Մայրենի, 6-6, 10.10.2019

  • Պատմում ենք Ջանի Ռոդարիի «Մեծ գազարը» հեքիաթը առաջարկվող երեք հնարավոր ավարտներից որևէ մեկով:

Ջանի Ռոդարի

ՀԱՉԵԼ ՉԻՄԱՑՈՂ ՇՈՒՆԸ

Մաս 1

Կար-չկար մի շուն, որը չէր կարողանում հաչել: Ո՛չ հաչել, ո՛չ մլավել, ո՛չ բառաչել, ո՛չ խրխնջալ, ոչ մի կերպ չէր կարողանում խոսել: Դա շատ սովորական փոքրիկ շուն էր: Եվ ոչ ոք չգիտեր, թե որտեղից էր նա հայտնվել այդ գյուղում, որտեղ ոչ մեկը դեռևս ոչ մի շուն չէր տեսել: Եվ իհարկե հասկանալի է, որ ինքը նույնիսկ չէր էլ կասկածում, որ հաչել չգիտի: Բայց մի անգամ ինչ-որ մեկը հարցրեց նրան.

– Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ, դու երբեք չես հաչում:

– Հաչե՞լ։ Իսկ դա ի՞նչ է։ Ես տեղացի չեմ, չեմ կարող:

– Այ քեզ տարօրինակ արարած։ Ի՞նչ է, չգիտե՞ս, որը բոլոր շները հաչում են:

– Ինչի՞ համար։

– Ոչ թե ինչի՞ համար, այլ՝ ինչո՞ւ։ Որովհետև նրանք շներ են: Հաչում են անցորդների, կասկածելի կատուների, լուսնի վրա։ Հաչում են, երբ գոհ են կյանքից, երբ նյարդայնանում են կամ զայրանում: Հաչում են հիմնականում ցերեկը, բայց պատահում է նաև գիշերը:

– Շատ հնարավոր է, բայց ես…

– Իսկ դու էդ ի՞նչ առանձնահատուկ պտուղ ես։ Թե՞ ուզում ես, որ քո մասին գրեն թերթերում:

Շունը չգիտեր, թե ինչ պատասխանի: Նա չէր կարողանում հաչել և չգիտեր էլ, թե ինչպես սովորի:

– Իսկ դու ինձ նման արա,- խղճահարությունից խորհուրդը տվեց ինչ-որ աքաղաղ: Եվ նա մի քանի անգամ կանչեց իր զրնգուն ձայնով՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։

– Իմ կարծիքով դա ամենևին հեշտ չէ,- նկատեց շունը:

– Ի՜նչ ես ասում, նույնիսկ շա՜տ հեշտ է: Նորից լսիր և ուշադրություն դարձրու իմ կտուցին: Կարճ ասած՝ նայի՛ր և կրկնի՛ր:

Եվ աքլորը մի անգամ էլ երգեց՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։ Շունը փորձեց կրկնել, բայց հազիվ ինչ-որ խեղճ «ծուղ-խուղ» դուրս եկավ, և հավերը վախեցած ցրիվ եկան:

–Ոչի՛նչ,- շանը հանգստացրեց աքաղաղը,- առաջին անգամվա համար նույնիսկ վատ չէ: Իսկ հիմա կրկնի՛ր, դե՛։

Շունը նորից փորձեց աքաղաղի նման ծուղրուղու կանչել, բայց նորից ոչինչ չստացվեց: Ու նա սկսեց օր օրի թաքուն վարժվել, երբեմն գնում էր անտառ, որտեղ ոչ ոք չէր խանգարում և կարող էր ուզածի չափ ծուղրուղու կանչել։

Լրացուցիչ կրթություն

  1. Հեքիաթի առաջին մասից դուրս գրել 7 բառ, որոնց սկզբում կամ բառամիջում կա ո կամ օ: Գրել, թե ինչ հնչյուններով ենք այն արտասանում: Օրինակ` ոչինչ-արտասանում ենք վօ:
  2. Լրացնել բաց թողնված տառերը` գրելով օ կամ ո:
  • Դպրոցում աշակերտները մասնակցեցին շաբաթ.րյակին:
  • Հնա.ճ իրերը սովորաբար թանկ են լինում:
  • Աղջկա ականջ.ղերը բավական գեղեցիկ էին:
  • Ձմռանը բոլորը վարակվեցին աման.րյա տրամադրությամբ:
  • Իմ ամեն.րյա հագուստը սա էր:
  • Ես աշխատում եմ հեռու մնալ վատ.րակ սննդից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s