Մայրենի, 6-2, 23.10.2019

  • Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին առասպելի բանավոր ներկայացում և քննարկում:
  • Տնային աշխատանքների ստուգում:  «Ստեղծում եմ իմ առասպելը» լրացուցիչ կրթության առաջադրանքների ինքնատիպ շղթայի հերթական առաջադրանքների ստուգում ու քննարկում:
  • Շարունակում ենք իրականացնել Տոնական միֆաքանդում նախագիծը:
  • Այժմ կծանոթանանք Վահան Տերյանի հայտնի տրիոլետին ու նրա պատմությանը:

Մի տրիոլետի պատմություն

Վահան Տերյան

Տերյանը «Պեպոն» թարգմանել էր ռուսերեն, եւ Մաքսիմ Գորկու հետ պատրաստվում էին խմբագրել։ Գորկին անսպասելիորեն հարցրեց․

— Վահան Սուքիասի, ինչու՞ ռուսերեն չեք գրում․ անթերի տիրապետում եք լեզվին, հրաշալի զգում ռուսերենի նրբերանգները։

— Լեզուն իմանալը դեռ քիչ է, պետք է նաեւ այդ լեզվով մտածել կարողանաս,- պատասխանեց Տերյանը։

— Դուք ռուսերեն չե՞ք մտածում․․․

— Երբեմն, բայց ոչ բանաստեղծություններ գրելիս․․․

— Ուզում էի ասել, որ եթե ռուսերեն գրեիք, ձեր լսարանը հարյուրապատիկ կմեծանար, Ռուսաստանը մե՜ծ երկիր է․․․

Այս հանդիպումից հետո Տերյանը գրեց․

Չեմ դավաճանի իմ Նվարդին,

Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.

Որպես արքան այն` մանուկ Արան,

Չեմ դավաճանի իմ Նվարդին:

Որքան փորձանք գա իմ զոհ սրտին,

Որքան էլ փայլըդ փայե նրան,

Չեմ դավաճանի իմ Նվարդին,

Որքան էլ դյութես, օ, Շամիրամ:

Դասարանային աշխատանք

  1. Գտնել տրիոլետի երկու` ակնհայտ ու թաքնված գաղափարները:
  2. Բացատրել, թե Նվարդն ու Շամիրամը տրիոլետում ինչեր են խորհրդանշում:
  3. Տերյանի ստեղծագործության օրինակով փորձում ենք բացահայտել տրիոլետի առանձնահատկությունները:
  4. Ավելորդ բառերը գտնել և նախադասություններից հանել:
    • Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:
    • Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:
    • Դու արդեն հե՞տ ես վերադարձել:
    • Կարմիր գույնի շատ ծաղիկներ կային:
    • Կրկին անգամ ասում եմ քեզ:
    • Նախ առաջին հերթին այս գործը պետք է լինի:
    • Քեզ մի հատ մարդ էր հարցնում:
    • Կարելի՞ է մի հատ զանգել:
    • Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:
    • Պատմությունը դա ազգի անցած ճանապարհն է:
    • Վերելակով վերև բարձրանալիս ինձ վատ զգացի:
  5. Վարժության հիման վրա բացատրել ավելորդաբանությունները:

Վահան Տերյանի տրիոլետը սովորել անգիր: Կարողանալ բանավոր ներկայացնել տրիոլետի պատմությունը:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Իրականացնում ենք «Ստեղծում եմ իմ առասպելը» լրացուցիչ կրթության առաջադրանքների ինքնատիպ շղթան: Մեր հորինած առասպելից ընտրում ենք հինգ բառ ու գրում դրանց հոմանիշները: Հոմանշային յուրաքանչյուր զույգը գրելուց հետո բացատրում ենք, թե ինչու ենք դրանցից հենց տվյալ տարբերակը ընտրել:
    • Օրինակ` Արամազդը լսեց նրա աղաչանքը: Աղաչանք-խնդրանք, ընտրել եմ աղաչանք տարբերակը, քանի որ այն ավելի տպավորիչ է:
  2. Տեքստում հերոսներից մեկի համար ավելացնում ենք բնութագրություն, որտեղ կլինեն առնվազն երկու զույգ հականիշներ:
    • Օրինակ` Վահագնը նրան տեսել էր զվարթ ու թախծոտոգևորված ուհիասթափված, բայց այսպիսին նա երբեք չէր եղել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s