Բառասկզբում օ լսելիս գրվում է օ:
Օրինակ` Օվսաննա, օծանելիք, օրագիր:
Բացառություն են կազմում ով և ովքեր բառերը:
Բառամիջում օ լսելիս գրվում է օ միայն այն դեպքում, եթե այն առանձին արմատի սկզբնատառ է:
Օրինակ` ընդօրինակելի, առօրյա, անօթևան:
Մյուս բոլոր դեպքերում բառամիջում և բառավերջում օ լսվելիս գրվում է ո:
Բառասկզբում վօ լսվելիս գրվում է ո:
Օրինակ` Ոսկան, որսորդ, ոճիր:
Օտարալեզու բառերի սկզբում լսվող վօ հնչյունակապակցությունը գրվում է վո տառով:
Օրինակ` Վոլգա, Վոլոդյա, վոկալ:
Այս կանոնին չեն ենթարկվում հնագույն ժամանակներից եկած անունները: Օրինակ` Ոդիսևս:
Բարդ և ածանցավոր բառերում ո տառով սկսվող արմատների ուղղագրությունը պահպանվում է նույնությամբ:
- Ո տառը արտասանվում է վօ, եթե նրան նախորդում է ձայնավոր:
- Ո տառը արտասանվում է օ, եթե նրան նախորդում է բաղաձայնը:
Օրինակ` անփոխարինելի, որս, ձկնորս: