Անժելան հորինել է Արայի ու Շամիրամի մասին առասպելի նախասկիզբը:
Անժելա Դադոյան «Փոքրիկ Շամիրամը»
Մեկ օր Աստված ձանձրանում էր և որոշեց չձանձրանալու համար ստեղծել հրաշք։ Նա խառնեց ծտի կտուցը, օձի թույնը, սիրամարգի փետուրը, աղվեսի խելքը և մարդու սիրտ։ Խառնելով այդ ամենը` նա սկսեց բացատրել, թե որ նյութը ինչի համար է։ Ծտի կտուցը, որ ծտի կտուցի պես ամուր և ուժեղ լինի, օձի թույնը կախարդանքն է, սիրամարգի փետուրը` գեղեցկությունը, աղվեսի խելքը խորամանկությունն է, իսկ մարդու սիրտն ուժեղ սերն է։ Այդ ամենը խառնելուց հետո նա ստացավ մեկ երեխա, ում անունը դրեց Շամիրամ։ Անցան շատ ժամանակներ, և Շամիրամը մեծացավ, և եղավ մի այնպիսի բան, որ բոլորը զարմացան։ Շամիրամը սիրահարվեց Արա գեղեցիկին, ով կրկին ամուսնացած էր։Արան մերժեց Շամիրամի սերը, և դրանից Շամիրամը դարձավ չար։ Իսկ շարունակությունը դուք կիմանաք Արա գեղեցիկ և Շամիրամ մասին առասպելում:
Աննան իր համար հերոսուհիներ է ընտրել հայոց դիցարանի մի շարք աստվածների:
Աննա Հովհաննիսյան «Աստվածների հաղթանակը»
Կային երկու քույր աստվածուհիներ Անահիտը և Աստղիկը, նրանք նույնպես ունեին եղբայր՝ Վահագնը: Մի օր Աստղիկը տխրում էր և ասում, որ վիշապը ծածկել է բոլոր ջրի աղբյորները: Վահագնը հաղթում է վիշապին և ջուրը նորից իջնում է գյուղեր և այգիներ: Շատ է ուրախանում պտղաբերության աստվածուհի Անահիտը և բոլոր դաշտի մշակները ուրախ աշխատում են: Ստանում են հրաշալի բեր ու բարիք: Միրգն էլ կրակի գնից դառնում է ջրի գին: Վիշապն էլ գետնի տակ անցավ:
Ստելլան նախընտրել է առասպել գրել հավերժահարսի մասին:
Ստելլա Ղոսալմյան «Հավերժահարսի գաղտնիքը»
Ծովի ափին ապրում էր մի ծերունի ձկնորս։ Նա ամեն օր գնում էր ծով` ձուկ որսալու։ Այդ օրը ծերունին ջրի մեջ տեսավ մի հավերժահարսի։ Նա մտավ ջուրը և ուզեց գրկել հավերժահարսին։ Հավերժահարսը սուզվեց ջրի մեջ և անհետացավ։ Ծերունին շատ տխրեց և տուն վերադարձավ։ Ծերունին անընդատ մտածում էր` ինչպես նորից հանդիպի հավերժահարսին։ Նա խնդրանքով դիմեց երկրի իմաստուններին։ Իմաստունները, լսելով ծերունուն, խորհուրդ տվին․
— Կգնաս,կմտնես ծովը և երեք անգամ կկանչես` հավերժահարս դուրս ել ջրից, ես քեզ կտանեմ իմ տուն ։
Հավերժահարսը ծովի խորքից ձայն տվեց ․
-Հայրի՛կ, դու գնա տուն, ես կգամ։ Ծերունին գնաց և սպասեց նրան, հավերժահարսը սիրուն աղջիկ դարձավ ու գնաց ծերունու տուն։ Ծերունին տեսնելով նրան` ուրախությունից լաց եղավ։
Դավիթը ընտրել է հունական դիցաբանությունը:
Դավիթ Սահակյան «Հանդիպում Զևսի հետ»
Ես Աթենքի ափով քայլում էի և հանկարծ հանդիպեցի Զևսին։Նա ինձ ասաց, որ ոչ ոքի չասեմ մեր հանդիպման մասին։ Զևսը ինձ ասաց, որ ես պետք է շատ բարդ փուլ անցնեմ, որպեսզի ես էլ դառնամ աստված։Եվ ես անցա այդ փուլը ու դարձա աստված։
Միքայելը իր առասպելի համար նոր աստծո կերպար է ստեղծել:
Միքայել Սահակյան «Նարեկի թշնամիները»
Մեր թվարկությունից առաջ ապրում էր Նարեկ աստվածը: Նա իր երկիրը
պաշտպանում էր, և հանկարծ թշնամիները նրան սպանեցին և գցեցին կախարդական ձորը: Նարեկը լավացավ և գնաց։ Նարեկը գնում է և հասնում իր երկիր ։ Նա տեսնում է, որ թշնամին է
իր երկիրը կառավարում։ Զայրանում է, իր թուրը հանում ու գնում, բոլորին սպանում։