Հին հայկական աստվածների մասին և ոչ միայն

Հին հայկական  աստվածներ

 Արամազդ— Գերագույն աստված, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը: Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

Անահիտ

Անահիտ— Մայր աստվածուհի է, մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն է: Հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին էր։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր երրորդություն։

Միհրը— լույսի և մաքրության` արևի աստվածը: Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։

Վահագն կամ Վիշապաքաղ Վահագն-  հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն է: Հայոց դիցարանի երրորդ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։

Աստղիկ— հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Վահագն աստծո սիրուհին էր` հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։

Նանե— Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, հավանաբար ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։

ՏԻՐ-հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր : Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։

Ամանոր և Վանատուր—հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին: Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Վանատուր բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի Բագավան այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։

Սպանդարամետը —Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր` Սպանդարամետը կամ Սանդարամետը:

Արա— Գարնան, բուսականության, գյուղատնտեսության, ցանքսի և ջրի աստված։ Նա համարվում էր նոր կյանքի խորհրդանիշը։

Ծովինար-Ջրի, ծովի և անձրևի աստվածուհի։ Նա կրակ էր ստեղծում, որպեսզի ստիպի` անձրև և կարկուտ առաջանա և իր կատաղության հետ թափվի երկրի վրա։

Բախտ-Հայ ավանդական հավատքում ոգի, ով որոշում է մարդու ճակատագիրը։

Հոգեառ— Հայ ավանդական հավատքում ոգի, որը գրի է առնում մարդու արարաքները կյանքի ընթացքում։ Ըստ այդ արարքների էլ պարզ է լինում, թե որքանով է մարդը մաքուր պահել իր արևը։

Զարմանահրաշ էակներ

  • ԾԿԱԿ — Անիծված թռչուն, որ տարին մեկ անգամ էր ջուր խմում, իսկ եթե ավել խմեր, խմածը թույն ու թարախ կդառնար:
  • ԱՐՁԱԳԱՆՔ — Հայոց դիցարանի մեջ շատ լեզվանի հավերժահարս:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s