Ամանորյա նախագծեր

Մասնակիցներ` 6-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝  դեկտեմբերի 9-20

Նպատակը՝
Վերլուծական, թարգմանչական և ստեղծագործական կարողությունների զարգացում, գրավոր և բանավոր խոսքի հմտությունների զարգացում։

  1. «Ամանորյա իրարանցում» թեմայով տեսանյութերի ստեղծում.
    • Հարցազրույց ենք վերցնում ընկերներից, հարազատներից, ծանոթներից կամ պարզապես անծանոթ մարդկանցից` տալով նրանց այնպիսի հարցեր, որոնց միջոցով կհասկանանք, թե ինչպես են նրանք պատրաստվում ամանորին, ինչպես են նշում ու ինչ ամանորյա ավանդույթներ ունեն ընտանիքում:
    • Պատրաստում ենք տեսանյութ, որում կլինեն հարցազրույցները և մեր կարծիքը այդ ամբողջի վերաբերյալ:
    • Տեսանյութը տեղադրում ենք բլոգում:
  2. «Ամանորի հնչյունները» երաժշտական տեսանյութերի ստեղծում.
    • Թարգմանում ենք ամենահայտնի ամանորյա երգերը հայերեն:
    • Կատարում ենք հանգավորման աշխատանքներ:
    • Լավագույն աշխատանքները ձայնագրում ենք:
    • Դրանց հիման վրա ստեղծում ենք թեմատիկ տեսանյութեր:
    • Տեսանյութերը տեղադրում ենք բլոգում:
  3. Նախատոնական թարգմանություններ.
    • Դեռևս հայերեն չթարգմանված ամանորյա որևէ հեքիաթ կամ մուլտֆիլմ թարգմանում ենք հայերեն:
    • Դերային տարբերակով ներկայացնում ենք այն ու դարձնում տեսանյութ:
    • Տեսանյութը տեղադրում ենք բլոգում:
  4. «Նախատոնական գրառումներ» օրագրության ստեղծում բլոգում.
    • Բլոգում կատարում ենք ամենօրյա գրառումեր այն մասին, թե ինչ ենք մտածում գալիք տոների մասին, ինչպես է անցնում օրը դպրոցում, տանը և այլուր:
    • Օրագրությունը պետք է ունենա հետևյալ բաժինները.
      • Նախորդ օրվա սխալներս (ուղղագրական, կետադրական, կյանքի տարբեր իրավիճակներում թույլ տված),
      • Օրս դպրոցում,
      • Օրվա շարունակությունը,
      • Ամանորյա հետհաշվարկ  (նշում ենք, թե քանի օր է մնացել տոնին և ինչպես ենք պատրաստվում դրան կամ ինչ ենք մտածում նրա մասին),
      • Տարվա ձեռքբերումներս ու կորուստներս (ամեն օր հիշում ենք այս տարվա ընթացքում մեզ հետ կատարված կարևոր մի երևույթ կամ իրադարձություն),
      • Իմ մտքերը:

Ամանորյա ընթերցանություն

Ստեղծագործություններ

  1. Ամանորյա մեդիափաթեթ-Մեդիագրադարան
  2. Պաուլո Կոելիո -/մեդիափաթեթ/
  3. Ձմեռվա իրիկունը
  4. Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինիային
  5. Եղևնին, Հ. Ք. Անդերսեն. Եղևնին
  6. Հեքիաթ փշատերև ծառի մասին
  7. Հ. Ք.Անդերսեն  Լուցկիներով աղջիկը
  8. Հանս Քրիստիան Անդերսեն «Ձյունե թագուհին» 

Նախագծի ընթացքը

  • Ընթերցում ենք ստեղծագործությունները
  • Քննարկում, վերլուծում
  • Տեսագրում, ձայնագրում

Նախագծերի արդյունքում՝

Ուսումնական նյութեր՝    վերլուծություններ, օրագրություններ, պատումներ, տեսանյութեր, թարգմանություններ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s