- Սիզիփոսի մասին առասպելի բանավոր քննարկում:
- «Սիզիփոսյան աշխատանք. իմ ժամանակակից տարբերակը» թեմայով շարադրանքների ընթերցում:
- Շարունակում ենք իրագործել Տոնական միֆաքանդում նախագիծը:
Դափնե
(Մաս 1)

Լուսավոր աստված Ապոլլոնը մի օր մեծ վիշտ ունեցավ: Երբ իր հաղթանակով հպարտ Ապոլլոնը կանգնել էր իր նետերով խոցված հրեշի վրա, նա իր կողքին կանգնած տեսավ սիրո պատանի աստված Կուպիդոնին (Էրոսին), որ լարում էր իր ոսկեղեն աղեղը: Ապոլլոնը ծիծաղելով այսպես ասաց նրան.
-Ինչի՞դ է պետք այդ ահեղ զենքը: Ավելի լավ է թող, որ ես բանեցնեմ խոցող ոսկեղեն նետերը, որոնցով հենց նոր սպանեցի հրեշին:Դո՞ւ ես, որ ուզում ես հասնել նետաձիգի իմ փառքին, թե՞ ուզում ես ավելի մեծ փառքի արժանանալ, քան ես:
Այդ խոսքից վիրավորված սիրո աստվածը հպարտ-հպարտ պատասխանեց Ապոլլոնին.

-Քո նետերը, Ապոլլո՛ն, անվրեպ են ու խոցում են բոլորին, բայց իմ նետը կխոցի քեզ:
Նա թափահարեց իր ոսկե թևերը ու մի ակնթարթում անհետացավ: Այնտեղ իր կապարճից երկու նետ հանեց, մեկը` սեր ծնող, որով նա խոցեց Ապոլլոնի սիրտը, մյուսը` սերը հանգցնող, որով խոցեց գետերի աստծո դստեր` հավերժահարս Դափնեի սիրտը:
Այնպես պատահեց, որ Ապոլլոնը հանդիպեց չքնաղ Դափնեին ու սիրեց նրան: Ապոլլոնին գերեցին հավերժահարսի աստղերի պես վճիտ աստղերը, վարդագույն շուրթերը և մարմարի պես ճերմակ ձեռքերը: Բայց ոսկեգանգուր Ապոլլոնին տեսնելուն պես Դափնեն քամու պես հեռու փախավ նրանից. չէ՞ որ սիրո աստծո արձակած` սերը հանգցնող նետը խոցել էր նրա սիրտը: Ապոլլոնը շտապեց նրա հետևից:
Առաջադրանքներ
- Ընթերցել հունական առասպելի առաջին մասը:
- Բացատրել ոսկեղեն և ոսկեղեն համանունների իմաստները: Տեքստում դրանցից ո՞րն է գործածված:
- Բացատրել հավերժահարս բառի իմաստը բառարանների օգնությամբ:
- Ծանոթանում ենք բառի ուղիղ և փոխաբերական իմաստներին: Քննարկում ենք օրինակներ:
Օրինակներ` սև զգեստ, սև օրեր, կանաչ վերարկու, կանաչ ճանապարհ:
Գտնել շարքի օրինաչափությունը:
Լրացուցիչ կրթություն (տանը)
- Տրված բառերը նախադասությունների մեջ գործածել ուղղակի և փոխաբերական իմաստներով:
- արևոտ
- սառը
- շողալ
- լողալ
- ալիք
- փչել
- Գրել «Եթե Կուպիդոնն ինձ նետեր նվիրեր» թեմայով շարադրանք: