Փոթերյան նախագծեր

Իրականացնում ենք դեկտեմբերի 2-6-ը վեցերորդցիների հետ:

  1. Թարգմանում ենք «Հարրի Փոթեր» վիպաշարից դեռևս հայերեն չթարգմանված որևէ հատված:
  2. Պատրաստում ենք նկարազարդ տեսանյութ, որտեղ դերային տարբերակով կներկայացվի «Հարրի Փոթեր» վիպաշարից որևէ հատված:
  3. Պատրաստում ենք նկարազարդ տեսանյութ, որտեղ պատմում ենք Ռոուլինգի հեղինակած հեքիաթներից մեկը` «Հաջողության փերու շատրվանը» կամ «Հեքիաթ երեք եղբոր մասին»:
  4. Պատրաստում ենք տեսանյութ, որտեղ պատմում ենք վիպաշարի որևէ հերոսի մասին` նրա անվան, ծագման, կյանքի, արարքների և այլն:
  5. Կազմում ենք Հարրի Փոթերի կախարդական աշխարհի երևույթների` դրամական միավորների, կախարդական իրերի, թուրմերի, կախարդանքների և տարբեր այլ երևույթների բացատրական բառարան:
  6. Գրում ենք աշխատանք` «Կարծիքս կարդացածիս մասին», որտեղ բացատրում ենք Ռոուլինգից կարդացած այս կամ այն ստեղծագործությունը կամ վիպաշարից որևէ հատված:
  7. Գրում ենք աշխատանք, որտեղ համեմատում ենք Վոլան դե Մորտին մեր իմացած այլ չարագործ հերոսների հետ:
  8. Գրում ենք շարադրանք հետևյալ թեմաներից մեկով կամ մի քանիսով.
    • «Եթե հայտնվեի Հոգվարթսում»,
    • «Կախարդական փայտիկի փոխարեն»,
    • «Ինչ սովորեցի Ռոուլինգի գրքերից»,
    • «Նամակ` ուղղված Դրակո Մալֆոյին»,
    • «Հարրի Փոթերի ու իմ աշխարհները»:

Արդյունքներ` տեսանյութեր, փոթերյան բացատրական բառարան, վերլուծական աշխատանքներ և շարադրանքներ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s