Մայրենի, 6-1, 8.10.2019

  • Ստուգում ենք տնային առաջադրանքները:
  • Ընթերցում ենք Ջանի Ռոդարիի «Մեծ գազարը» հեքիաթի համար առաջարկվող երեք հնարավոր ավարտները:

Առաջին ավարտ

… Իսկ գազարն այդպես էլ դուրս չէր գալիս հողից։ Ամբողջ գյուղը եկավ օգնելու, բայց չկարողացան գազարը քաշել-հանել։ Հավաքվեց հարևան գյուղի ժողովուրդը՝ դարձյալ ապարդյուն։ Հեռավոր գյուղերից էլ մարդիկ եկան, բայց գազարը տեղից չշարժվեց: Վերջիվերջո պարզվեց, որ հսկա գազարն աճել–անցել է Երկրագնդի միջով և դուրս է եկել հակառակ կողմից։ Իսկ Երկրի հակառակ կողմում մի ուրիշ գյուղացի է քաշում, որ գազարը հանի հողից, և նրան էլ է իր ողջ գյուղն օգնում։ Ոնց որ պարանի ձգում խաղի ժամանակ։ Ու երևում էր, որ դրան վերջ չէր լինելու։

Երկրորդ ավարտ

Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում, իսկ նրանք դեռ քաշում ու քաշում էին: Վերջապես հողից հանեցին։ Միայն թե դա գազար չէր, այլ՝ դդում: Իսկ դդումի մեջ նստած էին յոթ թզուկ-կոշկակարներ և կոշիկ էին կարում:

— Սա ի՞նչ է,- բարկացան թզուկները։

— Ի՞նչ իրավունքով եք խլում մեզանից մեր տունը և արհեստանոցը: Դե՛, շուտ ետ դրեք դդումը, նորից հողի մեջ մտցրեք:

Մարդիկ վախեցան և փախան։ Բոլորը փախան բացի պապիկից: Հենց նա էլ հարցրեց թզուկներին.

— Ձեզ մոտ լուցկի չի՞ գտնվի։ Ծխամորճս լրիվ հանգել է։

Պապիկն ընկերացավ թզուկների հետ։

-Ես հաճույքով կտեղափոխվեի ձեզ մոտ՝ դդումի մեջ ապրելու,- ասաց պապիկը:- Ինձ համար էլ տեղ չի՞ գտնվի արդյոք:

Դա լսեց Ռոմեոն և հեռվից բղավեց.

— Եթե դու գնաս, պապի՛կ, ես էլ եմ ուզում գալ։

Ջուզեպինան նույնպես բղավեց.

— Ռոմե՛ո, տղա՛ս, ես էլ քո հետևից կգամ։

Օրեստեն էլ բղավեց.

— Ջուզեպի՜նա, իսկ ե՞ս ինչ պիտի անեմ առանց քեզ:

Թզուկները բարկացան և իրենց դդումի հետ թաքնվեցին հողի տակ:

Երրորդ ավարտ

Քաշեցին նրանք, քաշեցին… Շատ ժողովուրդ էր հավաքվել, ուրեմն՝ ուժն էլ էր շատ: Եվ ահա գազարը սկսեց դուրս գալ հողից. դանդաղ, սանտիմետր առ սանտիմետր, բայց դուրս էր գալիս: Պարզվեց՝ գազարն այնքան մեծ էր, որ այն տոնավաճառ տանելու համար քսանյոթ բեռնատար ավտոմեքենա և մի եռանիվ հեծանիվ պետք եկավ: Չկա մի այնպիսի մի գործ, որ մարդկանց ուժերից վեր լինի, եթե նրանք միասին են գործին կպնում և աշխատում են ուրախ ու համերաշխ։

Դասարանային առաջադրանքներ

  1. Քննարկում ենք հեքիաթի համար առաջարկվող երեք ավարտները: Աշակերտներն ընտրում են դրանցից մեկը կամ առաջարկում իրենց տարբերակը:
  2. Դիտում ենք տեսանյութն ու վերհիշում Հոբոս Ապոր  «Պապն ու շաղգամը» հեքիաթը:
  3. Համեմատում ենք հեքիաթը մեր անցած հեքիաթի հետ:
  4. Սկսում ենք մանրամասն ուսումնասիրել ուղղագրությունը և ուղղախոսությունը:
  5. Ծանոթանում ենք է և ե ձայնավորների ուղղագրությանը և ուղղախոսությանը:

Հաջորդ դասաժամի համար ընտրել Ջանի Ռոդարիի «Մեծ գազարը» հեքիաթի երեք հնարավոր ավարտներից մեկը և հեքիաթի հիմնական մասի հետ սովորել պատմել:

Տնային առաջադրանքներ

  1. Հեքիաթի երեք ավարտներում փնտրել ու գտնել բառասկզբում ե կամ է ունեցող հինգ բառ և բառամիջում ե կամ է ունեցող հինգ բառ: Գրել, թե ինչ հնչյուններով են դրանք արտասանվում: Օրինակ` քաշեցին-արտասանում ենք է:
  2. Լրացնել բաց թողնված տառերը` գրելով է կամ ե:
  • Ինձ այս պահին անհրաժեշտ է որև. գործիք:
  • Իմ հորեղբայրը հայտնի հն.աբան է:
  • Աղջկա ձայնի .լև.ջները միանգամից գերեցին մարդկանց:
  • Ես երբևից. նման բան չեմ անի:
  • Այդ լայն.կրան հեռուստացույցը խանութի զարդն էր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s