Մայրենի, 6-3, 18.12.2019

Առաջին դասաժամ

  • Բանավոր ներկայացնում և քննարկում ենք Պաուլո Կոելիոյի «Խոսեի սանդալները» ստեղծագործությունը:
  • Ի՞նչ է սովորեցնում ստեղծագործությունը:
  • Ի՞նչ նմանություններ կան «Հարրի Փոթեր», «Մոխրոտը», «Սուրբ Ծննդյան պատմություն» և այլ ստեղծագործությունների հետ:
  • Ծանոթանում ենք հանգավորմանն ու նրա տեսակներին:
  • Շարունակում ենք իրականացնել «Ամանորի հնչյունները» նախագիծը.

Երկրորդ դասաժամ

Լեզվական աշխատանք

  1. Տրված են պատասխանները: Հարցերն ինքդ գրի՛ր:

____________________________________________________________________

-Ո՛չ, դա ինձ դուր չի գալիս։

______________________________________________________________________

— Այո՛, շա՜տ-շատ կուզեի։

______________________________________________________________________

-Ի՜նչ լավ կլիներ, եթե այդպես լիներ։

______________________________________________________________________

-Այո՛, ինձ դուր են գալիս բնավորության այդ գծերը։

______________________________________________________________________

-Ո՛չ, ա՛յ,  բնավորության այդ գծերը չեմ սիրում։

______________________________________________________________________

-Չգիտեմ, այդ հարցի մասին դեռ չեմ մտածել։

2. Ըստ անհրաժեշտության լրացնել դ, տ կամ թ։
Աղո….ք, ար….ար, ար….են, ար….յոք, ար….յունք, թփու…., ար….ուկ, բար….,
բեր…., բուր…., դա….ար, դր….ել, եր….իկ, եր….ում, զար…., զվար….,
լեր….անալ, լյար…., խն….իր, խոր….ուբոր…., թուղ…., կար….ալ, կեն….անի,
հաղոր….ել, պա….գարակ, մար…., նյար…., ս….ափվել, թա….երական, Նվար….,
որ…. (ճիճու), որ…. (խաղողի վազ), որ….ի, վար…., Վար….ան, վար….ապետ,
շքեր…., Վար….գես, օ…., օրիոր…., գնոր…., ժողովուր…. խր….վիլակ,
ըն….ամենը, ըն….հակառակը, փար….ամ, ըն….հանուր, ըն….ունակ, ըն….ունել։

3. Փոքրիկ պատմություն գրի´ր, որ գրածիցդ հետևյալ հետևությունն արվի. մարդիկ ավելի ներողամիտ պիտի  լինեն:

Տանը կպատրաստվես վաղվա՝ ամանորյա բանաստեղծությունների մարտահրավերային արտասանությանը և կսովորես անգիր ամանորյա որևէ բանաստեղծություն:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  • Շարունակում ենք իրականացնել ամանորյա աշխատանքներ բլոգում: Ահա ամանորյա նախագծերը:
  • Առաջարկում եմ նաև ամանորյա հեքիաթների թեմաներ.
    • Ձմեռ պապի գաղտնիքը,
    • Երբ գողացան Նոր տարին,
    • Ձյունանուշի առաջարկը,
    • Կախարդական տոնածառը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s