Կար-չկար, մի թագավոր կար: Նա ունենում է չորս զավակ: Տղաները մեծանում են և սկսում են դպրոց գնալ: Սակայն ամեն օր երեխաները, դասից տուն գալով, իրենց դժգոհություններն էին հայտնում իրենց դպրոցի, գնահատականների համար տհաճ խոսակցությունների մասին: Թագավորը հասկանում է, թե ինչ դժվարությամբ և չկամենալով են երեխաները դպրոց գնում և որոշում է, որ պետք է ստեղծի մի կրթօջախ, որը պետք է ամբողջովին տարբերվի մյուսներից, ուր պետք է հաճույքով հաճախեն երեխաները: Որոշում է և իրականացնում: Ստեղծվում է մի կրթահամալիր, որը կրում է Մխիթար Սեբաստացու անունը, որտեղ բոլորը հավասար են, ուր չկա գնահատականի պայքար, չկան ուսուցիչների դժգոհ հայացքներ: Այդ կրթահամալիրում ամեն ինչ այլ էր՝ երգող ու պարող աշակերտներ, ժպտադեմ ու սրտաբաց ուսուցիչներ, պարզ ու թափանցիկ դասարաններ: Անցնում են տասնյակ տարիներ, իսկ կրթահամալիրը շարունակում է ընդունել ու ճանապարհել հազարավոր աշակերտների:
Երկնքից ընկնում է երեք խնձոր, մեկը՝ կրթօջախ ստեղծողին, մեկը՝ միտք տվողին, մեկն էլ՝ գրողին: