Այս հանգստյան օրերին կծանոթանանք կատակներով համեմված պարսկական մի քանի առակների:
Պայուսակս կորել է

Մի օր Նասրեդինը մտավ մի գյուղ և վճռականորեն ասաց.
-Պայուսակս կորել է, եթե դուք չգտնեք այն, ապա կիմանաք, թե ինչ պատահեց անցյալ անգամ, երբ կորցրեցի պայուսակս:
Գյուղացիները բավականին վախեցան և սկսեցին խելագարի պես փնտրել: Մի քանի րոպե անց մի տղամարդ գտավ պայուսակն ու բերեց, տվեց Նասրեդինին:
Հետաքրքրությունից ելնելով՝ փնտրողներից մեկը Նասրեդինին հարցրեց.
-Ի՞նչ կանեիր, եթե չգտնեինք պայուսակը:
Նասրեդինը պատասխանեց.
-Կգնեի նորը:
Նասրեդինը այցելում է գերեզմանոց
Նասրեդինը գերեզմանոցում նստած գերեզմանաքարի մոտ` ողբում և աղմկում էր.
-Ինչու՞ պետք է նա ինձ այսքան շուտ լքեր:
Մի տղամարդ նկատեց, որ Նասրեդինը լաց է լինում և ցանկացավ հանգստացնել նրան.
-Սա քո՞ որդու գերեզմանաքարն է, որ այդքան լաց ես լինում:
Նասրեդինը պատասխանեց.
-Ոչ, սա իմ կնոջ առաջին ամուսնու գերեզմանաքարն է: Նա այն մարդն է, ով մահացել է և թողել ինձ այն կնոջը, ով իմ կյանքը դժոխքի է վերածել:
Դրանք պարզապես շորերս էին
Նասրեդինի կինը մի ուժեղ ձայն լսեց կողքի սենյակից: Նա գնաց ստուգելու և ամուսնուն տեսավ գետնին:
-Ի՞նչ է պատահել, -լաց լինելով հարցրեց նա:
-Շորերս ընկան, -պատասխանեց Նասրեդինը:
-Բայց ինչպե՞ս կարող էին քո շորերը նման բարձր ձայն հանել, -հարցերց կինը:
-Որովհետև դրանք հագիս էին, -պատասխանեց Նասրեդինը:
Կարո՞ղ եմ վերցնել լվացքիդ պարանը
Հարևանը հարցրեց.
-Նասրեդին, կարո՞ղ եմ վերցնել լվացքիդ պարանը:
Նասրեդինը պատասխանեց.
-Չեմ կարող հիմա, ալյուր է կախված:
-Ի՞նչ, դա անհեթեթություն է: Ո՞վ է լսել, որ ալյուրը կախեն պարանից:
-Նրանք, ովքեր չեն ցանկանում պարանը տալ ուրիշներին:
Լրացուցիչ կրթություն
- Գրել շարադրանք «Իմ հետաքրքիր կատակներից մեկը» թեմայով:
- Ձայնագրությամբ ներկայացնել պարսկական կատակ-առակներից մեկը ու ձեր կարծիքը դրա մասին: