Մայրենի, 6-6, 3.12.2019

Ջոան Ռոուլինգ

Հարրի ՓոթերԸ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔԱՐԸ

(Հատված)

Բանալիների պահապանը

ԲՈ՜ՒՄ։ Կրկին թակեցին դուռը։ Դադլին ցնցվելով արթնացավ։

— Որտեղի՞ց է թնդանոթի ձայն գալիս, ― ապշահար հարցրեց նա։ Ուժեղ թրխկոց եկավ, և քեռի Վերնոնը մյուս դռնից կողքանց մտավ սենյակ։ Նա երկու ձեռքով մի հրացան էր բռնել։ Հիմա արդեն պարզ էր, թե ինչ կար այն երկար ու բարակ փաթեթի մեջ, որը վերադարձին նա բերել էր իր հետ։

— Ո՞վ կա այդտեղ, — բղավեց նա, — զգուշացնում եմ, ես զինվա՛ծ եմ։

Մի ակնթարթ դադար տիրեց։ Հետո…ԹՐԸ՜ՄՓ։ Դուռը մի այնպիսի ուժգին հարված ստացավ, որ միանգամից դուրս թռավ ծխնիներից և խլացուցիչ դրմփոցով վայրէջք կատարեց հատակին։ Մի հսկա մարդ հայտնվեց դռան բացվածքի մեջ։ Նրա դեմքը գրեթե ամբողջովին թաքնված էր սև մազերի խառնիխուռն բաշի և գզգզված վայրի մորուքի մեջ, բայց աչքերը շատ լավ էին երևում և մազերի դեզի տակից պսպղում էին սև բզեզների պես։ Հսկան հաստատուն քալլերով ներս մտավ խրճիթ և այնպես շեշտակի կանգ առավ, որ նրա գլխի մազերը կարծես ավլեցին առաստաղը։ Նա կռացավ, թեթև շարժումով բարձրացրեց դուռը և աներևակայելի հեշտությամբ դրեց տեղը՝ ծխնիների վրա։ Դրսում փոթորկի ձայնը փոքր-֊ինչ մեղմացավ։ Հսկան շրջվեց՝ հայացքն ուղղելով սենյակում գտնվողների վրա։

— Գուցե մի բաժակ թեյ սարքեք, հը՞… Մի բաժակ թեյը հիմա սկի վատ չէր լինի… ճանապարհը հեշտ չէր, կարելի է ասել…

Նա լոք֊-լոք քայլերով մոտեցավ բազմոցին, որի վրա սարսափից պապանձված նստած էր Դադլին։

— Հո՜յ, դո՛ւ, հաստափո՛ր, չլսեցի՞ր… շարժվի՛ր տեղիցդ, — ասաց անծանոթը։

Դադլին ծվծվաց ու փախավ թաքնվեց մոր ետևում, որն էլ իր հերթին սարսափահար կուչ էր եկել քեռի Վերնոնի ետևում։

— Ա՛յ, թե որտեղ է Հարրին, ― ասաց հսկան։

Հարրին ՝ դեռ հատակին նստած, նայեց վեր, հսկայի վայրի, ստվերապատ դեմքին և տեսավ, որ մազերի տակից բզեզների պես փայլփլող աչքերը ժպիտ էին ճառագայթում։

— Վերջին անգամ տեսել եմ քեզ երբ, ա՛յ, էսպես պստլիկ էիր, — ասաց հսկան։ — Ու՜հ, ինչ նման ես հորդ, հենց ինքն է իր տեղը դրած… Բայց, ա՛յ, աչքերդ, մայրիկի՜նն են… Քեռի Վերնոնը ատամներով ծիծաղելի կրճտարեց։

— Ես պահանջում եմ, որ անմիջապես հեռանա՛ք այստեղից, սըր, ― հոխորտաց նա։ ― Սա կոտրանքով ներխուժում է կոչվում։

— էէ՜ըըհ, սու՜ս մնա, Դա՚րզլի… ա՛յ, լխկած դամբուլ, — ասաց հսկան։

Նա բազմոցի գլխի վրայով ձեռքը առաջ մեկնեց և թեթև շարժումով դուրս քաշեց հրացանը քեռի Վերնոնի ձեռքից։ Հետո հրացանի փողը արագ ու հեշտությամբ ծալեց ու կապ գցեց, ասես ռետինից լիներ, և դեն նետեց դեպի սենյակի մութ անկյանը։ Քեռի Վերնոնը այս անգամ տրորված մկնիկի պես ծիծաղելի ծվծվաց։

— Ինչևէ… Հա՛րրի, — ասաց Հսկան, մեջքով շրջվելով դեպի Դարզլիները, — ծնունդդ թող շա՜տ ու շա՜տ շնորհավո՜ր լինի… Ես քեզ համար էստեղ մի փոքր նվեր եմ բերել… Ըհ֊հը՚մ, ինքս եմ թխել… Հըը՜, հնարավոր է մի թեթև նստած լինեմ վրան, բայց դեհ… դրանից հո համը չի՞ փոխվի։ Իր սև վերարկուի ներսի գրպանից նա հանեց փոքր֊-ինչ ծռմռված մի տուփ ու մեկնեց Հարրիին։ Վերցնելով հսկայի ընծա` Հարրին, դեռ հատակին նստած, դողդոջան մատներով բացեց տուփը։ Տուփի մեջ շոկոլադե պլպլացող գլազարով մի տորթ կար, որի վրա կանաչ քաղցրախյուսով մեծ տառերով գրված էր․Ծնունդդ Շնորհավոր Հարրի: Հարրին հայացքը բարձրացրեց հսկայի վրա։ Նա ուզում էր ասել շնորհակալություն, սակայն բառերը ուղեղից մինչև բերանը հասնելու ճանապարհին ինչ-֊որ տեղ մոլորվեցին, և փոխարենը նա ասաց․

— Ո՞վ եք դուք։

Հսկան ինքն իրենից գոհ քրթմնջաց․

— Ճիշտ ես ասում, ես դեռ չեմ ներկայացել։ Ռուբե՚ուս Հա՚գրիդ, Հո՚գվարթսի հանդավարների և ամրոցի դարպասների բանալիների պահապա՛նը։ Նա իր ահռելի ափը առաջ մեկնեց և թափ տվեց Հարրիի ամբողջ ձեռքն ու ուսը։

— Ի՞նչ կասես մի բաժակ թեյի մասին, հը՞, — ասաց նա ձեռքերն իրար շփելով։ — Ես հիմա մի ավելի թունդ բանից էլ չէի հրաժարվի, թե առաջարկող լիներ։

….

-Ես գիտեի, որ նամակները քեզ չեն հասնում, բայց ի՜նչ իմանայի, որ դու էդքա՜ն անտեղյակ ես Հոգվարթսից։ Բա մտքովդ հեչ չի՞ անցել, թե ծնողներդ որտեղ են սովորել, սկի չե՞ս էլ մտածել, թե նրանք որտեղից գիտեին էդ բոլոր բաները։

— Բոլոր ինչե՞րը, — հարցրեց Հարրին։

— Ինչպե՞ս թե ԲՈԼՈՐ ԻՆՉԵՐԸ, ― դղրդաց Հագրիդը․

— Մը֊միի րոպ֊պե… Մի րոպե… Թողեք տեսնեմ, էս ի՜նչ է կատարվում էստեղ… — Նա վեր էր ցատկեց նստած տեղից։ Բարկությունից ասես առել ու իրենով լցրել էր ամբողջ խրճիթը։ Դարզլիները ծեփվել էին պատին։

— Պարզվում է, — մռնչաց նա Դարզլիների կողմը, — որ էս տղան… Է՛Ս ՏՂԱՆ ոչ մի բանի մասին ՈՉԻՆՉ ՉԳԻՏԻ՞։

Հարրին մտածեց, որ դա արդեն չափազանց ուժեղ էր ասված։ Ի վերջո, նա հո լրիվ անգրագետ չէր, չէ՞ որ դպրոց էր գնում, և գնահատականներն էլ բոլորովին վատը չէին։ — Ես որոշ բաներ գիտեմ, — շտապեց ասել նա, — դե՜հ, թվաբանություն, քերականաթյուն և ուրիշ… նման բաներ…Բայց Հագրիդը միայն ձեռքը թափ տվեց ու ասաց․

— Ես նկատի ունեմ մեր աշխարհի մասին՝ քո աշխարհի, իմ աշխարհի, ծնողներիդ աշխարհի մասին։

— Ի՞նչ աշխարհ։

Հագրիդն այնպիսի տեսք ընդունեց, ասես ուր որ է տեղում կագնած պտի պայթեր․

— ԴԱ՚ՐԶԼԻ ― դղրդաց նա։

Քեռի Վերնոնը, որը լրիվ գունատվել էր, ինչ֊որ բան մկմկաց, որը հնչեց ինչպես․ «Նեբնյամ֊մեբնյամ»։ Հագրիդը կատաղած շրջվեց Հարրիի կողմը։

— Բայց ախր ո՞նց, ինչպե՞ս կարող ես չիմանալ հայրիկիդ ու մայրիկիդ մասին, — ասաց նա, — չէ՞ որ նրանք հանրահայտ մարդիկ են։ Ախր, դու՛ էլ ես հանրահայտ…

— Ի՞նչ… Իմ հայրիկն ու մայրիկը հանրահա՞յտ են։ Այդ ինչպե՞ս

— Ա՜խ, դու չգիտե՜ս… դա չգիտե՜ս… քոռանա՜մ ես… — նա հայացքը բևեռեց Հարրիի վրա անօգնական ու շփոթված արտահայտությամբ։

— Ուրեմն, դու չգիտես, թե դու ով ես, — վերջապես ասաց Հագրիդը …

  1. Տեսակավորող Գլխարկի խոսքում.
    • գտնել ուղղագրական սխալները,
    • գտնել կետադրական սխալները:

Գուցե սպասում են քեզ Գրիֆինդորո՞ւմ,

Ուր աճել են բազում դյութազներ քաջանուն,

Նրանց սիրտը խիզախ է, ոքին՝ անկոտրում,

Փա՛ռք ու պատի՛վ են Գրիֆինդոր բերում։

Թե արթարամիտ ես ու համփերատար,

Գործիտ նվիրված ու կարգապահ,

Գուցէ մտնես դու Հաֆըլփա՞ֆ ընտանիք,

Փա՛ռք Ձեզ, արդար հաֆըլփաֆցիք։

Գուցե ընտրվես դու Ռեյվենէլո՞ Տուն

Թե խելքտ է ուսյալ, և միտքտ ՝ գիտուն,

Գրքի բարեկամ ես ու իրավ ջանասեր,

Փա՛ռք Ռեյվենբլո Տանն իմաստասեր։

Անշուշտ կքթնես ընկերներ բազում

Թե չես պարտվում երբեք ու չես նահանջում,

Կընտրվես ճարպիկ, խորամանկ Սլիզերին,

Փա՛ռք սլիզերինցի հնարամիտներին։

Դի՛ր ինձ գլխիտ ու մի՛ տատանվիր,

Թո՛ղ ճշմարիտ ընտրություն կատարվի,

Ինձնից լավ ու ազնիվ բարեկամ դու չունես,

Տեսակավորող Գլխարկն եմ ես։ 

Սովորում ենք բանավոր վարժ ներկայացնել Ռոուլինգի ստեղծագործությունը կամ պատրաստում ենք տեսանյութ` պատմելով այն:

Անպայման լրացնում ենք նոյեմբեր ամսվա ինքնաստուգման ձևաթերթիկը:

Լրացուցիչ կրթություն

Իրականացնում ենք փոթերյան հետևյալ նախագծերից մեկը կամ մի քանիսը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s