- Արտաշեսի և Արտավազդի մասին զրույցի բանավոր ներկայացում և քննարկում:
- «Ստեղծում եմ իմ առասպելը» լրացուցիչ կրթության առաջադրանքների ինքնատիպ շղթայի հերթական առաջադրանքների ստուգում ու քննարկում:
- Շարունակում ենք իրականացնել Տոնական միֆաքանդում նախագիծը:
- Ժամանակն է շաբաթվա անցածը ամփոփելու:
Ստուգում ենք մեր գիտելիքները
Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

- Պարսկական կատակ-առակների գլխավոր հերոսն է …:
- Երբ Ասորեստանի արքան` …, մահանում է, թագուհին` …, ընծաներ է ուղարկում հայոց արքա Արա Գեղեցիկին և հրավիրում իր մոտ:
- … հետ զրույցից հետո Վահան Տերյանը գրում է իր հայտնի տրիոլետը, որտեղ Նուարդը` …, իսկ Շամիրամը` … լեզվի խորհրդանիշն է:
- Երբ Արտաշեսը հրաժարվում է վերադարձնել ալանների …ին, արքայադուստր …ը դիմում է նրան:
- Տողերը ճիշտ հաջորդականությամբ դասավորել:
- Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
- Տալ զպատանիդ.
- Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,
- Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝
- Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։
- Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել,
- Տալ զպատանիդ.
- Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
- Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն,
- Եւ թշնամութիւն յաւիտենական
- Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց՝
- Տողերը դասավորել հաջորդականությամբ:
- Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
- Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,
- Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`
- Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
- Արագ հասուցանելով ի բանակն իւր:
- Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
- Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,
7. Լրացնել բաց թողնվածները:
Ոսկի … էր տեղում Արտաշեսի փեսայության պահին,
… էր տեղում Սաթենիկի հարսնության պահին։
8. Արտաշեսը որդուն անիծում է, որ երբ նա դեպի Մասիս որսի գնա, …:
9. Կազմել նախադասություններ` գործածելով հետևյալ հայտնի արտահայտությունները.
- սիզիփոսյան աշխատանք,
- դանայան տակառ,
- աքիլլեսյան գարշապար,
- տրոյական ձի:
10. Գտնել ավելորդաբանությունները:
- Իմ սեփական աչքով եմ տեսել:
- Իմ ականջներով եմ լսել:
- Նոր մի հատ մարդ անցավ:
- Երգը դա իմ կյանքն է:
- Կրկին անգամ ստում ես ինձ:
- Տան կտուրը դեղին գույնի էր:
- Զորքը անմիջապես հետ նահանջեց:
11. Կազմել նախադասություններ` գործածելով հետևյալ դարձվածքները:
- Եփած հավի ծիծաղը կգա,
- առյուծի բաժին,
- գրպանում մկներ խաղալ,
- կոկորդիլոսի արցունքներ թափել,
- ահա թե որտեղ է թաղված շան գլուխը,
- գայլի ախորժակ: