
Մրցույթ-աշխատանքը նախատեսված է վեցերորդ դասարանցիների համար: Մրցույթին մասնակցելու կանոններն են`
- Գրել տվյալ թեմայով աշխատանք-ուսումնասիրություն, որտեղ հավաքված կլինեն աշակերտին ծանոթ հեքիաթներից հայտնի խորթ մայրերի կերպարները, գրել նրանց ու նրանց արարքների մասին: Համեմատել նրանց միմյանց հետ, ասել` ով ինչով է առանձնահատուկ ու եզրակացնել, թե առհասարակ ինչպիսին են խորթ մայրերը հեքիաթներում:
- Աշխատանքի հետ ունենալ նաև տրված թեմայով տեսանյութ, որտեղ ներկայացվում է աշխատանքը:
- Աշխատանքը մինչ դեկտեմբերի 15-ը ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին` վերնագրելով «Խորթ մայրերը հեքիաթներում» թեմայով մրցույթ-աշխատանք:
Առաջին երեք տեղը զբաղեցրած մասնակիցները կստանան պատվոգրեր: Հաջողություն եմ մաղթում բոլորին: