Բառասկզբում ը լսվելիս գրվում է ը:
Բառասկզբում սպ, սկ, ստ, սփ, սթ, զբ, զգ և շտ հնչյունակապակցություններից առաջ լսվում է մի թույլ ը, բայց չի գրվում:
Օրինակ` զբաղվել, սկսվել, սթափվել:
Բացառություն է կազմում ըստ բառը:
Բաղաձայնների միջև սովորաբար լսվում է ը, բայց չի գրվում:
Օրինակ` դիմագծեր, թնդալ, թվալ, հրաշք:
Բառամիջում ը լսվելիս գրվում է ը միայն այն դեպքում, եթե այն մի առանձին արմատի սկզբնատառ է:
Օրինակ` անընդունակ, դասընկեր, համընդհանուր: