«Ստեղծում եմ իմ առասպելը» ենթանախագծի արդյունքները (6-6)

Նանեի հերոսները իր անվանակից դիցուհին ու վիշապն են:

Նանե Խաչատրյան «Վիշապը»

Նանե աստվածուհին՝ իմաստության և ողջախոհության, ընտանիքի պահապանը և ռազմի աստվածուհին, ինչպես միշտ զբաղվում էր իր գործերով, բայց հանկարծ լռությունը խանգարվեց դռան բացվող ձայնից։ Նանե աստվածուհու մոտ եկավ մի մարդ, որը նույնիսկ մարդ էլ չէր։ Նրա տեսքը նման էր մարդու հետ խառնած վիշապի։ Նա ասաց Նանեին, որ նրա տերը ուզում է նրան տեսնել։ Նանեն համարեց այս ամենը տարօրինակ, բայց միևնույնն է, համաձայնվեց գնալ։ Նրանք շարժվեցին մի օր անց։ Ճանապարհը շատ երկար էր և խորդուբորդ, բայց նրանք վերջապես հասան տեղ։ Դա շատ մեծ դղյակ էր, որի կողքերը կային մեծ արձաններ վիշապների ձևերով։ Այդտեղ կային շատ նկարներ, որոնց վրա պատկերված էին տարբեր վիշապներ։ Նրանք քայլեցին երկար միջանցքով և մտան շատ մեծ սենյակ, որտեղ տեսան գահի վրա նստած վիշապին։ Վիշապը, տեսնելով Նանե դիցուհուն, նրա ազդեցիկ արտաքինը, մտափոխվեց վնասել նրան և ասաց․

-Ես ընդունում եմ քո հզորությունը և առաջարկում եմ իմ հավատարմությունը։

Իրինան իր հերոսներին ընտրել է պատմական անցյալից, հայկական ու հունական դիցաբանությունից:

Իրինա Գյուրջինյան «Վարդոսի երազը»

Պարսիկները արշավել էին դեպի Հայաստան և ոչ մի կերպ չէին ուզում հեռանալ մեր երկրից: Ուզում էին գրավել ամբողջ երկիրն ու նրա հարստությունները: Բոլոր նախարարները միաբանվել էին մի գաղափարի շուրջ՝ դուրս վռնդել թշնամուն ամեն գնով: Զորքի առաջնորդ էին ընտրել հայտնի ռամագետ Վարդոսին: Նա խելացի և հմուտ ռազմիկ էր: Թեև նա օգոստոսի աղվես էր, այնուամենայնիվ, հայկական զորքը թվով զիջում էր պարսկականին:

Որոշիչ ճակատամարտին նախորդող երեկոն էր: Տեղում էր հորդ անձրև, իսկ երկինքը պատված էր գորշ ամպերով: Վարդոսը իր խոսքն ուղղեց զինվորներին.

-Ո՛վ քաջ զինվորներ, վաղը կորոշվի մեր և մեր երկրի ճակատագիրը: Չգիտենք, թե բախտը ինչ է որոշել մեզ համար: Բայց մենք պետք է լինենք քաջ, խիզախ ու տոկուն: Մենք պետք է ապացուցենք թշնամուն, որ մենք ունենք արժանապատվություն և կռվելու ենք մինչև վերջին շունչը:

Այս խոսքերից հետո նա խորը հոգոց քաշեց և, ահը սրտում, հեռացավ իր վրան: Սակայն դա ոչ ոք չնկատեց: Նկատեցին միայն երկնքից նրան հետևող աստվածները:

Շուտով Մորֆեոսը նրա աչքերի քուն բերեց և նա խորը քուն մտավ: Տարօրինակ երազ էր սպասում նրան՝ երկինքը պատռվեց Վահագնի կայծակից, և դուրս եկավ Արամազդը: Տեսնելով Վարդոսի հուսահատ վիճակը՝ նա օգնության կանչեց Նանեին՝ ռազմի աստվածուհուն: Նանեն քաջալերեց Վարդոսին և ռազմական հնարքներ սովորեցրեց:

Առավոտյան Վարդոսը արթնացավ արևի առաջին շողերի հետ: Զորքն արդեն կազմ պատրաստ սպասում էր նրա հրամաններին:

Այդ ճակատամարտում հայերը տարան փայլուն հաղթանակ:

Սարգիսը Արայի մասին առասպելին նոր շունչ է հաղորդել:

Սարգիս Ղազարյան «Լույսի հաղթանակած շողը»

Արամազդի որդի՝ Միհրը, որը երկնային լույսի և արեգակի Աստված էր, ննջում էր իր պալատում:Նրա քույրերից մեկը՝ Անահիտը, վազելով ներս է մտնում և կայծակի հարվածով հայտնում նրան, որ Արայի դաշտում Շամիրամի զորքը կոտորում է Արայի զորքին: Միհրը անմիջապես շտապում է մարտի դաշտ: Տեսնելով, որ հայոց զորքը պարտվելու է, նա ազատություն է տալիս իրեն և մի մեծ լույսի շող է գցում թշնամու զորքի կողմը և կուրացնում նրանց: Արայի զորքը հարձակվում է և պարտության մատնում թշնամուն: Եվ Միհրը մաքրում է հայոց զորքի պատիվը:

Մարիան և Ջիվանը նախընտրել են հայ աստվածների շուրջ պատմություն ստեղծել:

Մարիա Շոկարյան «Լույսը և կայծակը»

Ինչպես գիտեք, Միհրը մաքրության և լույսի աստվածն է։Մի օր Միհրը ամբողջ երկիրը կարգի էր բերում և  լուսավորում էր այն։ Գործը վերջացնելուց հետո Միհրը գոհ նայում էր ողջ երկրին և հիանում էր իր աշխատանքով։ Հետո գնում է հանգստանալու։ Մեկ էլ գալիս է Վահագնը։ Իսկ Վահագնը ամպրոպի և կայծակի աստվածն է։ Վահագնը, տեսնելով այդ մաքրությունը և լույսը, զայրանում է։ Հետո Վահագնը ամպրոպ և կայծակ է  ստեղծում ։Միհրը նկատում է և զայրանում է, որովհետև ամբողջ իր աշխատանքը ջուրն էր ընկել և մի շնչով հասնում է Վահագնի մոտ։ Հետո սկսվեց կռիվ։ Եկավ Միհրի հայրը` Արամազդը` տեսնելով նրանց և երկիրը։ Երկիրը, կարելի էր ասե,լ ավիրվել էր։ Արամազդը, այդ տեսնելով, շատ զայրացավ։Բերանը ջուր առած   կանգնած էին և ուշադիր լսում էին Արամազդին։ Արամազդը բացատրեց, որ միայն իրենց ուզածով չզարդարեն երկիրը, պետք է բոլորը համամիտ լինեն այդ առաջարկին։ Դրանից հետո  Միհրը և Վահագնը ընդանուր լեզուն գտան, զարդարեցին այնպես, ինչպես բոլորին դուր կգար, և երբեք այլևս իրենց սխալը թույլ չտվեցին։

Ավագյան Ջիվան «Վահանգն աստված»

ՎԱՂՆՋԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՐԴԻԿ ՊԱՇՏՈՒՄ ԷԻՆ ՀԵԹԱՆՈՍ ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԷՐ ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂԸ: ՆԱ ՔԱՋՈՒԹՅԱՆ, ԱՐԵՒԻ, ԿՐԱԿԻ ԱՍՏՎԱԾՆ ԷՐ: ՎԱՀԱԳՆԸ ԻՐ ԵՐԿՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՃԱԽ ԻՋՆՈՒՄ ԷՐ ԵՐԿԻՐ: ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐԴԻԿ ՄՈՏԵՆՈՒՄ ԷԻՆ ՆՐԱՆ, ՆՐԱ ԲՈՑԵ ՄՈՐՈՒՔԻՑ ԿԱՅԾ ԷԻՆ ՍՏԱՆՈՒՄ ԵՒ ԽԱՐՈՒՅԿՆԵՐ ՎԱՌՈՒՄ: ՎԻՇԱՊՆԵՐԻՆ ՀԱՂԹՈՂ ԱՍՏՎԱԾՆ ԻՐԵՆ ՇԱՏ ԵՐՋԱՆԻԿ ԷՐ ԶԳՈՒՄ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ:
ԲԱՅՑ ՇՈՒՏՈՎ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԱՐՔԱՆ՝ ԱՐԱՄԱԶԴԸ, ՀԱՆՁՆԱՐԱՐԵՑ ՎԱՀԱԳՆԻՆ, ՈՐ ՄՆԱ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՒ ԱՅԼԵՒՍ ՉԻՋՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ: ՎԱՀԱԳՆԸ ԿԱՆՉԵՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒ ԱՍԱՑ.
– ՇՈՒՏՈՎ ԵՍ ԿԲԱՐՁՐԱՆԱՄ ԵՐԿԻՆՔ: ՎԵՐՑՐԵ՛Ք ԱՅՍ ՀՐԵ ՃԱՌԱԳԱՅԹԸ ԵՒ ՍՐԱՆՈՎ ՎԱՌ ՊԱՀԵՔ ՁԵՐ ԽԱՐՈՒՅԿՆԵՐԸ
ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ՀԵՏՈ ՎԱՀԱԳՆԸ ԳՆԱՑ: ՄԱՐԴԻԿ ՎԱՌ ԷԻՆ ՊԱՀՈՒՄ ԻՐԵՆՑ ԽԱՐՈՒՅԿՆԵՐԸ ԵՒ ՈՒՇԱԴԻՐ ԷԻՆ ԼԻՆՈՒՄ, ՈՐ ԴՐԱՆՔ ՀԱՆԿԱՐԾ ՉՀԱՆԳՉԵՆ: ՇՈՒՏՈՎ ՆՐԱՆՔ ՍԿՍԵՑԻՆ ՏԱԳՆԱՊԵԼ. ԻՍԿ ԵԹԵ ԱՆՁՐԵՒՆԵՐԸ ԳԱՆ ՈՒ ՀԱՆԳՑՆԵՆ ԿՐԱԿԸ, ԻՐԵՆՔ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՏԱՔԱՆԱԼՈՒ: ԵՎ ՆՐԱՆՔ ԳՏԱՆ ՀՆԱՐԸ. ՍԿՍԵՑԻՆ ԽԱՐՈՒՅԿՆԵՐԸ ՏՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ, ԵՒ ԱՄԵՆ ՄԻ ՏԱՆ ՄԵՋ ՍՏԵՂԾՎԵՑ ԿՐԱԿԱՐԱՆ: ԱՅՍՊԵՍ ԲՈԼՈՐ ՏՆԵՐՈՒՄ ՍԿՍԵՑ ԳՈՐԾԵԼ ՕՋԱԽԸ, ԵՒ ՎԱՌ ԿՐԱԿԸ ՏՆԵՐՈՒՄ ՉԷՐ ՀԱՆԳՉՈՒՄ: ՆԱ ՉԷՐ ՎԱԽԵՆՈՒՄ Ո
՛Չ ԱՆՁՐԵՒԻՑ, Ո՛Չ ԷԼ ՔԱՄՈՒՑ: ԵՎ ԿՐԱԿԻ ԱՍՏՎԱԾԸ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԷՐ՝ ՆԱՅԵԼՈՎ ՆՐԱՆՑ ԵՐԿՆՔԻՑ ԵՒ ՈՒՂԱՐԿԵԼՈՎ ԿԱՅԾԱԿՆԵՐ` Ի ՆՇԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ:

Անդրանիկը փորձել է համադրել լեգենդի ու առասպելի ժանրերը:

Անդրանիկ Փարադյան «Իմ հորինած առասպելը Ղափամայի մասին»

Մի անգամ հայոց հողերի վրա երաշտ տիրեց: Մարդիկ որոշեցին ընծաներ մատուցել բերք ու բարիքի աստծուն՝ Արային, որպեսզի նա անձրև շնորհի: Մարդիկ հավաքեցին իրենց ունեցած բարիքներից, ամբողջը լցրեցին դդումի մեջ, պատրաստեցին համեղ կերակուր նվիրատվության համար: Արան ընդունեց այն, շատ հավանեց, և փոխադարձաբար կատարեց մարդկանց խնդրանքը: Տեղաց առատ անձրև: Այդ կերակուրը կոչեցին աստվածների կերակուր և անվանեցին ղափամա, որն էլ մեծ ճանաչում գտավ Հայոց աշխարհում:

Ինեսան, Աննա, Էլենն ու Էդուարդը մեր հայոց աստվածներին պատկերել են հասարակ մարդկային ապրումներով ու զգացմունքների աշխարհում: Ստացվել են որոշ չափով զվարճալի աշխատանքներ:

Ինեսա Հոբոսյան «Մի սիրո պատմություն»

Աստղիկը եղել է հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ, իսկ Վահագնը եղել է հայերի ամպրոպի ու կայծակի աստվածը։Նրանց սերը շատ ամուր է եղել։Բայց Նանեն, ով Արամազդի դուստրն է, հավանաբար ռազմի աստվածուհին է, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին, նա նույնպես սիրում էր Վահագնին, այնպես էր անում, որպեսզի բաժանի Աստղիկին և Վահագնին։Ի դեպ, բոլոր աստվածները և աստվածուհիները մտածում էին, որ Վահագնը և Աստղիկը միասին են լինելու, իսկ Արամազդը բոլորին գումար էր տալիս, որ այնպես անեին՝ Նանեն և Վահագնը իրար հետ լինեին։ Իսկ վերջում հաղթեցին Աստղիկը և Վահագնը։ Բայց վերջում Աստղիկը և Վահագնը եղան միասին, ամուսնացան և ունեցան գեղեցիկ ընտանիք,իսկ Արամազդը և Վահագնը թշնամիներ եղան։Ինչպես լինում է բոլոր հեքիաթներում, այնպես էլ իմ առասպելում բարի հաղթում է չարին։

Աննա Սմբատյան «Հետաքրքիր մի պատմություն սիրո մասին»

Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն է: Հայոց դիցարանի երրորդ աստվածն է, իսկ Աստղիկը` հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Վահագն աստծո սիրուհին էր Աստղիկը։Այդ ամուսնության օրը Վահագնին գալիս և ստում են` ասելով,որ Աստղիկը սիրում  է մեկ ուրիշին և նա այդ մասին չի ասել Վահագնին, իսկ Վահագնը  չի հավատում,  որովհետև Աստղիկը իրեն այդպիսի  բան թույլ չէր տա նրան, և նրանք ամուսնում են  և ապրում են երջանիկ: Բարին հաղթեց չարին։

Էլեն Պետրոսյան «Իմ առասպելը»

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, ռազմի աստվածուհին: Մեկ օր նա սիրահարվում էր Տիրին:Նա մտածում էր թե ինչպես է անցնելու նրանց կյանքը:Բայց նա մեկ օր որոշում է անկեղծանալ իր ռազմական խմբի աղջիկներից մեկի հետ, որին նա քրոջ պես է սիրում: Նրա անունն է Աստղիկ:

Եվ Նանեն ասում է.

-Ես մինչև ականջներիս ծայրը սիրահարվել եմ Տիրին:

Աստղիկը պատասխանում է.

-Իսկ ինչո՞ւ:

-Քանի որ նա գիտության աստվածն է:

Աստղիկը պատասխանում է.

-Եվ ի՞նչ:

Նանեն պատասխանում է.

-Եվ այն, որ երբ նրա հետ ամուսնանամ, բոլորը կիմանան, որ ես շատ խելացի եմ:Եվ այդ ժամանակ ինձ բոլորը կհամարեն շատ խելացի աստվածուհի:

Հանկարծ այդ ժամանակ գալիս է Տիրը և լսում նրանց խոսակցությունը և ասում.

