Մայրենի, 6-2, 8.11.2019

Առաջին դասաժամ

  • Ստուգում ենք տնային աշխատանքները:
  • Թումանյանի և Թեքեյանի համանուն ստեղծագործությունները բանավոր ներկայացնում և քննարկում ենք:
  • Շարունակում ենք իրականացնել Հեքիաթաշփոթ նախագիծը:
  • Ամփոփում ենք շաբաթվա ընթացքում անցածը:

Լեզվական աշխատանք

  1. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմել` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
  • Բույս,
  • թույն,
  • հույս,
  • սենյակ:

2. Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխել, որ անձ ցույց տան: Թվել այն ածանցները, որոնց օգնությամբ դրանք ստացվեցին:

  • Երգել, ուսուցանել, նկարել, գործել, բնակվել, հսկել, լողալ, վարել, հաճախել, գնել, որսալ, պահել, սուտ ասել, իշխել, վեպ ասել, այցելել, վրեժ առնել, երկրպագել:
  • Հունձ, ուղի, թագ, զեն, դատ, ձի, այգի, հնոց, ջրաղաց, խանութ, նախիր, ուղտ, պարտեզ, էշ:

3. Տրված բառերից նոր բառեր կազմել` -ական կամ -ային ածանցներով:

  • Լեռն, քաղաք, անձրև, բարեկամ, շուն, անձ, զինվոր, ցամաք, ծնունդ, տուն, անապատ, դև:
  • Դյուցազն, աղաչել, հրեշտակ, ստրուկ, պետ, տոհմ, հանրապետություն, խորհուրդ:

4. Տրված բաղադրյալ բառերը բաժանել բառակազմական միավորների:

  • Մարդանման, մեծատուն, սառնասիրտ, ընկերասեր, գործընկեր:
  • Նմանություն, տնակ, սառնություն, սրտիկ, ընկերանալ, սիրել, գործիք, գործիքային, գործիքավորել:

5. Առաջին շարքի ածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրել երկրորդ շարքի բառերի հետ:

  • Անդր, հակ, արտ, նախ, ներ, ստոր, վեր:
  • Դառնալ նկարել, ճառել, ճաշ, վարտիք,գործել, գրել:

6. Բառակապակցությունների իմաստներն արտահայտել բաղադրյալ բառերով:

  • Խիտ սաղարթներ ունեցող,
  • գեղեցիկ քանդակված,
  • նուրբ ճաշակով,
  • լեռնային աշխարհ,
  • բարձր գագաթ ունեցող,
  • թմբուկ խփել,
  • սարսափ ազդող,
  • ասֆալտով պատված,
  • դանդաղ սահող,
  • քաղաքին հատուկ:

Երկրորդ դասաժամ

Ստուգում ենք մեր գիտելիքները

Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

  1. Գրիմ եղբայրների հեքիաթում Մոխրոտին օգնող կախարդական ուժը ….-ն էր, իսկ Շառլ Պերոյի հեքիաթում`….:
  2. Աղջկան Մոխրոտ էին կոչում, քանի որ ….:
  3. «Քնած գեղեցկուհին» հեքիաթում չար կախարդը աղջկան կախարդում է, քանի որ ….:
  4. Աղջիկը կարթնանար քնից, երբ ….:
  5. «Սպիտակաձյունիկը» հեքիաթում չար թագուհին որսորդին հրամայում է, որ ….:
  6. Ըստ հերթականության վերադասավորել չար թագուհու կազմակերպած մահափորձերը Սպիտակաձյունիկի նկատմամբ:
    • Մետաքսից պատրաստված քուղերով քուղավորել ու շնչահեղձ անել աղջկան:
    • Աղջկա մազերը սանրել թունավոր սանրով:
    • Թունավոր խնձոր հյուրասիրել:
  7. Ըստ Թումանյանի և Թեքեյանի ստեղծագործությունների` Լուսավորչի կանթեղը կախված է …. լեռան գագաթին:
    • Արարատ
    • Արագած
    • Արա
  8. Յուղի փոխարեն, ըստ լեգենդի, կանթեղի մեջ վառվում են ….:
  9. Կազմել բառեր հետևյալ բանաձևերով, հոդակապով կամ առանց հոդակապի.
    • Արմատ+ածանց` 5 օրինակ
    • Ածանց + արմատ` 5 օրինակ
    • Արմատ + արմատ` 5 օրինակ
    • Ածանց + արմատ + ածանց` 3 օրինակ
    • Արմատ + արմատ + ածանց` 3 օրինակ
  10. Գրել հետևյալ բառերի բանաձևերը, օրինակ` դեղատուն=դեղ+ա +տուն= արմատ+հոդակապ+ արմատ:
    • նախագրային
    • գրադարանավարուհի
    • լրագրավաճառ
    • հրեշտակապետ
    • մանրանկարիչ
    • նետաձգարան
    • անբախտություն
    • լայնէկրան
    • ծաղկաման
    • մեղվապահություն
    • անմիօրինակություն
    • կապտագույն
    • կոպտագույն
    • լուսավորել
  11. Տրված բառերով բառեր կազմել այնպես, որ դրանք հայտնվեն նոր բառի սկզբում, մեջտեղում և վերջում:
    • մարդ
    • գիր
    • սեր
    • գործ

Սա էլ մինչ երկուշաբթի աշխատելու համար

Հանգստյան օրերի համար

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s