Մայրենի, 6-3, 5.12.2019

Ջոան Ռոուլինգ

ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԸ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔԱՐԸ

(Հատված)

— Ո՞րն է քո սիրած քվիդիչի թիմը, — հարցրեց Ռոնը։

— Հը՞մ… ճիշտն ասած, ես ոչ մեկին չգիտեմ, — խոստովանեց Հարրին։

— Ինչպե՞ս թե, ― ապշահար բացականչեց Ոոնը, — Օ՜հ, դու դեռ կտեսնե՜ս, դա աշխարհում ամենալավ խաղն է, — և նա սկսեց ոգևորված պատմել Հարրիին խաղի կանոնների մասին, որը խաղում են չորս գնդակներով և ամեն կողմից յոթ խաղացողներով, և թե ով ինչ է անում խաղի ժամանակ։ Սկսեց նկարագրել այն առավել հանրահայտ խաղերը, որոնք ինքը տեսել էր իր եղբայրների հետ միասին, և թե ինչ սպորտային ցախավել կուզենար ունենալ, եթե հարուստ լիներ։ Նա արդեն նկարագրում էր խաղի ամենահետաքրքիր դրվագները, երբ խցիկի դուռը կրկին կողմ սահեց, և այս անգաճ ներս մտնողները դոդոշը կորցրած Նեվիլ անունով տղան ու Հերմիոնա Գրեյնջերը չէին։ Երեք տղաներ մտան ներս, որոնցից մեկին Հարրին անմիջապես ճանաչեց։ Դա այն գունատ տղան էր մադամ Մալբինի խանութից։ Այս անգամ նա Հարրիին շատ ավելի մեծ հետաքրքրությամբ էր նայում, քան Շեղաձիգ փողոցում հանդիպած ժամանակ։

— Ուրեմն դա ճի՞շտ է, — ասաց նա, — ամբողջ գնացքում խոսում են, որ Հարրի Փոթթերը գտնվում է այս խցիկում։ Ուրեմն այդ դո՞ւ ես Հարրի Փոթթերը։

— Այո, — ասաց Հարրին և նայեց մյուս երկուսին։

Նրանք բավականին ամրակազմ ու թիկնեղ տղաներ էին և անբարեհամբույր տեսք ունեին։ Գունատ տղայի երկու կողմերում կանգնելով՝ այնպիսի տպավորություն էին ստեղծում, ասես նրա թիկնապահները լինեին։

— Օ՛հ, սա Քրեբն է, իսկ սա՝ Գոյլը, — անտարբեր ասաց գունատ տղան՝ նկատելով, թե Հարրին ուր է նայում, ― իմ անունը Մալֆոյ է, Դրաքո Մալֆոյ։

Ռոնը թեթևակի հազաց, որը շատ նման էր քմծիծաղը ծածկելուն։ Դրաքո Մալֆոյը նայեց նրա վրա։

— Գուցե մտածեցիր, որ իմ անունը ծիծաղելի՞ է հնչում։ Կարիք չկա հարցնելու, թե դու ով ես։ Հայրս ինձ պատմել է, որ բոլոր Ուիզլիները կարմրահեր են, պեպենոտ և այնքան շատ են, որ հազիվ ծայրը ծայրին են հասցնում, որ սովից չմեռնեն։ Նա շրջվեց Հարրիի կողմը։

— Փոթթեր, դու շուտով կհասկանաս, որ որոշ մոգական ընտանիքներ շատ ավելի մեծ արժանիքներ ունեն, քան մյուսները։ Անշուշտ, դա միայն արժանավոր մարդկանց հետ կընկերանաս։ Ես կօգնեմ քեզ, որ բոլորին ճանաչես։ Նա ձեռքը առաջ մեկնեց, որ Հարրիի ձեռքը սեղմի, սակայն Հարրին նրա ձեռքը չբռնեց։

— Շնորհակալություն, ես ինքս գլուխ կհանեմ, թե ով է արժանի կամ անարժան, — սառն ասաց Հարրին։Դրաքո Մալֆոյը չկարմրեց, բայց մի վարդագույն շողք անցավ նրա այտերի վրայով։

— Ես քո փոխարեն զգույշ կլինեի, Փոթթեր, — ասաց նա շատ դանդաղ, — եթե, իհարկե, մի քիչ քաղաքավարություն չսովորես, վաղ թե ուշ կարժանանաս ծնողներիդ ճակատագրին։ Նրանք էլ չգիտեին, թե իրենց համար ինչն էր լավ։ Եթե շարունակես շփվել Ուիզլիների ու Հագրիդի նման թափթփուկների հետ, շատ շուտով կզգաս հետևանքները մաշկիդ վրա։ Հարրին ու Ռոնը երկուսով ոտքի կանգնեցին։ Ռոնի դեմքը մազերի գույնի պես կարմիր էր։

— Հապա, կրկնի՛ր ասածդ, — հրամայեց Ռոնը։

— 0՜յ, դուք պատրաստվում եք կռվե՞լ մեզ հետ, — արհամարհանքով ասաց Մալֆոյը։ — Եթե միայն անմիջապես չհեռանաք այստեղից, — ասաց Հարրին ավելի խիզախ ձայնով, քան կսպասեր ինքն իրենից, որովհետև Քրեբն ու Գոյլը շատ ավելի ամրակազմ ու թիկնեղ էին, քան ինքն ու Ռոնը։

— Բայց մենք բոլորովին էլ հեռանալու ցանկության չունենք, չէ՞ տղաներ։ Մենք արդեն կերել վերջացրել ենք, ինչ ունեինք, իսկ դուք այստեղ դեռ խաղասիրության մեծ սեղան ունեք։ Գոյլը ձեռքը մեկնեց նստարանի վրա դրված շոկոլադե գորտերին։ Ռոնը առաջ նետվեց, բայց մինչև նա կհասցներ դիպչել անգամ Գոյլին, վերջինս մի սարսափելի աղաղակով ետ ցատկեց։ Բոքոն առնետը ատամներով կախվել էր նրա մատից։ Առնետի սուր ատամները մխրճվել էին Գոյլի միջնամատի հոդի մեջ։ Քրեբն ու Մալֆոյը ետ քաշվեցին, իսկ Գոյլը ոռնում էր՝ ձեռքը աջ ու ձախ թափահարելով և Բոքոնին օդի մեջ պտտեցնելով։ Վերջապես, Բոքոնը ծնոտները բացեց և Գոյլի մատից պոկվելով մի կողմ թռավ ու թրմփոցով խփվեց փակ պատուհանին, իսկ երեք տղաները խուճապահար դուրս փախան խցիկից։ Երևի նրանց թվաց, որ կոնֆետների մեջ ուրիշ առնետներ էլ կան թաքնված կամ երևի լսեցին միջանցքում խցիկի դռանը մոտեցող ոտնաձայները, որովհետեև նրանց փախուստից հետո մեկ վայրկյան անց ներս մտավ Հերմիոնա Գրեյնջերը։

— Այդ ի՞նչ էր կատարվում այստեղ, — ասաց նա ՝ նայելով հատակին թափթփված կոնֆետներին և Բոքոնին պոչից բռնած վեր բարձրացնող, Ռոնին։

— Կարծես թե ուշագնաց է եղել, — ասաց Ռոնը և մոտիկից ուշադիր զննեց Բոքոնին, — Օ՛հ, ո՜չ, աչքերիս չեմ հավատում, էս ապուշը նորից քնել է…Եվ, իսկապես, Բոքոնը կրկին խոր քնած էր։

— Դու Մալֆոյին ճանաչու՞մ էիր։ Հարրին նկարագրեց Մալֆոյի հետ իր ունեցած հանդիպումը Շեղաձիգ փողոցում։

— Ես լսել եմ նրա ընտանիքի մասին, — ասաց Ռոնը մռայլորեն, — նրանք առաջիններից էին, որ Գիտես֊թե֊ում անհետանալաց հետո վերադարձան մեր կողմը։ Ասացին, իբր թե իրենց դյութել էին, բայց հայրիկս բոլորովին չի հավատում։ Նա ասում է, որ Մալֆոյի հորը որևէ պատրվակ պետք էլ չէր մութ ուժերի կողմն անցնելու համար։ Ռոնը շրջվեց դեպի Հերմիոնան, որը դեռ կանգնած էր Խցիկի շեմին․

— Ինչո՞վ կարող ենք օգտակար լինել ձեզ, օրիորդ։

— Դուք լավ կանեք շտապ հագնեք ձեր պարեգոտները։ Ես գալիս եմ շոգեքարշի մեքենավարի մոտից, և նա ինձ ասաց, որ շատ շուտով տեղ կհասնենք։ Հուսով եմ դուք այստեղ չէիք կռվում։ Մենք դեռ տեղ չենք հասել իսկ դուք արդեն գլխներիդ փորձանք եք բերում։

— Բոքոնն էր կռվում, ոչ թե մենք, — ասաց Ռոնը, դեմքը խոժոռելով Հերմիոնայի վրա, — Իսկ դուք միգուցե դո՞ւրս գաք այստեղից, որպեսզի մենք մեր համազգեստները հագնենք։

— Իհարկե, ինչ խոսք, ես ձեզ մոտ մտա միայն այն պատճառով, որ դրսում մարդիկ իրենց փոքր երեխաների պես էին պահում և խելագարի նման վազվզում էին միջանցքով, — ասաց Հերմիոնան նեղացած ձայնով, — իսկ քո քթին, ի միջի այլոց, ինչ֊որ սև բիծ կա, եթե չգիտես։ Ռոնը Հերմիոնայի ետևից հայացքով կայծակներ արձակեց։ Հարրին դուրս նայեց պատուհանից։ Արդեն մթնում էր։ 

Կատարում ենք տրված պահանջները՝ ընթերցելով Հարրիին ուղղված նամակը:

  • Լրացնում ենք բացթողնված տառերը:
  • Կետադրում ենք նախադասությունները:
  • Բացատրում ենք ընդգծված բառերի գրությունը:

Պրն Հ․ Փոթթերին
Ծով, Ժայռագլխի խրճիթ
Հատուկ
Հոգվարթսի
Հրաշարգործության եւ դյութագիտության
մասնագիտական դպրոց,
Տն.րեն Ալբուս Դամբլդոր
Մեռլինի միաբանության շքանշանակիր
Առա.ին կարգի հրաշագործ կախարդ
Գերագույն մոգ
Դյութագիտության դոկտոր պրոֆեսոր
մի.ազգային համադաշնության անդամ

Հարգելի պրն Փոթթեր
Պատիվ ունենք Ձեզ հայտնելու որ Դուք ընդունվել եք Հոգվարթսի Հրաշագործության եւ դյութագիտության մասնագիտական դպրոց։
Նամակին կցված հավելվածում կգտնեք Ձեզ ան.րաժեշտ բոլոր գրքերի եւ պիտույքների ցանկը։
Դասերը կսկսվեն սեպտեմբերի 1֊ին։
Ձեր բվին ուղարկեք մինչեւ հուլիսի 31֊ը։
Հար.անքներիս հավաստիքը։
Փոխտն.րեն
Միներվա Մըք Գոնագալ

Հոգվարթսի
Հրաշագործության եւ
դյութագիտության
մասնագիտական դպրոց

Համազգեստ

Առա.ին դասարանցիները պետք է ունենան
1․ հասարակ բր.յա գործվա.քից կարված երեք երկար պարեգոտ (սև գույնի)
2․ հասարակ բր.յա գործվա.քից կարված մեկ սրագագաթ ցերեկային գլխարկ (սև գույնի)
3․ մեկ զույ. պաշտպանական ձե.նոցներ (վիշապի կաշվից կամ նման որակի)
4․ մեկ ձմե.ային թիկնոց (սև գույնի, արծաթյա ճարմանդով)

Բոլոր հա.ուստների վրա պետք է ասեղնագործա. լինեն աշակերտների անունները։

Գրքերը

Բոլոր աշակերտները պետք է ունենան հետեւյալ գրքերից մեկական օրինակ․
* Հմայախոսքերի եւ դյութաղո.քների ժողովածու (1֊ին դասարան) հեղինակ Միրանդա Գոշոք
*Հրաշագործության պատմություն հեղինակ Բաթիլդա Բեգշոթ
* Դյութագիտության տեսություն հեղինակ Ադալբերտ Վոլֆինգ
* Կերպարանափոխության (տրանսֆիգուրացիայի) ներածական դաս.նթաց սկսնակների համար հեղինակ Էմերիք Ավիչ
* Հազար կախարդական բույսեր հմայախոտեր և սնկազգիներ հեղինակ Ֆիլիդա Սպոր
* Հրաշագործ դեղագրեր հմայադեղեր և դեղաթույներ հեղինակ Արսենիուս Ջիգգեր
* Ֆանտաստիկ գազա.ներ և նրանց բնակավայրերը հեղինակ Նյութ Սկամանդեր
* Սև ուժերից ինքնապաշտպանության գործնական պարապ.ունքների ձե.նարկ հեղինակ Քվենտին Թրիմբլ

Պիտույքներ

― մեկ կախարդական փայտիկ
― մեկ թուջե կա.սա (ստանդարտ չափերի)
― մեկ լրակազմ հա.ճապակյա թասերի
― մեկ աստղադիտակ
― մեկ բրոնզե կշե.ք կշռաքարերի լրակազմով։

Ուսանողներին թույլատրվում է իրենց հետ բերել դպրոց մեկ բու կամ մեկ կատու կամ մեկ դոդոշ։

Սովորում ենք բանավոր վարժ ներկայացնել Ռոուլինգի ստեղծագործությունը կամ պատրաստում ենք տեսանյութ` պատմելով այն:

Անպայման լրացնում ենք նոյեմբեր ամսվա ինքնաստուգման ձևաթերթիկը:

Լրացուցիչ կրթություն

Իրականացնում ենք փոթերյան հետևյալ նախագծերից մեկը կամ մի քանիսը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s