Վիկտորյայի աշխատանքը ««Խոսեի սանդալներ» և «Հարրի Փոթեր» ստեղծագործությունների համեմատությունը»

Ձեզ ենք ներկայացնում 6-3 դասարանի աշակերտուհի Վիկտորյա Ստեփանյանի համեմատական աշխատանքը:

Դեռ շատ փոքր հասակում Խոսեն կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով, համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար: Հարրի Փոթերի ծնողներին սպանել էր նա, ում անունը չի թույլատրվում տալ,և նա ապրում է իր մորաքրոջ, նրա ամուսնու և իրենց տղա՝ Դադլիի հետ, նրանք շատ գումար ունեին, բայց համարյա գումար չէին ծախսում նրա վրա և նույնիսկ լինում էին ժամանակներ, երբ թողնում էին առանց հացի և ջրի։

Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական  ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում: Հարրին չգիտեր իր կախարդելու կարողությունների մասին և չգիտեր, թե ինչու էին իր հետ այդպիսի անհասկանալի բաներ կատարվում։

Խոսեին խնամակալած ընտանիքը ապրում էր բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական  դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի՝ սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Նրանք ապրում էին բավականին հարուստ միջավայրում, բայց մորաքույրը Հարրիին դպրոց էր ուղղարկում Դադլիի հին շորերով, որոնք արդեն մի քանի անգամ ներկված էին, և կային պատառոտված մասեր։

Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ: Հարրին իր մնացած օրերի նման ուղղակի նստած էր իր մահճակալին նկուղում և չէր էլ պատկերացնում, թե հաջորդ օրը՝ Դադլիի ծննդյան ժամանակ, ինչ է լինելու․ ուներ վատ տրամադրություն՝ զրկված լինելով ուտելիքից ու ջրից։

Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված՝ բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը՝ ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Որդու ծննդյան օրը Դուրսլիների ընտանիքի համար առանձնահատուկ էր։ Նրանք պետք է ամեն ինչ շատ լավ պատրաստած լինեին, որ իրենց սիրելի որդի Դադլին չնեղանա և չբարկանա իրենց վրա։ Այդ օրը բոլորը շատ լավ էին հագնված՝ բացի Հարրիից, նա իր ներկված և պատառոտված շորերով էր։

Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Երբ Դուրսլիների ամբողջ ընտանիքը, այդ թվում նաև՝ Հարրին, մտան կենդանաբանական այգի, Հարրին հասկացավ, որ այսօր էլ մի բան այնպես չի լինելու։

Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, Խոսեն նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Դադլիի ծնունդից հետո, երբ բոլորը գնացին տուն ճաշելու, Հարրին իրենց հետ չէր, որովհետև նրան պատժել էին և նա նստած էր իր մահճակալին՝ նկուղում։

Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց Խոսեի  մի ոտքի  սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Երբ հաջորդ օրը Հարրիին արթնացրեց մորաքույրը, նա բարկացած էր, նա ասաց, որ եթե հաջորդ օրն էլ նրա մազերը աճեցին կտրելուց հետո, նա Հարրիին առանց ուտելիքի և ջրի կթողնի։

Հարրին և Խոսեն խեղճ ու վատ վիճակից հասնում են մեծ հայտնիության: Երկուսին էլ այդ հարցում օգնում են ամուր կամքն ու բնավորության դրական գծերը: Հարրին գոնե ընկերներ ուներ, որոնք դժվար պահերին օգնում էին իրեն, իսկ Խոսեն լրիվ միայնակ էր:

Համեմատությունները ցույց տվեցին երկու հերոսների նմանությունը միմյանց: Թեև ստեղծագործությունները տարբեր զարգացումներ են ունենում, բայց գլխավոր հերոսներն իրենց բնավորությամբ ու ճակատագրերով որոշ ակնհայտ նմանություններ ունեն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s