Մասնակիցներ` 6-րդ դասարանի աշակերտներ
Նախագծերի իրականացման ժամանակահատվածը՝ հունվար
«ԲամԲասը» զվարճալի և ուսուցողական նախագիծ է` միտված զրույց-բանավեճի միջոցով զարգացնելու աշակերտի վերլուծական կարողություններն ու բանավոր ճկուն խոսքը: Նախապես ընտրված թեմայով մտերմիկ միջավայրում ծավալվում է զրույց-բանավեճ, որի իրականացման գլխավոր պայմանը մաքուր գրական հայերեն խոսքն է: Քննարկումներին հաջորդում են հավաքված մտքերի շարադրումը բլոգում ու ներկայացումը տեսանյութի տեսքով:
- «ԲամԲաս» նախագիծ հետևյալ թեմաներով.
- Ազգային ուտեստներ,
- Ձմեռային մարզաձևերի նշանակությունը,
- Տեխնոապագայի հրաշքներն ու վտանգները,
- Սերն ու ընկերությունը գրքերում, ֆիլմերում, երգերում ու իրականում,
- Աշակերտների կողմից առաջարկվող այլ թեմա:
- Գրքերի, ֆիլմերի ու մուլտֆիլմերի թարգմանություններ:
- Հունվարյան ընթերցումներ:
- Գրաբարյան ընթերցումներ:
- Դդմապատումներ.
- Դդմի մասին ուշագրավ տեղեկատվության հավաքում, թարգմանություն և ներկայացում բլոգում շարադրանքի ու տեսանյութի տեսքով:
- «ՀամՏես» նախագիծ.
- Տարբեր աղբյուրներից տեղեկություններ հավաքել դդմի ու ղափամայի մասին:
- Տարբեր աղբյուրներից տեղեկություններ հավաքել ազգային որևէ այլ ուտեստի մասին:
- Աշխատանքները ներկայացնել տեսանյութի տեսքով:
- Ավարտների իմ հավաքածուն
- «Ցանկապատների հետքերով» նախագիծ.
- Գտնել ու լուսանկարել տարածքին ոչ համահունչ ու միջավայրը տգեղացնող, աննպատակ ու խանգարող ցանկապատներ: Շարադրել կարծիք դրանց վերաբերյալ, հավաքել նաև տարածքում ապրող կամ գործունեություն ծավալող անձանց կարծիքները: Աշխատանքները հրապարակել բլոգում:
- Թումանյանի հեղինակած` առածների լոտոյով և ինտելեկտուալ այլ խաղային փաթեթներով շարունակական խաղ-ուսուցում:
- Ֆիլմերի դիտում և քննարկում:
- Երգ, պար, մարզական գործունեություն, տեխնոլոգիա, խոհանոց, հանրօգուտ աշխատանք:
- Հանրակրթական Դիջիթեք 2020. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների ստուգատես
- Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես
- Ազգագրական ձմեռային փառատոն
- «Ռոուլինգի աշխարհում» թատերական նախագիծ: