Մայրենի, 6-1, 13.12.2019

  1. Գտի´ր հնչունափոխված արմատները և գրի´ր դրանց անհնչունափոխ ձևերը:
    • Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ, գնդասեղ, մաքսանենգ, զուգահեռ,   կաղնեփայտ, գրկաբաց, լեռնաշղթա, արժա­նապատիվ, ձվածեղ, պատուհան, ամառնամուտ, մարդասեր, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ, սիրառատ, գինեվաճառ, գերեվաճա ռ, բարեգութ, մատենագիր, դրկից,  լուսամուտ: (2 միավոր)
  2. Կետերը փոխարինի´ր ինչ-որ կամ ինչ որ բառերով:
    • Երազում տեսնում էր այն, … ծնողները խոստացել էին բերել այդ հեռու երկրից: Հավանաբար … կենդանի անցավ խավար փողոցով: Ծաղկաթմբերի վրա …  ստվեր էր սողում: Այդ փոքրիկ, փայլփլուն աչքերով սևուկն … տեսնում էր, անմիջապես փորձում էր կրկնել: Երևի … ուրախ բան էր մտածում ու ինքն իրեն ժպտում: … այս դղյակում գտար՝ քոնը   կլինի: Կարծես… նվիրական ու թանկ բան էր գտել: Ուրիշներից թաքցնում էր՝ …նվիրական ու թանկ էր իր համար: … փոքրիկ զրահակիր կենդանի էր ետ ու առաջ գնում ՝լարովի խաղալիքի պես:… եղել է, ոչինչ, մոռացի´ր: (2 միավոր)
  3. Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:

— Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:

Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:

— Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:

— Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:

— Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:

— Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:

Հարցեր

Ինչո՞ւ էին վիճում կանայք: Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել: Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին: (3 միավոր)

4. Գրի՛ր ամանորյա նամակ ծնողիդ: (3 միավոր)

Հանգստյան օրերի աշխատանքը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s