- Թումանյանի և Թեքեյանի համանուն ստեղծագործությունների բանավոր ներկայացում և քննարկում:
- Շարունակում ենք իրականացնել Հեքիաթաշփոթ նախագիծը:
- Կատարում ենք լեզվական առաջադրանքները:
Լեզվական աշխատանք
- Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմել` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
- Բույս,
- թույն,
- հույս,
- սենյակ:
2. Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխել, որ անձ ցույց տան: Թվել այն ածանցները, որոնց օգնությամբ դրանք ստացվեցին:
- Երգել, ուսուցանել, նկարել, գործել, բնակվել, հսկել, լողալ, վարել, հաճախել, գնել, որսալ, պահել, սուտ ասել, իշխել, վեպ ասել, այցելել, վրեժ առնել, երկրպագել:
- Հունձ, ուղի, թագ, զեն, դատ, ձի, այգի, հնոց, ջրաղաց, խանութ, նախիր, ուղտ, պարտեզ, էշ:
3. Տրված բառերից նոր բառեր կազմել` -ական կամ -ային ածանցներով:
- Լեռն, քաղաք, անձրև, բարեկամ, շուն, անձ, զինվոր, ցամաք, ծնունդ, տուն, անապատ, դև:
- Դյուցազն, աղաչել, հրեշտակ, ստրուկ, պետ, տոհմ, հանրապետություն, խորհուրդ:
4. Տրված բաղադրյալ բառերը բաժանել բառակազմական միավորների:
- Մարդանման, մեծատուն, սառնասիրտ, ընկերասեր, գործընկեր:
- Նմանություն, տնակ, սառնություն, սրտիկ, ընկերանալ, սիրել, գործիք, գործիքային, գործիքավորել:
5. Առաջին շարքի ածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրել երկրորդ շարքի բառերի հետ:
- Անդր, հակ, արտ, նախ, ներ, ստոր, վեր:
- Դառնալ նկարել, ճառել, ճաշ, վարտիք,գործել, գրել:
6. Բառակապակցությունների իմաստներն արտահայտել բաղադրյալ բառերով:
- Խիտ սաղարթներ ունեցող,
- գեղեցիկ քանդակված,
- նուրբ ճաշակով,
- լեռնային աշխարհ,
- բարձր գագաթ ունեցող,
- թմբուկ խփել,
- սարսափ ազդող,
- ասֆալտով պատված,
- դանդաղ սահող,
- քաղաքին հատուկ:
Կրկնել շաբաթվա ընթացքում անցածը և պատրաստ լինել վաղվա ամփոփիչ գրավոր աշխատանքին:
Լրացուցիչ կրթություն (տանը)
- Հեքիաթների դերը իմ կյանքում թեմայով շարադրանք ստեղծել:
- Ընտրել այս շաբաթ անցած հեքիաթներից որևէ հերոսի ու վերլուծել նրա կերպարը: