- Պատմում ենք Ջանի Ռոդարիի «Հաչել չիմացող շունը» հեքիաթը:
Ստուգում ենք մեր գիտելիքները
Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

- Ըստ պորտուգալական լեգենդի` խավարումն առաջանում է այն պատճառով, որ արևն ու լուսինը …:
- Դրախտի մասին պատմող լեգենդում Աստված համաձայնում է մարդուն կերակրել այն պայմանով, որ …:
- Ջանի Ռոդարիի «Մեծ գազարը» հեքիաթից ես սովորեցի այն, որ…:
- «Հաչել չիմացող շունը» հեքիաթում շանը փորձում են օգնել …:
- Նշված բառերից քանիսո՞ւմ կա ը ձայնավորի հնչյունափոխություն: Թվարկել այդ բառերը:
Մանրանկարիչ, աստղազարդ, գլխարկ, վրձին, սրվակ, ծանրամարտիկ, ցածրադիր, մեղրամոմ, շտապ, արագընթաց, համրանալ, կարծրանալ:
6. Գտնել նախադասություններում առկա ուղղագրական սխալները:
- Ես նախնտրում եմ սև սուրճը:
- Բոլորը սպասում էին մարզիկի պարտությանը, սակայն նա չնկավ:
- Աշնանը հետըզհետե օրերը կարճանում են:
- Ընկերներիս անակընկալը հուզեց ինձ:
- Աշխարհում գիտեն, որ հայերը հյուրնկալ մարդիկ են:
- Օրստօրե համոզվում էի, որ նա իրավացի էր:
- Անծանոթը անըշտապ քայլերով մոտեցավ կիսակառույց տանը:
7. Նշված բառերից քանիսո՞ւմ կա ուղղագրական սխալ: Թվարկել այդ բառերը:
Անեական, ելևէջ, վայրեջք, էլեկտրաէներգիա, որևե, որևիցէ, առեջ, շքերթ, բազմերանգ, մանրե, գրեթե, աներկյուղ:
8. Գտնել նախադասություններում առկա ուղղագրական սխալները:
- Ես սկսում էի հասկանալ, թե իրականում օվքեր են կանգնած հանցանքի ետևում:
- Հուզվելն անոգուտ է, հանդիպումը տնորենի հետ անխուսափելի է:
- Այդ ապորինի կառույցները պետք է վերացնել:
- Երեխայի առորյան պետք է լինի հետաքրքիր:
- Բոլորը սիրեցին այդ օրօրոցայինները:
- Ոլոդյան ժամանեց Երևան:
- Քո ոկալի ուսուցիչը հիանալի մասնագետ է:
- Արջավորսի ժամանակ տհաճ դեպքեր չպատահեցին:
- Տիգրան Մեծը մեր ամենահայտնի թագաորներից է: