Մայրենի, 6-2, 7.11.2019

Հովհաննես Թումանյան

ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ

Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկա՜ր դարեր
Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:

Ոչ մարդկային ձեռ կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
Եվ ոչ քամին կըհանգցընի՝
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ, կասկածոտ սըրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, —

Նա կըտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես՝ աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից:

Վահան Թեքեյան

Լուսավորչի կանթեղը

Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա՛ … 
Ամեն գիշեր վերը, հո՛ն, Արագածի գլխուն վրա 
Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն, 
Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն: 
Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, հավիտյան… 
Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության, 
Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ, 
Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ… 
Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին, 
Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին 
Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր… 
Այդպես և ե՛ս, ո՛վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ 
Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ 
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

  1. Համեմատել երկու ստեղծագործությունների լեզուները:
  2. Ի՞նչ գիտես արևմտահայերենի մասին:
  3. Բառարանների օգնությամբ բացատրել անհասկանալի բառերը:

Թումանյանի ստեղծագործությունը սովորել անգիր վարժ ներկայացնել հաջորդ դասաժամին:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Թեքեյանի ստեղծագործությունը վերածել ձայնագրության:
  2. Բաղադրիչ բառեր կազմել այնպես, որ տրված բառերի վերջին բաղադրիչները լինեն սկզբում:

Օրինակ` մեծամիտ-մտավոր, մտամոլոր, մտածել:

  • Քաջասիրտ,
  • մանրագիր,
  • աստղալից,
  • մանրախնդիր,
  • գեղադեմ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s