Նախագծի մասնակիցներ՝ 6-րդ դասարանների սովորողներ
Չմոռանաս ավարտին հասցնել կրթահամալիրի մասին միֆերի վերաբերյալ տեսանյութդ։
Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝
- Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
- Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
Ի՞նչ ստեղծագործություններ ես ընթերցելու:
- Ընթերցել Գրիմ եղբայրների «Մոխրոտը» հեքիաթը: Սիրելի ու տպավորիչ հատվածները տեղադրել բլոգում, վերլուծել հեքիաթը:
- Ընթերցել Շառլ Պերոյի «Մոխրոտը» հեքիաթը: Սիրելի ու տպավորիչ հատվածները տեղադրել բլոգում, վերլուծել հեքիաթը:
- Համեմատել երկու հեղինակների համանուն հեքիաթները ու գտնել տարբերությունները: Նշել, թե ում գրածն է ավելի սիրելի ու հաճելի:
- Նշել, թե հերոսներից յուրաքանչյուրին ինչ բառերով են բնութագրում հեղինակները և մյուս հերոսները:
- Գտնել այն բառերը, որոնք գործածված են փոխաբերական իմաստներով:
- Ընթերցել գիրք սեփական ընտրությամբ: Սիրելի ու տպավորիչ հատվածները տեղադրել բլոգում, վերլուծել:
Պատմի՛ր նաև քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ։
Աշխատանքներդ անպայման տեղադրի՛ր բլոգումդ: