Խաղացինք Թումանյանի հեղինակած «Հայկական առածների լոտո»

Հովհաննես Թումանյանը, բացի իր թողած հսկայական գրական ժառանգությունից, նաև մոտ մեկ տասնյակ մանկական խաղեր է կազմել: Մինչև վերջին տարիները, սակայն, դրանց գոյության մասին քչերը գիտեին:

1915 թվականի գարնանը գրողը սկսեց աշխատել խաղերի ստեղծման վրա: 

Նամակներից մեկում Թումանյանը գրում է.

«…էս խառը ժամանակը ես էլ, ի միջի այլոց, զբաղված եմ և հայրենագիտական և ուրիշ տեսակի խաղալիքներով — ասում եմ գուցե դրանով էլ մեր մանուկներին մի բանով օգնած լինենք — հայանալու և մարդանալու…: Էսպիսի ժամանակներում, ոմանք իրենց գինուն են տալիս, ոմանք լռում ու ինքնամփոփ դառնում, ես որոշեցի էս տեսակ մի բան անեմ, օգուտ, որ չլինի, վնաս հաստատ չի լինի»:

Վեցերորդցիների հետ մեծ ոգևորությամբ խաղացինք «Հայկական առածների լոտո» և ծանոթացանք հայկական մի շարք ինքնատիպ առածների: Ստորև ներկայացնում ենք խաղից մնացած հուշ-լուսանկարները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s