-Եթե դու ինձ չես սիրելու անկեղծ, ուրեմն կարող ես ինձ մոռանալ:

Նանեն պատասխանում է.

-Բայց ես քեզ այդ ամենի համար չեմ սիրում:

Սուտ չխոսես, ես լսել եմ ձեր խոսակցությունը: Անիմաստ ես պայքարում ինձ համար:

Նանեն ասաց.

-Ամենայն անկեղծությանմբ ես քեզ շատ եմ սիրում:

Տիրը պատասխանեց.

-Մարդ ինչքան վատը պետք է լինի, որ իր պատիվը իրական սիրուց վեր դասի:

Այսպիսով Տիրը հիասթափվում է Նանեից և ասում.

-Սրանից հետո ինձ կմոռանաս:Ես ո՛չ եղել եմ քո կողքին, ո՛չ կամ, ո՛չ էլ կլինեմ:

Այսպիսով Նանեն իր սխալի համար պատժվեց:

Էդուարդ Պետրոսյան «Իմ առասպելը»

Օրերից մի օր Միհրը իմանում է, որ Անահիտը  ընկերություն է անում Տիրի հետ և բարկանում է նրա վրա: Եվ այդ ժամանակ Միհրը ասում է.

-Անահիտ ես շատ բարկացած եմ քեզ վրա:

Անահիտը ասում է.

— Ինչո՞ւ:

-Քանի որ դու թաքցրել ես, որ շփվում ես Տիրի հետ:

Անահիտը ասում է.

-Ես գիտեի, որ ինձ վրա շատ կբարկանաս, այդ պատճառով չէի ասում:Բայց  քո ասածը ինձ համար օրենք է, ես քեզ կլսեմ:

Այդ ժամանակ գալիս է Տիրը և ասում.

-Օհ՜ իմ լավ ընկեր, եկել եմ քեզ տեսնելու:

Անահիտը ասում է.

-Եղբայրս ամեն ինչ գիտի, կարող ես չխաբել:

-Ուրեմն մենք չենք կարող շփվել իրար հետ,- ասում է Տիրը:

Անահիտը ասում է.

-Ինձ համար իմ եղբոր խոսքը ավելի կարևոր է: Ես քեզ շատ եմ սիրում, բայց եթե եղբայրս դեմ է, չենք կարող շփվել:

Այդ պահին Միհրը ասաց.

-Եթե իրար անկեղծ եք սիրում, ես ձեզ կթողնեմ, որ դուք շփվեք իրար հետ:

Նարեկ Գրիգորյան «Գեղեցկության և ուժի համատեղումը»

Ոսկրեհեր, գանգրահեր հրաշամանուկը դեռևս մոր գրկում գերում էր բոլորի ուշադրությունը նա ասես մեծանում էր օր օրի և դատում էր մեծերին վայել խելքով։Առավոտյան դեմքը ցողում էր եղյամով և արեգակի ճառագայթներով։ Գեղեցկությունը և բարությունը ժառանգել էր աստվածային զորություններից։ Աստղիկը հանդիսանում էր սիրո և ջրի աստվածուհին։

Քեթրին Բուդաղյան Անտառի առասպելը

Տեսնում ես այս դրախտային անտառը: Շատ տարիներ առաջ այստեղ անապատ էր, որտեղ չկային ո՛չ կենդանիներ, ո՛չ բույսեր: Այդտեղ ապրում էր մի հսկա սար, որը իրեն շատ փոքր էր զգում: Մի օր սարի գլխավերևում թռչունների երամ էր անցնում: Երամից մի թռչուն իջավ սարի վրա, որպեսզի հանգստանա: Նա սկսեց երգել: Սարն առաջին անգամ զգաց կենդանի շունչ և լսեց այնպիսի հիանալի երգ, որը և՛ ուրախ էր, և՛ տխուր: Երբ թռչունը հեռացավ, սարը շատ տխրեց: Նա կարոտից սկսեց լաց լինել, և նրա ընդերքից հոսեցին ջինջ աղբյուրներ: Դրանք ոռոգեցին այդ անապատը, այն վերածվեց սքանչելի անտառի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s