«Ստեղծում եմ իմ առասպելը» ենթանախագծի արդյունքները (6-2)

6-2 դասարանի աշակերտները իրենց առասպելները ստեղծել են հիմնականում հին հայկական դիցարանի աստվածների շուրջ:

Ձեզ ենք ներկայացնում նախագծի շրջանակներում ստեղծված անսպասելի լուծումներով ամենաինքնատիպ աշխատանքներից մեկը` գրված Միքայելի կողմից:

Միքայել Շվագիր «Ով է կոչվում աստված. իմ առասպելը Արամազդի մասին»

Արամազդը ծերացել էր և պետք է ընտրեր իրեն փոխարինող մեկին, ով կդառնար աստվածներից մեկը: Նա բոլոր աստվածներին ու աստվածուհիներին կանչում է աստվածների սեղանի մոտ և պատմում իր մտքերը: Հասկանալով, որ ոչ ոք չի կարող իրեն փոխարինել, սկսում է փնտրել անմահության գաղտնիքը: Արամազդի երազում գալիս է մի շատ տգեղ կին և ասում Արամազդին.

-Որպեսզի լինես անմահ, պետք է լինես ուժեղ և պետք է սպանես քեզ ամենաթանկ մարդուն և երբ սպանես, և մեղքի զգացմունքը քեզ չտանջի, այդ դեպքում էլ անմահություն կստանաս: Արամազդի համար ամենաթանկ մարդը Աստղիկն էր՝ սիրո և ջրի աստվածուհին, սակայն Արամազդը այդքան կամքի ուժ չուներ, որպեսզի սպաներ իր ամենասիրելի մարդուն: Հաջորդ գիշեր նույն կինը գալիս է Արամազդի երազ և ասում նրան.

-Արամա՛զդ, քեզ նման թույլ մարդը իրավունք չունի լինել գլխավոր աստվածը:

Այդ պահին Արամազդը ասում է.

-Ես արդեն գլխավոր աստվածն եմ, և ի՞նչ իրավունքով ես դու աստծու ուժին գնում դեմ:

-Արամա՛զդ, քոնը Աստծու ուժ չէ, աստված իրավունք չունի լինել զգացմունքային, նա պետք է լինի պինդ և բարի, սակայն երբեմն ինչ-որ բան ստանալու համար պետք է  մեկ այլ բան կորցնես, և Աստղիկ աստվածուհուն չսպանելը ընդամենը թուլություն էր, և այլևս չհամարես քո ուժը աստծո ուժ,- ասաց կինը և անհետացավ:

Արամազդը հասկացավ, որ ինքը ոչ թե պետք է անմահ դառնա, այլ գտնի իրեն փոխարինող ուրիշ տեղից, և Արամազդը գնում է Ծիր կաթին իրեն առաջնորդ գտնելու համար:

Արամազդը եղել էր տխուր և ուրախ, հանգիստ և անհանգիստ, բայց այսքան անօգնական նա երբեք չեր եղել:

Երբ նա հասավ Ծիր կաթին, առաջինը այցելեց Երկիր մոլորակ: Մեկ տարի հետո Արամազդը դեռ առաջնորդ չէր գտել: Մարդիկ շատ չար էակներ էին: Արամազդը զայրացած որոշեց վերացնել մարդկությանը, բայց հիշեց, որ եթե նա կարող է իրեն առաջնորդ գտնել, ապա միայն այստեղ: Տգեղ կինը ամեն գիշեր գալիս էր Արամազդի երազում և ստորացնում նրան: Արամազդը արդեն չէր վիրավորվում, քանի որ տեսնելով մարդկանց վիճակը` հասկացավ, որ միշտ չարերը հաղթել են, իսկ նա չի խառնվել: Արամազդը երեք տարի հետո սկսեց ավելի շատ մեղադրել իրեն: Նա ամեն օր լաց էր լինում` տեսնելով, թե ինչպես են թույլերը, որոնք իրենց համարում են բարիներ, տանջվում ուրիշների համար, որոնք իրենց համարում են չարեր: Այդ գիշեր տգեղ կինը գալիս է և ասում Արամազդին.

-Հերի՛ք է քեզ մեղադրես, ավելի լավ է` գո՛րծ արա: Ապրել ես դու երեք միլիարդ տարի, բայց քառասուն տարի է քեզ մնացել, և եթե մահանաս դու, ո ՞վ է իր մեղքերը քաղելու: Արամա՛զդ, դարձիր դու անմահ և քաղիր քո մեղքը, որ չես օգնել թույլերին, թե չե շուտով, երբ բարիները վերանան, և չարերը իրար սպանեն ու վերանան, քո մեղքը կդառնա իսկական մեղք, իսկ իսկական մեղքը քաղել անհնար է: Այն աստված, ով ունի մեղք, կոչվում է սատանա:

Արամազդը պատասխանում է

-Բայց ախր Աստղիկին սպանելն էլ է մեղք. ավելի լավ է` մահանամ ես:

-Ինչ ասացի՞ր, մահանա՞ս, առանց մեղքերդ քաղելո՞ւ: Ամեն սպանություն մեղք է, բայց ոչ Աստղիկին սպանելը: Չէ որ եթե աստղիկին սպանես, կդառնաս անմահ և մարդկանց բարի կսարքես, իսկ Աստղիկը, լինելով բարի,  միայն հպարտ կլինի:

Արամազդը գնում է երկինք, պատմում է ամեն ինչ Աստղիկին և սպանում նրան: Աստղիկը մահանում է ժպիտը երեսին` հպարտ լինելով, որ Արամազդը կվերացնի չարիքը: Այդ պահին Արամազդը անմահանալու փոխարեն իր ուժերը կորցնում է, և տգեղ կինը կանգնում է նրա առջև և ասում է.

-Հիմա՛ր Արամազդ, ինչպե՛ս կարող է լինել բարիք առանց բարիքի աստվածուհու և ի՞նչ անմահություն, նույնիսկ կամքը անմահ չէ: Ես քեզ խաբեցի, և շուտով դու կմահանաս, իսկ ես կդառնամ գլխավոր աստվածը:

Այդ պահին Արամազդը հիշեց, որ երկրից աստվածների աշխարհ գնալու համար աստծուն պետք է քառասուն տարի և մահացավ: Տգեղ կինը ուրախությունից պայթեց, իսկ նրանից դուրս եկավ կրակ, որը այրեց բոլոր աստվածներին: Հիմա մարդկանց ձեռքում է ապագան, այլ ոչ թե Արամազդի կամ Տգեղ կնոջ:

Լիլիթ Ղազարյան «Ուրախության անձրև»

Երկրի վրա կան շատ մարդիկ, և ամեն մեկը ինչ-որ առավելություն ունի: Կար Նանե անունով աղջիկ, որը առաջին անգամ տեսել է աստվածուհու: Նրա ընտանիքը տեղափոխվեց` գետի ափին ապրելու:

Մի գիշեր հայրը Նանեի վրա շատ ուժեղ բարկացավ: Նանեն նեղացավ և գնաց գետի մոտ, նստեց թփի տակ և սկսեց լացել: Նույն ժամանակ սիրո և ջրի դիցուհին՝ Աստղիկը, գետում էր լողում: Հանկարծ նա լացի ձայն լսեց, նկատեց Նանեին: Նա ուզում էր փախչել, բայց խղճաց աղջկան և մոտեցավ նրան: Նանեն վախեցավ: Աստղիկը փորձեց հանգստացնել նրան, և դա ստացվեց:

Նրանք ծանոթացան: Աստղիկը Նանեի անունը լսելիս միանգամից հիշեց պատերազմի դիցուհի Նանեին: Աղջիկը հետաքրքրվեց և Աստղիկը պատմեց աստվածների մասին: Նանեն ու Աստղիկը խոստացան իրար մյուս օրը նորից հանդիպել:

Նանեն վերադարձավ տուն և պատմեց ծնողներին Աստղիկի մասին, բայց նրանք ուշադրություն չդարձրեցին: Իսկ Աստղիկը գնաց իր ընկեր աստվածներին ու աստվածուհիներին պատմեց այն երկրային աղջկա մասին, որի հետ ծանոթացավ: Աստվածները հավանություն չտվեցին և ասացին, որ աղջկան մոռանա: Աստղիկը չէր համակերպվում այդ մտքի հետ…

Նանեն առավոտվանից գետի ափին սպասում էր Աստղիկին, բայց նա չէր գալիս: Նանեն արդեն գնացել էր տուն: Նա նայում էր պատուհանից դուրս՝ այն մտքով, որ կտեսնի Աստղիկին: Այդ ժամանակ Աստղիկը գլուխ էր ջարդում, թե ինչպես կարող է տեսնվել աղջկա հետ:

Արդեն համարյա մայրամուտ էր, բայց հանկարծ Նանեն նկատեց, որ անձրև է գալիս: Արևի լույսից կաթիլները գունավոր էին թվում, և ծիածան էր երևում: Նանեի ուրախությանը սահման չկար:

Այո՛, ինչպես արդեն հասկացաք, սա Աստղիկի աշխատանքն է: Նրան չի թույլատրվում տեսնել աղջկան, բայց ամիսը մեկ անգամ նա կարող էր նրան նվիրել գեղեցիկ ու ուրախ արևային անձրև:

Սոֆի Նահապետյան Իմ առասպելը. Առասպել Վահագննի, Միհրի և Աստղիկի մասին

Մաս 1

Vahagn-Astvac-768x517


Դեռ այն ժամանակ ոչ ոք չէր հավատում Աստվածներին, և բոլորը կարծում էին, որ դա անհեթեթություն է։ Բացի այդ, բոլորը անփույթ էին և միշտ կեղտոտում էին քաղաքը։


Մի օր երկրի վրա սկսեց ամպրոպ, կայծակ, և ամեն ինչ մթնեց։ Դեռևս ոչ ոք այդպիսի բան չէր տեսել իր կյանքում և բոլորը սկսեցին խուճապի մատնվել։ Բոլորը վախեցել էին, բոլորը վազում էին և իրար հրելով` փորձում էին փախչել։ Այդ ժամանակ դուրս եկան Վահագնը և Միհրը, ու ամեն ինչ հանդարտվեց։

 Մաս 2


Այդ ժամանակ բոլորը զարմացած և ապշած նայում էին աստվածներին։ Վահագնի շնորհիվ դադարեց ամպրոպը և կայծակը, իսկ Միհրի շնորհիվ լուսավորվեց քաղաքը։Միհրը խնդրեց, որ երբեք աղբ չթափեն գետնին, որպեսզի երկիրը լինի մաքուր և գեղեցիկ, բայց սկսեց մի խառնաշփոթ և մարդիկ սկսեցին կռվել աստվածների հետ։

Այդ ժամանակ դուրս եկավ Աստղիկը՝ սիրո, համերաշխության աստվածուհին և մարդկանց ասաց, որ բոլորը պետք է լինեն բարի, համերաշխ և միմյանց հետ լինեն սիրալիր։ Աստղիկի խոսքից հետո մարդիկ հասկացան ամեն ինչ։
Վահագնը ասաց.

– Իսկ գիտե՞ք` ինչից էր առաջացել ամպրապը և կայծակը, մթությունը:
-Ոչ, – լսվեց մի խումբ մարդկանց ձայն։

-Այս ամենը մենք էինք կազմակերպել,- ասաց Վահագնը,- որովհետև դուք չէիք հավատում մեզ։

Այս ամենից հետո մարդիկ սկսեցին հավատալ աստվածներին և սկսեցին ուսումնասիրել նրանց մասին այն, թե որ աստվածն ինչ է խորհրդանշում։

Վահան Դանիելյան «Արամազդը պարտավոր էր»

Կար մի աստված, անունը` Արամազդ։ Նա բոլոր աստվածների հայրն էր, և նա երկնքի և երկրի արարիչն էր։ Մի օր նա հայտարարեց

-Բոլոր աստվածները պետք է համարյա թե ոչ մի բանով չլինեն իրար հետ կապված։

Այդպես նա հայտարարեց, և բոլոր աստվածները այդպես իրենց շատ լավ էին զգում, մինչև չեկավ սատանան և չփոխեց ամեն ինչ։ Արամազդը ասաց․

—Գլխիցս լռիվ թռել էր, մոռացել էի, ես ու նա իրար հետ շուն ու կատվի պես էինք:

Արամազդը պարտավոր էր պաշտպանել իր ընտանիքը:

Եվ նա միանգամից դեմ գնաց ու հակառակվեց, որպեսզի պաշտպանի մնացած աստվածներին, բայց նրա ուժը չէր հերիքում, որ կարողանա հաղթել նրան։ Բայց մյուս աստվածները որոշեցին, որ պետք է իրենց հորը օգնել, գնացին և հաղթեցին։ Իսկ այդ սատանան ժամանակ գտավ և պոչը քաշեց։ Եվ այդպես շարժվելով առաջ` բոլորը գտան իրենց տեղը։ Այնտեղ նրանք անընդհատ գնում էին։

Արամ Մինասսյան «Ժայռերի և ջրի աստվածը»

