Մայրենի, 6-2, 25.10.2019

Առաջին դասաժամ

  • Արտաշեսի և Սաթենիկի մասին զրույցի բանավոր ներկայացում և քննարկում:
  • Տնային աշխատանքների ստուգում:  «Ստեղծում եմ իմ առասպելը» լրացուցիչ կրթության առաջադրանքների ինքնատիպ շղթայի հերթական առաջադրանքների ստուգում ու քննարկում:
  • Շարունակում ենք իրականացնել Տոնական միֆաքանդում նախագիծը:
  • Այժմ կծանոթանանք Արտաշես արքայի և որդու` Արտավազդի շուրջ հյուսված պատմությանը:

Արտաշես և Արտավազդ

Արտաշեսի մահից հետո թագավորում է որդին՝ Արտավազդը։ Նա իր բոլոր եղբայրներին, բացառությամբ Տիրանի,արտաքսում է Այրարատից, որպեսզի Այրարատի արքունի կալվածքում ոչ մի արքայազն չբնակվի։ Նա միայն Տիրան եղբորն է մոտը պահում, իբրև իրեն փոխարինող, որովհետև ինքը զավակ չուներ։

Բայց Արտավազդը գտնվում էր հոր՝ Արտաշեսի անեծքի տակ։

Արտաշեսի մահվան ժամանակ, երբ շատերն են հոժարակամ սպանվում իրենց սիրելի թագավորի համար և, շատ կոտորածներ են լինում, Արտավազդը վրդովվում է և դիմում հորը.

Մինչ դու գնում ես,
Եվ ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում, 
Ես ավերակների վրա ում թագավորեմ։

Արտաշեսը անիծում է որդուն հետևյալ խոսքերով.

Երբ դու ձի հեծնես, որսի գնաս,
Ազատն ի վեր, ի Մասիս,
Քաջքերը քեզ բռնեն, տանեն՝ 
Ազատն ի վեր, ի Մասիս,
Այնտեղ մնաս և լույս չտեսնես։

Շատով կատարվում է հոր անեծքը։ Մի անգամ Մասիսի փեշերին որսի դուրս գալիս քաջքերը բռնում են Արտավազդին, շղթայում, բանտարկում են Մասիսի քարանձավներից մեկում։ Երկու շուն շարունակ կրծում են Արտավազդի շղթաները, որպեսզի նրան ազատեն կապանքներից։ Արտավազդը իրեն թափ է տալիս, ջանում է փշրել շղթաները, դուրս գալ քարանձավից և աշխարհը կործանել։ Ամբողջ տարվա ընթացքում շների կրծոցից շղթաները բարակում են և տարեմուտին դառնում անգամ մազի չափ։ Սակայն յուրաքանչյուր տարեմուտի երեկոյան, այսինքն՝ Նավասարդի (հին նոր տարվա) սկզբին դարբինները երեք անգամ կռանները հարվածում են սալին, որի հետևանքով Արտավազդի շղթաները կրկնակի հաստանում են ու ամրանում, և Արտավազդը այլևս չի կարողանում դուրս գալ քարանձավից։ Մինչև վերջերս էլ, դարբինները հետևելով հին սովորության, յուրաքանչյուր կիրակնամուտի, երեք-չորսանգամ մուրճով հարվածում էին սալին, որպեսզի Արտավազդի շղթաներն ամրանան:

Ըստ հին ավանդության, երբ Արտավազդը ծնվել է, Աժդահակի սերնդի վիշապազուն կանայք կախարդել են նրան, գողացել են Արտավազդին օրորոցից և նրա փոխարեն դև են դրել։

Դասարանային աշխատանք

  1. Բացատրել մգեցված բառերը:
  2. Բացատրել երեք-չորս բառի գրությունը:
  3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմել` մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում` որպես դարձվածք:
    • Լեզու առնել,
    • մատից փուշ հանել,
    • ձեռքերը լվալ,
    • քարը փեշից թափել,
    • առյուծի բաժին,
    • ոտքը քաշել:
  4. Տրված դարձվածքները հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն գրել և համեմատել, թե որ տարբերակն է առավել հարմար:

Փոխ է տալիս, լավության տակից դուրս գա, գլխիդ մի փորձանք գա, ամբողջ աշխարհը քեզնից երես դարձնեն:

Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր գումար է պարտքով տալիս: Սա էլ, որ երախտագիտությունը հայտնի, ասում է.

-Ընկե՛ր ջան, թե քեզ դժբախտություն լինի, կամ բոլորը, հերն ու մերդ էլ քեզ լքեն, արի, ես քո մազերը ձրի կտրեմ:

5. Կազմել նախադասություն, որտեղ կլինեն միայն դարձվածքներ:

Երկրորդ դասաժամ

Ժամանակն է շաբաթվա անցածը ամփոփելու:

Ստուգում ենք մեր գիտելիքները

Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

  1. Պարսկական կատակ-առակների գլխավոր հերոսն է …:
  2. Երբ Ասորեստանի արքան` …, մահանում է, թագուհին` …, ընծաներ է ուղարկում հայոց արքա Արա Գեղեցիկին և հրավիրում իր մոտ:
  3. … հետ զրույցից հետո Վահան Տերյանը գրում է իր հայտնի տրիոլետը, որտեղ Նուարդը` …, իսկ Շամիրամը` … լեզվի խորհրդանիշն է:
  4. Երբ Արտաշեսը հրաժարվում է վերադարձնել ալանների …ին, արքայադուստր …ը դիմում է նրան:
  5. Տողերը ճիշտ հաջորդականությամբ դասավորել:
    • Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
    • Տալ զպատանիդ.
    • Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,
    • Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝
    • Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։
    • Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել,
    • Տալ զպատանիդ.
    • Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
    • Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն,
    • Եւ թշնամութիւն յաւիտենական
    • Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց՝
  6. Տողերը դասավորել հաջորդականությամբ:
  • Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
  • Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,
  • Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`
  • Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
  • Արագ հասուցանելով ի բանակն իւր:
  • Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
  • Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

7. Լրացնել բաց թողնվածները:

Ոսկի … էր տեղում Արտաշեսի փեսայության պահին,

… էր տեղում Սաթենիկի հարսնության պահին։

8. Արտաշեսը որդուն անիծում է, որ երբ նա դեպի Մասիս որսի գնա, …:

9. Կազմել նախադասություններ` գործածելով հետևյալ հայտնի արտահայտությունները.

  • սիզիփոսյան աշխատանք,
  • դանայան տակառ,
  • աքիլլեսյան գարշապար,
  • տրոյական ձի:

10. Գտնել ավելորդաբանությունները:

  • Իմ սեփական աչքով եմ տեսել:
  • Իմ ականջներով եմ լսել:
  • Նոր մի հատ մարդ անցավ:
  • Երգը դա իմ կյանքն է:
  • Կրկին անգամ ստում ես ինձ:
  • Տան կտուրը դեղին գույնի էր:
  • Զորքը անմիջապես հետ նահանջեց:

11. Կազմել նախադասություններ` գործածելով հետևյալ դարձվածքները:

  • Եփած հավի ծիծաղը կգա,
  • առյուծի բաժին,
  • գրպանում մկներ խաղալ,
  • կոկորդիլոսի արցունքներ թափել,
  • ահա թե որտեղ է թաղված շան գլուխը,
  • գայլի ախորժակ:

Ազատ օրերի համար

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s