Մայրենի, 6-րդ դասարան, 2.12.2019

Ջոան Ռոուլինգ

Հեքիաթ երեք եղբոր մասին

Մի անգամ երեք եղբայրներ ճանապարհորդում էին։ Քայլում էին մթնշաղին երկար ու ծուռումուռ ճանապարհով։ Ու հասան նրանք գետի, որը խորն էր այնքան, որ քայլքով չես անցնի, ու արագահոս այնքան, որ չես լողա։Բայց եղբայրները կախարդության արվեստի գիտակ էին։ Թափահարեցին կախարդական փայտիկները, ու կամուրջ հայտնվեց գետի վրա։Երբ գետի կեսը անցել էին, թիկնոցի մեջ փաթաթվածը կտրեց նրանց ճանապարհը։ Ու Մահը խոսեց եղբայրների հետ։

Ճամփորդները միշտ խեղդվում էին գետում, Մահը վրդովված էր, որ չէր ստացել նոր զոհեր, բայց խորամանկեց․ ցույց տվեց, թե հիանում է նրանց հնարամտությամբ, ու ասաց, որ ի նշան իր հիացմունքի՝ եղբայրներից յուրաքանչյուրը պիտի ընդունի մի ընծա իրենից։Ավագ եղբայրը ռազմատենչ էր։ Նա խնդրեց աշխարհի ամենահզոր կախարդական փայտիկը․ փայտիկ, որի տերը կհաղթի ցանկացած մենամարտում, փայտիկ, որը արժանի է մարդուն, ով հաղթել է Մահվանը։Ու Մահը պոկեց թանթրվենու ճյուղը, որ աճում էր գետի ափին, սարքեց կախարդական փայտիկ ու տվեց ավագ եղբորը։Միջնեկ եղբայրը գոռոզ էր։ Որպեսզի էլ ավելի ստորացնի Մահվանը, նա խնդրեց մեռածներին վերակենդանացնելու ուժ։ Ու Մահը վերցրեց գետի մոտ ընկած քարը, տվեց միջնեկ եղբորն ու ասաց, որ այն կարող է մեռածներին հետ բերել։Հետո Մահը հարցրեց երրորդ՝ փոքր եղբորը` ինչ նա կուզեր։ Փոքրը ամենաիմաստունն էր եղբայրների մեջ, նա չէր վստահում Մահվանը։ Այդ պատճառով, նա խնդրեց մի այնպիսի ընծա, որը հագնելով, նա կկարողանա տեղաշարժվել այնպես, որ Մահը չկարողանա հետեւել իրեն։ Մահը այլ ելք չուներ, ստիպված պոկեց սեփական անտեսանելի թիկնոցի մի մասը, ու տվեց փոքրին։Դրանից հետո Մահը մի կողմ կանգնեց, ու թույլ տվեց եղբայրներին շարունակել իրենց ճանապարհը, նրանք գնացին, խոսելով իրենց հետ պատահած արկածի մասին, ու հիանալով Մահվան ընծաներով։Հետո եղբայրները բաժանվեցին, ու յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։

Առաջին եղբայրը մոտ մի շաբաթ ճամփորդելուց հետո հասավ մի գյուղի, որտեղ ապրում էր երիտասարդ կախարդը, ում հետ նա վիճել էր։ Բնականաբար, թանթրվենու կախարդական փայտիկով նա չէր կարող պարտվել մենամարտում, որը հետեւեց նրանց հանդիպմանը։ Մեռած կախարդին թողնելով գետնին` նա գնաց հյուրանոց ու սկսեց գլուխ գովել անհաղթ փայտիկի համար, որը ինքը ճանկել է Մահից։Նույն գիշերը, հենց ավագ եղբայրը խմիչքից անզգայացած քնեց, մի այլ կախարդ կտրեց նրա կոկորդը ու գողացավ փայտիկը։ Այսպես Մահը տարավ առաջին եղբորը։Միջնեկ եղբայրը վերադարձավ տուն, որտեղ մենակ էր ապրում։ Հանեց քարը, որը մեռածներին վերականդանացնում է, ու երեք անգամ պտտեց ձեռքում․ նրա առջեւ հայտնվեց աղջիկը, ում հետ ուզում էր ամուսնանալ, բայց ով մահացել էր անժամանակ։ Աղջիկը տխուր էր ու սառը, մի տեսակ, մեկուսի։ Չնայած նա վերադարձել էր կյանք, բայց նա չէր պատկանում այդ աշխարհին ու տանջվում էր։ Վերջիվերջո, երկրորդ եղբայրը, անհուսությունից խելագարված, ինքնասպան եղավ, որպեսզի կարողանա աղջկա հետ լինել։Այսպես Մահը տարավ երկրորդ եղբորը։Չնայած Մահը երրորդ եղբորը փնտրում էր տարիներով, այդպես էլ չկարողացավ գտնել նրան։ Ու միայն երբ նա բավականին ծերացել էր, փոքր եղբայրը հանեց անտեսանելի թիկնոցը ու փոխանցեց այն իր որդուն։ Հետո ողջունեց Մահվանը` ասես հին ընկերոջ, ու գնաց նրա հետ ուրախությամբ։ Ու նրանք, ինչպես հավասարը հավասարի, լքեցին աշխարհն այս։

  1. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը:
  2. Բացատրում ենք մգեցված նախադասությունների կետադրությունը:
  3. Տեսակավորող Գլխարկի խոսքում.
    • գտնել ուղղագրական սխալները,
    • գտնել կետադրական սխալները:

Գուցե մտածես գեղեցիկ չեմ ես,

Եվ կսխալվ ես, թե տեսացով դատես։

Երթվում եմ կոտրաց ճարմանդովս միյակ,

Որ չկա աշխարում ինձ նման գլխարկ։

Բայց թե կասկած ես ու շատ փնտրտ ես,

Քիթս կկտրեմ, թե ուրիշը գտնես։

Դեն նետեք բերետ, փափախ ու կեպի՝

Գլխարկներ դատարկ, ապուշ, անհոքի։

ԵՍ եմ այստեղ միայն կարեվոր, ամենագետ ու գլխավոր,

Գլխարկն եմ ես անզուգական, իմաստուն ու զորավոր։

Տեսակավորող Գլխարկն եմ ես,

Գլխարկների արգան հեռատես․

Թե վստահես, ու գլխիդ ինձ դնես,

Ճակադագիրդ այստեղ կտեսնես։

Դու երփեք ինձնից ոչինչ չես թագցնի,

Դի՛ր գլխիդ վստահ ու մի՛ վարանի։

Կաս եմ քեզ շիտակ, թե ուր կգնաս,

Ինչ գործեր կանես, ում կնկերանաս։

Սովորում ենք բանավոր վարժ ներկայացնել Ռոուլինգի հեքիաթը կամ պատրաստում ենք տեսանյութ` պատմելով այն:

Անպայման լրացնում ենք նոյեմբեր ամսվա ինքնաստուգման ձևաթերթիկը:

Լրացուցիչ կրթություն

Իրականացնում ենք փոթերյան հետևյալ նախագծերից մեկը կամ մի քանիսը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s