Է-Ե ձայնավորների ուղղագրությունը և ուղղախոսությունը

Սկսում ենք մանրամասն ուսումնասիրել ուղղագրությունը և ուղղախոսությունը:

Ճիշտ գրելու կանոնների ամբողջությունը կոչվում է ուղղագրություն:

Ճիշտ արտասանելու կանոնների ամբողջությունը կոչվում է ուղղախոսություն:

Ձայնավորների ուղղագրությունը և ուղղախոսությունը

Հայերենում ա, ու, ի ձայնավորները գրվում են այնպես, ինչպես որ արտասանվում են:

Օրինակ` բաղձալի հանգիստ, անցանկալի հանդիպում, սիրունիկ հարսնացու:

Է-ե

Բառասկզբում է լսվելիս գրվում է է:

Օրինակ` էկրան, էջանիշ, էստոնական:

Բացառություն են կազմում եմ, ես, ենք, են օժանդակ բայերը:

Բառամիջում և բառավերջում է լսվելիս գրվում է է միայն այն դեպքում, եթե այն մի առանձին արմատի սկզբնատառ է:

Օրինակ` վայրէջք, ելևէջ, երբևէ, որևէ, ովևէ:

Մյուս բոլոր դեպքերում բառամիջում և բառավերջում է լսվելիս գրվում է ե:

Բառասկզբում յէ լսվելիս գրվում է ե:

Օրինակ` երազանք, երջանկություն, երևակայություն:

Բարդ և ածանցավոր բառերում ե տառով սկսվող արմատների ուղղագրությունը պահպանվում է նույնությամբ:

  • Ե տառը արտասանվում է յէ, եթե նրան նախորդում է ձայնավոր:
  • Ե տառը արտասանվում է է, եթե նրան նախորդում է բաղաձայն:

Օրինակ` վրաերթ, չվերթ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s