- Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին առասպելի բանավոր ներկայացում և քննարկում:
- Շարունակում ենք իրականացնել Տոնական միֆաքանդում նախագիծը:
- Այժմ կծանոթանանք Վահան Տերյանի հայտնի տրիոլետին ու նրա պատմությանը:
Մի տրիոլետի պատմություն

Տերյանը «Պեպոն» թարգմանել էր ռուսերեն, եւ Մաքսիմ Գորկու հետ պատրաստվում էին խմբագրել։ Գորկին անսպասելիորեն հարցրեց․
— Վահան Սուքիասի, ինչու՞ ռուսերեն չեք գրում․ անթերի տիրապետում եք լեզվին, հրաշալի զգում ռուսերենի նրբերանգները։
— Լեզուն իմանալը դեռ քիչ է, պետք է նաեւ այդ լեզվով մտածել կարողանաս,- պատասխանեց Տերյանը։
— Դուք ռուսերեն չե՞ք մտածում․․․
— Երբեմն, բայց ոչ բանաստեղծություններ գրելիս․․․
— Ուզում էի ասել, որ եթե ռուսերեն գրեիք, ձեր լսարանը հարյուրապատիկ կմեծանար, Ռուսաստանը մե՜ծ երկիր է․․․
Այս հանդիպումից հետո Տերյանը գրեց․
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.
Որպես արքան այն` մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին:
Որքան փորձանք գա իմ զոհ սրտին,
Որքան էլ փայլըդ փայե նրան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ:
Առաջադրանքներ
- Գտնել տրիոլետի երկու` ակնհայտ ու թաքնված գաղափարները:
- Բացատրել, թե Նվարդն ու Շամիրամը տրիոլետում ինչեր են խորհրդանշում:
- Տերյանի ստեղծագործության օրինակով փորձում ենք բացահայտել տրիոլետի առանձնահատկությունները:
- Ավելորդ բառերը գտնել և նախադասություններից հանել:
- Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:
- Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:
- Դու արդեն հե՞տ ես վերադարձել:
- Կարմիր գույնի շատ ծաղիկներ կային:
- Կրկին անգամ ասում եմ քեզ:
- Նախ առաջին հերթին այս գործը պետք է լինի:
- Քեզ մի հատ մարդ էր հարցնում:
- Կարելի՞ է մի հատ զանգել:
- Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:
- Պատմությունը դա ազգի անցած ճանապարհն է:
- Վերելակով վերև բարձրանալիս ինձ վատ զգացի:
- Վարժության հիման վրա բացատրել ավելորդաբանությունները:
Վահան Տերյանի տրիոլետը սովորել անգիր: Կարողանալ բանավոր ներկայացնել տրիոլետի պատմությունը:
Լրացուցիչ կրթություն (տանը)
- Տարբեր դիցարանների ուսումնասիրություն ու դիցական կերպարներով առասպելների ստեղծում,
- Առասպելների ժամանակակից տարբերակների ստեղծում
- Սիզիփոսյան աշխատանք. իմ ժամանակակից տարբերակը
- Եթե Պիգմալիոնն ապրեր մեր օրերում
- Այլ
- Շարադրանքների թեմաներ
- Իմ մանկության թռչունը
- Իմ երազանքների ապագան
- Եթե չլիներ «այո» բառը
- Առակ պատասխանի փոխարեն
- Եթե Կուպիդոնն ինձ նետեր նվիրեր
- Նամակ Ապոլլոնին
- Իմ հետաքրքիր կատակներից մեկը
- Այլ