- Բանավոր քննարկում ենք Պաուլո Կոելիոյի «ՍԲ. ԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ ՍՐԻՆԳ ՆՎԱԳՈՂ ԱՂՋԿԱ ՄԱՍԻՆ» ստեղծագործությունը:
- Աղջկան համեմատում ենք սարոյանական մեզ ծանոթ հերոսներից մեկի հետ:
- Ի՞նչ կարևոր դասեր ենք քաղում այս ստեղծագործությունից:
- Հեքիաթ բառն այս ստեղծագործության մեջ ի ՞նչ իմաստ ունի:
- Քննարկմանից սովորածը գրառում ենք բլոգում:
- Տեքստը կարդում ենք և հարցերին պատասխանում: Պատասխաններն այնպես ենք գրում, որ տեքստի ընդարձակ փոխադրություն ստանանք:
Իրաքում գտնվող Դիալա գետն աշխարհի միակ գետն է, որը մի անգամ մահվան է դատապարտվել: Պարսից աշխարհակալ արքա Կյուրոսը երեք հարյուր վաթսուն ջրանցք էր փորել տվել, որ ջուրը Դիալայից դուրս հոսի, երբ գետանցի ժամանակ աչքի առաջ իր սիրելի սպիտակ նժույգը խեղդվել էր այդ գետում: Բայց ընդամենը հարյուր տարի հետո ջրանցքները չորացել էին, ու գետը նորից վերադարձել էր իր նախկին հունը:
Հարցեր
Ո՞վ էր Կյուրոսը: Ինչպիսի՞ արքա էր: Ի՞նչ եղավ մի անգամ: Այդ ձին մյուս ձիերից ինչո՞վ էր տարբերվում: Կյուրոսն ինչպե՞ս վերաբերվեց ձիու խեղդվելուն: Գետի մահվան վճիռն ինչպե՞ս էր ուզում իրականացնել: Գետը ենթարկվե՞ց վճռին: Այս պատմությունից ի՞նչ հետևություն կարելի է անել:
Հովհաննես Թումանյան
ՆՈՐ ՏԱՐԻ
Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցի, գընա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վըրից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին։—
Ես էլ էնպես,
Նորեկ տարի,—
Մի խոտ, մի բույս,
Ո՛չ ավելի։
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հըպարտ
Մի խոտ, ծաղիկ,
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք
Մի հող դառնանք,
Անհետ, անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ
Տիեզերքի։
Անգիր ենք սովորում մեր ընտրությամբ որևէ ամանորյա բանաստեղծություն:
Լրացուցիչ կրթություն (տանը)