«Ստեղծում եմ իմ առասպելը» ենթանախագծի արդյունքները (6-3)

Էրիկ Աղախանյան «Տոհմի խնամքը»

Էրիկին հաջողվել է ստանալ առասպելի և լեգենդի հետաքրքիր համադրություն:

Մի ժամանակ մի ծառ է լինում, որ ուզում էր զարգացած էակ դառնալ։ Նրա գլխում միտք ծագեց։ Նա սկսեց բոլոր բուսակեր կենդանիներին պտուղ տալ տարեցտարի։ Բացի դրանից՝ նա օթևան դարձավ, անձրևից էր պաշտպանում և այլն։ Նա ամեն օր ջանք էր թափում, բայց ամբողջը ապարդյուն էր նրա համար։ Վերջիվերջո, Աստված տեսավ, թե ինչպես է ծառը խնամում գազաններին, և ծառի տարբեր մասերը մարդկանց վերածվեցին։ Ծառի արմատներից հայտնվեցին ծերուկներ, գերանից՝ երիտասարդներ, իսկ ճյուղերից՝ երեխաներ։ Նրանք բոլորը շնորհակալություն հայտնեցին Աստծուն։ Նրանք աշխույժ էին և ալարկոտ, առողջ և հիվանդ, խելացի և անխելք… Այդ իսկ պատճառով մենք հիմա բնութագրում ենք տոհմերը ծառի միջոցով։

Հրանտը, Սեդան և Էրիկը նախընտրել են ստեղծագործության ավարտի ռոդարիական լուծումերից մեկը` գործ երեք ավարտով:

Հրանտ Խաչատրյան «Լույս թունելի վերջում»

Ինչ-որ ժամանակ առաջ մի շատ բարի և ընդհանրապես շատ լավ մարդ էր ապրում։ Նա այնքան լավն էր, որ նույնիսկ թագավորը իր գահն էր առաջարկում, բայց նա այնքան համեստ էր, որ հրաժարվում էր։ Նրա բարության համար աստվածները նրան պարգևատրեցին, և տվեցին գերբնական շնորհներ։ Նա կարողանում էր թռչել, բժշկել և այն ամենը, ինչը հասու չէր սովորական մահկանացուին։ Սկզբից օգնում էր, բուժում էր, իսկ որոշ ժամանակ անց նա սկսեց գլուխ գովալ, հետո մարդկանց գովքից գոռոզացավ, և սկսեց չօգնել մարդկանց՝ պարզաբանելով, թե ժամանակ չունի։ Նա այնքան է հզորանում և չարանում, որ․․․

Առաջին ավարտ

….աստվածները հասկանում են, որ սխալվել են և խլում են բոլոր ուժերը նրանից և դժոխքում առանձին կաթսա են հատկացնում նրան։ Նա մինչև հիմա վառվում է իր կաթսայի մեջ։

Երկրորդ ավարտ

….աստվածները հասկանում են, որ նրանք հրեշ են ստեղծել, և արդեն ուշ է նրան կանգնեցնել։ Նա սպանում է բոլոր անմահներին և դառնում է բոլոր տիեզերքների տիրակալը։

Երրորդ ավարտ

…. աստվածները հասկանում են, որ սխալվել են և խլում են բոլոր ուժերը և ջնջում են բոլոր մարդկանց հիշողությունը։ Իսկ հիմա նա սովորական մահկանացու է՝ իր հիշողություններով ու նախանձով, որ կորցրեց այն ամենը, ինչ ուներ։
-Այդ մահկանացուն ես եմ, այսօր ես դարձա 298 տարեկան,-ասաց նա` խոնարհվելով հոգեբուժարանի բեմի առջև։

Սեդա Ստեփանյան «Գույների աստվածուհին»

Գույների աստվածուհին Լեան էր: Հեթանոսական ժամանակաշրջանում եղել է մի աստված, որին չեն սիրել և չեն ենթարկվել: Նա եղել է գույների աստվածը: Այո՛, այո՛, գույների աստվածը: Նրան չեն սիրել իր բնավորության համար, որովհետև նա բոլոր իրերի գույները ցանկանում էր փոխել, ցանկանում էր ստանալ այնպիսի գույներ, որոնք չէին ստացվի: Մի օր նա անհետացավ և նրան սկսեցին որոնել…

Առաջին ավարտ
Մի օր նա անհետացավ և նրան սկսեցին որոնել: Նրան շատ հեռու գյուղերից մեկում գտան: Նա իր հիշողությունը կորցրել էր և, երբ նրան ասացին, որ նա աստվածուհի է, սկսեց իրեն ավելի լուրջ պահել: Նա կրեց զգեստեր, որոնք թանկարժեք էին, բայց իր չափով չէին: Նա սկսեց բողոքել իր քաշից, առօրյա խնդիրներից բողոքեց, անգամ չէր էլ հիշում գույների մասին:

Երկրորդ ավարտ
Մի օր նա անհետացավ և նրան սկսեցին որոնել: Նրան մոտավորապես հինգ ամիս փնտրեցին, բայց այդպես էլ չգտան: Նա իր անունն էր փոխել: Սկսել էր դիմահարդարվել: Նրան չէին ճանաչում: Անցան տարիներ և մի լուր տարածվեց, որ Լեան ամուսնացել է և երեխաներ ունի, բայց այդպես էլ այդ լուրը չապացուցվեց:

Երրորդ ավարտ
Մի օր նա անհետացավ և նրան սկսեցին որոնել: Նրան գտան, բայց նա ողջ չէր: Նրա կորուստը չզգացվեց երբեք, և մարդիկ շարունակեցին ապրել այնպես, ինչպես ապրում էին:

Էրիկ Աղախանյան «Խորհրդավոր անձը»

Մի մարդ կար, որի անունը Անրի էր։ Նա շատ սովորական կյանք էր անցկացնում։ Մի օր նա որոշեց, որ պետք է աշխարհում մի բան փոխել։ Եվ այդ պահին ինչ-որ առարկա ընկավ երկնքից։ Անրին գնաց` բացահայտելու, թե ինչ է այն։ Հանկանծ այդ առարկայից անձ դուրս եկավ։ Անրին վախից մի սուր փայտ վերցրեց և թաքնվեց չոր բույսերի մեջ։ Այդ անձը ուներ կապույտ արտաքին, մեծ գանգ և ամբողջովին սև աչքեր։

Առաջին ավարտ

Անրին կամաց-կամաց մոտեցավ նրան։ Անրին ելավ այն ժամանակ, երբ շատ մոտ էր նրան։ Անձը սկզբից շատ վախեցավ, ապա փորձեց ծանոթանալ Անրիի հետ։ Անրի նպատակը դա էր։ Նա ԱՎԱՏ ընկերությանը (NASA) ցույց տվեց անձին։ Աշխատակիցներ շփոթվել էին։ Հասկացան, որ այդ անձի այլմոլորակային էր։ Իսկ գիտնականները դադարեցին այլմոլորակայինների որոնումը, քանզի պարզել էին, որ ոչ երկրային կյանք գոյություն ունի։ Այդպես Անրին դարձավ այն մարդը, որը առաջին անգամ պարզ տեսավ այլմոլորակային։

Երկրորդ ավարտ

Անրին զգուշությամբ մոտենում էր անձին։ Հանկարծ Անրին բարձր փռշտոց։ Անձ արագ փախավ դեպի իր առարկան և թռավ կայծակ նման։ Անրիի բախտը բերել էր։ Նա լուսանկարեց և այդ լուսանկարը ցույց տվեց ԱՎԱՏ ընկերությանը։ Նրանք հարցրեցին Անրիին, թե դա ինչ է։ Նա պատասխանեց, որ դա թռչող սարք է։ Այդպես դա գիտնականները այս գործը անվանեցին «Խորհրդավոր գործը»

Երրորդ ավարտ

Նա մոտենում էր անձին։ Անձ շատ լավ տեսողություն ուներ։ Նա նայեց Անրիին։ Իսկույն հանեց նրա զենքը և կրակեց Անրիին։ Դա սովորական փափուշտ չէր, այլ կարմիր կածի նման, որը ցլինդրի է հիշեցնում։ Անրի ծանր վիրավորվեց, իսկ այդ անձ թռավ իր սարքով։ Անրին ձայներ էր հանում, որպեսզի մեկը նրան հիվանդանոց ուղղարկի։ Վերջի վերջո մեկը եկավ։ Նրա անունը Սիդ էր։ Նա Անրիի ընկերն է։ Անրի խնդրեց, որպեսզի նա ուղղարկի նրան հիվանդանոց։ Սիդ որոշեց ինքնուրույն տանել վիրավորին․․․ Բժիշկները բուժելուց հետո հարցրեցին, թե ինչ է տեղի ունեցել։ Անրին ասաց․
-Չգիտեմ, բուժվելուց առաջ ես իմ հիշողության մի մասը կորցրել էի։
Այդպես էլ Անրի չհասկացավ և շարունակեց ապրել այնպես, ինչպեն անցյալում էր ապրում։

Նարե Կարապետյան «Իմ առասպելը»

Արամազդը եղել է մարդկանց արարիչը։ Նա ունեցել է երեք զավակ՝ Անահիտը, Միհրը և Նանեն։ Արամազդը մահից առաջ իր աստվածային ուժերը փոխանցել է իր զավակներին. Միհրը դարձել է լույսի և արեգակի աստված, Անահիտը՝ մայրության, իսկ Նանեն՝ իմաստության։ Նրանց հայրը վաղուց նրանց խոստացել էր, որ իր ուժերը կփոխանցի նրանց և կդարձնի աստվածներ։ Երբ նրանք փոքր էին, ամեն օր Արամազդին հարցնում էին.

-Ե՞րբ է այդ օրը գալու, կարո՞ղ ես այդ ուժերը հիմա փոխանցել:

Արամազդը, սակայն, առանց ուժերի չէր կարող ապրել, այդ իսկ պատճառով նա դա կատարեց մահվանից առաջ․․․

Կարինե Գյուլումյան «Իմ առասպելը»

Կարինե Գյուլումյան և Նարե Կարապետյան

Հայկը աշխարհի վերջի մասին ստեղծված առասպելների կողքին ավելացրել է իր տարբերակը:

Հայկ Ավագյան «Աշխարհի վերջի մասին խաբկանքը»  

Հյուսիսային հեռավոր մարզերից մեկում տարիներ առաջ իրարանցում էր։

Սարերում և ցածրադիր վայրերում, ամենուր կրակե բոցեր էին․ դրանք

առավել տեսանելի դարձան երեկոյան, և այդ ամենը շարունակվեց մինչև լուսաբաց։

Մարդիկ խուճապահար վազվզում էին․երեխաներին վերցրել ու դուրս էին

եկել փողոց՝ սպասելով աշխարհի վերջին : Կրակե բոցերը բորբոքում էին մարդկանց սրտերը՝ ամեն ինչ մոռանալով ու գրեթե ոտաբոբիկ սպասելով․․․

Առավոտյան լուրը հասավ մարդկանց, որ սարերի չոր խոտերն են մտածված այրել։

Ա՜յ քեզ բան։ Ի՜նչ միամիտ մարդիկ են․․․

Մի՞թե այսպիսին պիտի լինի աշխարհի վերջը․․․

Հրայրն իր հերոսին ընտրել է սկանդինավյան դիցաբանությունից:

Հրայր Սեմիրջյան «Թորն ու կացինը»

Տոռ անունով մի մարդ է լինում, որը ապրում էր 19-րդ դարում։ Նա ունենում է շատ մեծ կացին։ Եվ նա այդ կացինով կտրում էր մահացած ծառերը և վաճառում։ Բայց նա շատ չնչին գումար էր վաստակում։ Նա ապրում էր անտառում մի սենյականոց խրճիթի մեջ, նա ունենում է ընդամենը մի մահճակալ և կացին։ Եվ մի անձրևոտ օր դրսում կտրում էր մահացած ծառերը, և երբ նրան հարվածեց կայծակը, նա փորձեց պատշպանվել կացինով, բայց կացինի միջոցով նրա մեջ անցավ այդ կայծակը, և նա ձեռք բերեց գերբնական ուժեր։

Գրիգորն ու Դավիթը ընտրել են հայկական դիցաբանության աստվածների:

Գրիգոր Ստեփանյան «Ծովինարի անպատասխան սիրո պատմությունը»

Ծովինարը, ով ջրի և անձրևի աստվածուհին էր, սիրահարված էր Արային՝ գարնան և բուսականության աստծուն: Ծովինարը, ցանկանալով հաճոյանալ Արային, անընդհատ երկնքից տեղումներ էր ուղարկում երկրի վրա, որպեսզի բուսականությունը դառնար առատ, հյութեղ, կանաչ և հարուստ լիներ բերք ու բարիքով: Բայց երբ նրան հայտնի է դառնում, որ Արան սիրահարված է Նանեին, ով ռազմի աստվածուհին էր, Ծովինարի հանգստությունը վերածվում է բարկության, բարությունը՝ չարության, և նա կրակ է ստեղծում, որպեսզի կարկուտ առաջանա և իր կատաղության հետ թափվի երկրի վրա ու ոչնչացնի ողջ բուսականությունը՝ դրանով իսկ պատժելով Արային: Սակայն Արայի ու Նանեի սերն այնքան ուժեղ էր, որ դիմակայեց Ծովինարի բարկությանը, իսկ Ծովինարի զայրույթը ժամանակի հետ մարեց: Նանեի ու Արայի մեծ սերը փրկեց բնության գարունը: Սերը կփրկի աշխարհը:

Դավիթ Սարգսյան «Գիտության հետևից գնացողները»

Աստվածների հայր Արամազդը` ամենահզոր աստվածը,  իմանալով գիտության ուժը, թաքցնում է թուղթը մարդկանցից, որպեսզի մարդիկ չգրեն, գրքեր չստեղծեն, չկարդան, գիտություն չունենան, չկարողանան գիտությունը տարածել և միշտ կուրորեն պաշտեն աստվածներին։ Բայց տարիներ են անցնում, մարդիկ սկսում են փնտրել թուղթը, որպեսզի կարողանան գրի առնել իրենց պատմությունները և արկածները, փոխանցեն իրենց երեխաներին։ Բայց մարդիկ այդպես էլ չեն գտնում թուղթը, որոշում են Հայկ նահապետին ուղարկել` թուղթը որոնելու։ Հայկ նահապետը շատ երկար օրեր որոնումներից հետո գտնում է Արամազդի ապարանքը և թուղթը։ Բայց Արամազդը բռնում է նրան և շղթայակապում իր ապարանքում։ Հայկ Նահապետը շատ է չարչարվում, բայց չի կարողանում կոտրել շղթաները։ Մարդիկ սկսում են մտածել, թե ու՞մ ուղարկեն Հայկին ազատելու համար։ Եվ որոշում են ուղարկել․․․

Սա էլ Գևորգի աշխատանք-թարգմանությունը:

Առասպել Սիրո մասին

Մի կղզում ապրում էին մարդկային զգացողություները, օրինակ՝ տխրությունը, սերը, երջանկությունը և այլն: Մի օր կղզին խորտակվելու եզրին էր, բոլորը շտապ լքեցին կղզին, և մնաց միայն սերը: Նա մինչև վերջին վարկյանը այնտեղ եր: Երբ նա արդեն տեսավ, որ կղզին ավելի է խորտակվում, նա կանչեց օգնություն: Այդ պահին հարստությունն էր անցնում իր նավով, սերը հարցրեց.

-Ինձ կտանես քո հետ, բայց հարստությունը ասաց.

-Ես շատ գանձեր ունեմ, բայց քեզ համար տեղ չունեմ:

Այդ պահին կղզու մոտով անցնում էր երջանկությունը, բայց նա այնքան երջանիկ էր, որ չէր լսում, որ իրեն են կանչում:

Սերը փրկվեց, և գնաց, իմաստությանը հարցրեց, թե ինչպես փրկվեց:

Նա ասաց.

-Միայն ժամանակը կարողացավ գնահատել սերը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s