Մայրենի, 6-1, 11.10.2019

  • Ստուգում ենք տնային առաջադրանքները:
  • Պատմում ենք Ջանի Ռոդարիի «Հաչել չիմացող շունը» հեքիաթի երկրորդ մասը:

Ստուգում ենք մեր գիտելիքները

Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

  1. Ըստ պորտուգալական լեգենդի` խավարումն առաջանում է այն պատճառով, որ արևն ու լուսինը …:
  2. Դրախտի մասին պատմող լեգենդում Աստված համաձայնում է մարդուն կերակրել այն պայմանով, որ …:
  3. Ջանի Ռոդարիի «Մեծ գազարը» հեքիաթից ես սովորեցի այն, որ
  4. «Հաչել չիմացող շունը» հեքիաթում շանը փորձում են օգնել …:
  5. Նշված բառերից քանիսո՞ւմ կա ը ձայնավորի հնչյունափոխություն: Թվարկել այդ բառերը:

Մանրանկարիչ, աստղազարդ, գլխարկ, վրձին, սրվակ, ծանրամարտիկ, ցածրադիր, մեղրամոմ, շտապ, արագընթաց, համրանալ, կարծրանալ:

6. Գտնել նախադասություններում առկա ուղղագրական սխալները:

  • Ես նախնտրում եմ սև սուրճը:
  • Բոլորը սպասում էին մարզիկի պարտությանը, սակայն նա չնկավ:
  • Աշնանը հետըզհետե օրերը կարճանում են:
  • Ընկերներիս անակընկալը հուզեց ինձ:
  • Աշխարհում գիտեն, որ հայերը հյուրնկալ մարդիկ են:
  • Օրստօրե համոզվում էի, որ նա իրավացի էր:
  • Անծանոթը անըշտապ քայլերով մոտեցավ կիսակառույց տանը:

7. Նշված բառերից քանիսո՞ւմ կա ուղղագրական սխալ: Թվարկել այդ բառերը:

Անեական, ելևէջ, վայրեջք, էլեկտրաէներգիա, որևե, որևիցէ, առեջ, շքերթ, բազմերանգ, մանրե, գրեթե, աներկյուղ:

8. Գտնել նախադասություններում առկա ուղղագրական սխալները:

  • Ես սկսում էի հասկանալ, թե իրականում օվքեր են կանգնած հանցանքի ետևում:
  • Հուզվելն անոգուտ է, հանդիպումը տնորենի հետ անխուսափելի է:
  • Այդ ապորինի կառույցները պետք է վերացնել:
  • Երեխայի առորյան պետք է լինի հետաքրքիր:
  • Բոլորը սիրեցին այդ օրօրոցայինները:
  • Ոլոդյան ժամանեց Երևան:
  • Քո ոկալի ուսուցիչը հիանալի մասնագետ է:
  • Արջավորսի ժամանակ տհաճ դեպքեր չպատահեցին:
  • Տիգրան Մեծը մեր ամենահայտնի թագաորներից է:

Հանգստյան օրերի համար

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s