Մայրենի, 6-1, 15.10.2019

Դափնե

(Մաս 1)

Լուսավոր աստված Ապոլլոնը մի օր մեծ վիշտ ունեցավ: Երբ իր հաղթանակով հպարտ Ապոլլոնը կանգնել էր իր նետերով խոցված հրեշի վրա, նա իր կողքին կանգնած տեսավ սիրո պատանի աստված Կուպիդոնին  (Էրոսին), որ լարում էր իր ոսկեղեն աղեղը: Ապոլլոնը ծիծաղելով այսպես ասաց նրան.

-Ինչի՞դ է պետք այդ ահեղ զենքը: Ավելի լավ է թող, որ ես բանեցնեմ խոցող ոսկեղեն նետերը, որոնցով հենց նոր սպանեցի հրեշին:Դո՞ւ ես, որ ուզում ես հասնել նետաձիգի իմ փառքին, թե՞ ուզում ես ավելի մեծ փառքի արժանանալ, քան ես:

Այդ խոսքից վիրավորված սիրո աստվածը հպարտ-հպարտ պատասխանեց Ապոլլոնին.

Ապոլլոն

-Քո նետերը, Ապոլլո՛ն, անվրեպ են ու խոցում են բոլորին, բայց իմ նետը կխոցի քեզ:

Նա թափահարեց իր ոսկե թևերը ու մի ակնթարթում անհետացավ: Այնտեղ իր կապարճից երկու նետ հանեց, մեկը` սեր ծնող, որով նա խոցեց Ապոլլոնի սիրտը, մյուսը` սերը հանգցնող, որով խոցեց գետերի աստծո դստեր` հավերժահարս Դափնեի սիրտը:

Այնպես պատահեց, որ Ապոլլոնը հանդիպեց չքնաղ Դափնեին ու սիրեց նրան: Ապոլլոնին գերեցին հավերժահարսի աստղերի պես վճիտ աստղերը, վարդագույն շուրթերը և մարմարի պես ճերմակ ձեռքերը: Բայց ոսկեգանգուր Ապոլլոնին տեսնելուն պես Դափնեն քամու պես հեռու փախավ նրանից. չէ՞ որ սիրո աստծո արձակած` սերը հանգցնող նետը խոցել էր նրա սիրտը: Ապոլլոնը շտապեց նրա հետևից:

Դասարանային աշխատանք

  1. Ընթերցել հունական առասպելի առաջին մասը:
  2. Բացատրել ոսկեղեն և ոսկեղեն համանունների իմաստները: Տեքստում դրանցից ո՞րն է գործածված:
  3. Բացատրել հավերժահարս բառի իմաստը բառարանների օգնությամբ:
  4. Ծանոթանում ենք բառի ուղիղ և փոխաբերական իմաստներին: Քննարկում ենք օրինակներ:

Օրինակներ` սև զգեստ, սև օրեր, կանաչ վերարկու, կանաչ ճանապարհ:

Գտնել շարքի օրինաչափությունը:

Այն իմաստը, որ բառն ունի խոսքից դուրս, կոչվում է բառի ուղղակի իմաստ:

Այն ոչ սովորական իմաստը, որ բառը կարող է ստանալ խոսքի մեջ, կոչվում է բառիփոխաբերական իմաստ:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Տրված բառերը նախադասությունների մեջ գործածել ուղղակի և փոխաբերական իմաստներով:
    • արևոտ
    • սառը
    • շողալ
    • լողալ
    • ալիք
    • փչել
  2. Գրել «Եթե Կուպիդոնն ինձ նետեր նվիրեր» թեմայով շարադրանք:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s