շրջապատում ով ինչ կարծիք ունի, ինչ գիտի Թումանյանի մասին):
  • Թումանյանը իմ աչքերով (գրել ստեղծագործական աշխատանք` պատմելով, թե ինչ ես մտածում Թումանյան գրողի և նրա ստեղծագործությունների մասին)

Արդյունքներ` վերլուծական, ստեղծագործական աշխատանքներ, հարցազրույցներ, ձայնագրություններ:

Աշակերտների աշխատանքները՝ շուտով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s