Դարեր  առաջ հին Հայաստանում ապրում էր Արեգ անունով մի խիզախ  պատանի։ Արեգը  բոլորին հայտնի էր  իր քաջությամբ  և հրաշքներով։ Նրա դեմքը ոչ ոք չէր տեսել, քանի որ նա միշտ դիմակով էր։ Մարդիկ ասում են, որ նա դեմքը ծածկում էր այն ժամանակից սկսած, երբ չար կախարդը  նրա դեմքը  այրել էր կրակով  և նրան անիծել էր։  Արեգը կմնար  այդ դեմքով այնքան ժամանակ,   մինչև  որ կարողանար գտնել ամենամեծ ջրվեժը։  Ու այդ օրվանից սկսած`  Արեգը իրեն պատեպատ էր տալիս և  հսկայական ժայռեր էր շուռ տալիս։ Այսպես տարիներ Արեգը ժայռեր էր շուռ տալիս։ Ու մի օր  երբ   շուռ  էր տալիս ժայռը,  նրա տակից մի մի հսկայական ջրվեժ դուրս եկավ ։ Արեգի բերանը բաց մնաց,  ուրախությունից  կանգնեց ջրվեժի տակ։ Հանկարծ նա  տեսավ , որ ջրից դուրս եկավ մի գեղեցիկ աղջիկ, այդ աղջիկը մոտեցավ Արեգին ու գրկեց։ Այդ պահին ուժեղ կայծակ  խփեց,  ու Արեգի դիմակը ընկավ։Աղջիկը նայեց նրան ու ասաց՝ դու իմ փրկիչն ես։ Արեգի դեմքը մաքուր էր, կախարդանքը անցել էր։ Պարզվեց,  որ այդ աղջկան էլ էր կախարդը անիծել և փակել էր ժայռերի տակ։ Այդ օրվանից նրանք միասին էին,  ու երբ  դաշտերը չորանում էին,   Արեգը ժայռեր   էր շուռ տալիս։ Ու մարդիկ նրան անվանեցին Ջրի աստված։

Հասմիկ Սարգսյան Միհրը` լույսի և մաքրության, արևի աստված

Միհրը` լույսի և մաքրության` արևի աստվածը լալիս էր:  Անահիտ աստվածուհին հարցրեց.

-Ի՞նչ է պատահել, եղբա՛յր:

-Լուսինը ու փոշիին ողջ երկիրը վերածել են քաոսի, ես չեմ կարողանում համոզել,որ մաքուր ու լուսավոր պահեն:

-Ես գիտեմ` ինչ ես դու կարող անել, դու  միայն  գնա և  հաղթի՛ր նրանց:

-Դու ճիշտ ես:

Գևորգը այլ նախընտրությամբ է հանդես եկել:

Գևորգ Համբարձումյան Ցելետրիասը ու Գլադիոն

Ցելետրիասը ու Գլադիոն եղբայրներ էին : Ցելետրիասը արագության աստվածն էր, իսկ Գլադիոն`ուժի: Մի անգամ Ցելետրիասի ու Գլադիոի երկիր գալիս է Կոնտրացիտուսը`դաժանության և սպանության աստվածը: Նա ոչնչացնում էր բոլորին: Երբ     Ցելետրիասը ու Գլադիոն գալիս են փրկելու մարդկանց,սկսում է 100 օրանոց կռիվը:  Ցելետրիասը, որպեսզի ժամանակ շահի, իր մարմնով պահում է Կոնտրացիտուսի նիզակի հարվածը: Իսկ Գլադիոն սպանում է շեղված Կոնտրացիտուսին:Բայց Գլադիոի վրա գալիս է կոնտրացիտուսի սրտի միջի ամբողջ չար ուժը և դարձնում Գլադիոյին արծիվ: Այդ օրվանից Ցելետրիասը ու Գլադիոն համարվում էին փրկիչներ: Այն մարդիկ, ովքեր գիտեն Ցելետրիասին ու Գլադիոյին, մինչև այսօր հորինում են Ցելետրիասի ու Գլադիոյի կերպարների հիման վրա հերոսներ: Ասում են, որ եթե Այս աշխարհին մեծ վտանգ սպառնա, Ցելետրիասը ու Գլադիոն կհայտնվեն մարդկանց թափված արյունից և մոխրից, քրտնքից և երկաթից, որպեսզի փրկեն այս աշխարհը: Մի անգամ այդպես էլ լինում է: Առաջին  Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ամերիկան, Ռուսաստանը, Հայաստանը և այլ երկրները սկսում են պարտվել` Գլադիոն  իր երեխաներին դարձնում է աղավնիներ և ուղարկում, որպեսզի մարդիկ կարողանան շփվեն իրար հետ` նամակներ ուղարկելով: Իսկ Ցելետրիասը ստեղծեց մոտոցիկլետներ, որոնց մեջ թողեց իր արագության մի մասը: Հետո նա ստեղծեց տանկեր, որոնք շատ արագ էին, բայց Գլադիոն այնքան ուժեղացրեց տանկերը, որ տանկերը դարձան շատ դանդաղ: Այդպես նրանք օգնեցին մարդկանց հաղթել Գերմանիային:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s