Մայրենի, 6-1, 16.10.2019

  • Դափնեի մասին առասպելի առաջին մասի ներկայացում:
  • «Եթե Կուպիդոնն ինձ նետեր նվիրեր» թեմայով շարադրանքների ընթերցում: Տնային առաջադրանքների ստուգում:
  • Շարունակում ենք իրագործել Տոնական միֆաքանդում նախագիծը:

Դափնե

(Մաս 2)

-Կա՛նգ առ, չքնա՛ղ հավերժահարս,-կանչեց Ապոլլոնը,- ինչո՞ւ ես ինձնից փախչում` գայլից հետապնդվող գառնուկի պես: Արծվի ճանկերից ճողոպրող աղավնու նման սուրում ես դու: Չէ՞ որ ես թշնամի չեմ: Կա՛նգ առ, հավերժահա՛րս, սերն է ինձ ստիպում, որ հետևեմ քեզ: Մի տե՛ս դու, ոտքերդ արյունոտել ես` տատասկին ու սրածայր փշերին դիպցնելով:Սպասի՛ր, կա՛նգ առ: Ե՛ս եմ, Ապոլլո՛նը, շանթարձակ Զևսի որդին և ոչ թե մի հասարակ մահկանացու հովիվ:

Բայց չքնաղ Դափնեն փախչում էր ավելի ու ավելի արագ: Ասես թևածելով սուրում է Ապոլլոնը նրա հետևից: Ավելի ու ավելի է մոտենում Դափնեին: Ահա, ուր որ է` կհասնի: Ուժերը լքում են Դափնեին: Եվ նա աղերսում է իր հորը` Պենևսին.

— Հա՛յր իմ Պենևս, օգնության հասիր ինձ: Բացվի՛ր, գետի՛ն, կլանի՛ր ինձ: Խլեցե՛ք ինձանից այս կերպարանքը, նա ինձ միայն տանջանքներ է պատճառում:

Այս խոսքն ասելուն պես կեղևապատվեց նրա քնքուշ մարմինը, վարսերը` տերևներ, իսկ ձեռքերը, որ կարկառված էին դեպի երկինք, ճյուղեր դարձան: Խորունկ վիշտը սրտում` գրկեց Ապոլլոնը դափնեծառ դարձած Դափնեին, և ծառի կեղևի տակից նա լսում էր Դափնեի դեռևս բաբախող սրտի տրոփյունը:

Երկար ժամանակ Ապոլլոնը տխուր-տրտում կանգնեց դափնու մոտ, և վերջապես ասաց.

-Թող այսուհետ միայն քո ճյուղերի պսակը զարդարի իմ գլուխը, թող սրանից հետո քո կանաչ զարդարանքը լինի իմ կիթառին և կապարճին: Թող երբեք չթորշոմի քո կանաչը: Հավերժ դալա՛ր եղիր:

Եվ Դափնին կամացուկ սոսափեց իր սաղարթախիտ ճյուղերը և, իբրև համաձայնության նշան, խոնարհեց իր կանաչ կատարը:

Դասարանային աշխատանք

  1. Ընթերցել հունական լեգենդի շարունակությունը:
  2. Բառարանի օգնությամբ բացատրել մգեցված բառերի հոմանիշները:
  3. Խոսում ենք մենիմաստ ու բազմիմաստ բառերի մասին: Քննարկում ենք օրինակներ:

Միայն մեկ իմաստ ունեցող բառերը կոչվում են մենիմաստ բառեր:

Մենիմաստ բառերը հայերենում բավականին քիչ են, մինչդեռ մեկից ավելի իմաստ ունեցող բառերը անհամեմատ շատ են:

Օրինակ` հետևել-1. հետքերով գնալ, 2. ընդօրինակել, 3. ուշադիր դիտել, 4. խնամել, հոգ տանել:

Մեկից ավելի իմաստ ունեցող բառերը կոչվում են բազմիմաստ բառեր:

4. Հետևել բառի չորս իմաստներից յուրաքանչյուրը գործածելով` կազմել նախադասություններ:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Տրված բազմիմաստ բառերով կազմել նախադասություններ:
    • թերթ
    • գիր
    • սուր
    • թև
    • գլուխ
  2. Գրել նամակ Ապոլլոնին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s