Մայրենի, 6-6, 18.10.2019

Առաջին դասաժամ

  • Դափնեի մասին առասպելի ներկայացում:
  • Տնային առաջադրանքների ստուգում: Ապոլլոնին ուղղված նամակների ընթերցում:
  • Շարունակում ենք իրագործել Տոնական միֆաքանդում նախագիծը:
  • Ծանոթանում ենք Պիգմալիոնի մասին հունական լեգենդին:

Պիգմալիոն

Պիգմալիոն

Աֆրոդիտեն երջանկություն է շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում է իրեն: Այդպես նա երջանկություն պարգևեց նաև Պիգմալիոնին՝ Կիպրոսի մեծ արվեստագետին: Պիգմալիոնն ապրում էր առանձնացված՝ խուսափելով ամուսնությունից: Մի անգամ նա շողշողուն փղոսկրից արտասովոր գեղեցկության տեր մի աղջկա արձան քանդակեց: Ասես կենդանություն առած՝ կանգնած էր այդ արձանը նրա արվեստանոցում: Թվում էր, որ նա շնչում է, թվում էր, թե ահա ուր որ է կշարժվի, կքայլի, կխոսի: Ժամերով սքանչանում էր արվեստագետն իր ստեղծագործությամբ և, ի վերջո, սիրահարվեց իր իսկ ստեղծած արձանի վրա: Նա արձանին ապարանջաններ, մանյակներ ու ականջօղեր նվիրեց, զուգեց շքեղ զգեստներով, գլուխը զարդարեց ծաղկեպսակներով: Որքա՜ն հաճախ էր կրկնում Պիգմալիոնը.

– Օ՜, եթե դու կենդանի լինեիր, եթե կարողանայիր պատասխանել իմ խոսքերին, օ՜, ես որքան երջանիկ կլինեի այդ ժամանակ:

Բայց արձանը համր էր:

Եկան Աֆրոդիտեի մեծարման տոնախմբության օրերը: Պիգմալիոնը սիրո աստվածուհուն մի ոսկեղջյուր ճերմակ երինջ զոհաբերեց. աստվածուհուն կարկառեց ձեռքերն ու շշուկով աղոթեց.

– Օ՜, հավերժական աստվածնե՛ր, և դո՛ւ, ոսկեշող Աֆրոդիտե: Եթե դուք կարող եք ամեն ինչ շնորհել աղերսողներին, ապա տվեք ինձ մի կին այնքան գեղեցիկ, որքան գեղեցիկ է իմ ձեռքով քանդակած այս աղջկա արձանը:

Պիգմալիոնը սիրտ չէր անում աստվածներին խնդրել, որ կենդանություն պարգևեն իր արձանին, երկյուղ էր կրում, որ այդպիսի խնդրանքով կզայրացնի աստվածներին: Պայծառ բոցկլտում էին զոհաբերության խարույկի բոցերը սիրո աստվածուհի Աֆրոդիտեի պատկերի առջև. դրանով աստվածուհին ասես հասկացնում էր Պիգմալիոնին, որ աստվածները լսել են նրա պաղատանքը:

Արվեստագետը տուն վերադարձավ: Նա մոտեցավ արձանին և, օ՜, երջանկություն, օ՜, ուրախություն: Արձանը կենդանություն էր առել: Տրոփում է նրա սիրտը, աչքերի մեջ փայլատակում է կյանքը: Փառաբանելով սիրո մեծ աստվածուհի Աֆրոդիտեին և լեցուն երախտագիտությամբ այն երջանկության համար, որ նա շնորհել է իրեն՝ Պիգմալիոնը հրճվանքով փարվեց գեղանի աղջկան, որ պատվանդանի վրայից իջել և իր մոտ էր եկել: Եվ այդպես, աստվածուհի Աֆրոդիտեն Պիգմալիոնին գեղեցկուհի կին պարգևեց:

Դասարանային աշխատանք

  1. Ընթերցել հունական լեգենդը:
  2. Բնութագրել Պիգմալիոնին:
  3. Մգեցված բառերը բացատրել բառարանների օգնությամբ:
  4. 《Եթե Պիգմալիոնն ապրեր մեր օրերում》թեմայով մտքերի շարադրում:

Երկրորդ դասաժամ

Ստուգում ենք մեր գիտելիքները

Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

  1. Կորեական «Դատավոր արագիլը» առակում դատապարտվում էր …:
  2. Կորեական «Տարօրինակ պաշտոնյան» լեգենդում պաշտոնյան տարօրինակ էր նրանով, որ …:
  3. … է կոչվում այն, ինչ անհավատալի, չափազանցված, մտացածին է:
  4. … կամ … այն ժանրն է, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով ներկայացվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները:
  5. Սիզիփոսը պատժվեց իր … պատճառով:
  6. Սիզիփոսյան աշխատանք արտահայտությունը նշանակում է …:
  7. Հունական լեգենդում Ապոլլոնը պատժվում է իր … համար: Նրան պատժողը … էր` … աստվածը:
  8. Հավերժահարսը, փախչելով Ապոլլոնից, վերափոխվում է և դառնում…:
  9. Պիգմալիոնը սիրահարվել էր իր ստեղծած …-ին:
  10. Գտնել ուղղագրական սխալներն ու շտկել:
    • Երբեմն պետք է մոլորվել ճիշտ ճանապարը գտնելու համար:
    • Այս աշխարը լի է անակնկալներով:
    • Շնորակալ եմ հավատարմությանդ համար:
    • Պետք չէ արհամարել աղքատին ու հիվանդին:
    • Նա անմիջապես գլուխ խոնարեց այդ արձանի առջև:

11. Քարծովկարմիր և վարդագույն բառերը գործածելով ուղղակի և փոխաբերական իմաստներով` կազմել երկուական նախադասություններ:

12. Ճյուղ, երես, թև և գլուխ բազմիմաստ բառերի երկուական իմաստները նկատի ունենալով` կազմել նախադասություններ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s