Նախագծի մասնակիցներ՝ 6-րդ դասարանների սովորողներ
- Ընթերցում ենք գրքեր մեր ընտրությամբ:
Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝
- Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
- Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
Պատմի՛ր նաև քո ձմեռային հանգստի մասին:
Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր ամանորյա գեղեցիկ տեսարաններ։
Աշխատանքներդ անպայման տեղադրի՛ր բլոգումդ: